Բրիտանիայում հայտարարել են համաշխարհային սովի սպառնալիքի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+18.09 oC

Բրիտանիայում հայտարարել են համաշխարհային սովի սպառնալիքի մասին

15:43 19.04.2022

Բրիտանիայում հայտարարել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով համաշխարհային սովի սպառնալիքի մասին, ըստ The Daily Telegraph-ի սյունակագիր, տնտեսագետ Լիամ Հալիգանի, Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները ճնշում են գյուղատնտեսության մատակարարման գլոբալ շղթաները և կարող են պարենի պակաս առաջացնել ամբողջ աշխարհում:

«Նախկինում հացահատիկի համաշխարհային պաշարների մոտ մեկ երրորդը փոխադրվում էր սևծովյան նավահանգիստներով, իսկ այժմ այդ արտահանումը գործնականում դադարել է»,- պարզաբանել է փորձագետը։
Նրա խոսքերով՝ արևմտյան քաղաքական գործիչները երբեք չեն հասկացել, որ Ռուսաստանը, Ուկրաինան և Բելառուսը ցորենի, գարու և այլ մշակաբույսերի ամենամեծ արտադրողներն են։ Հիմա բոլոր երկրները հիմնականում օգտագործում են անցյալ տարի հավաքած բերքը, բայց շատ շուտով այն կավարտվի, և աշխարհին սով է սպառնում։

Մինչդեռ մարդիկ շարունակում են տուժել կտրուկ թանկացումներից։ Այսպես, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով, մարտին պարենային ապրանքների համաշխարհային գներն աճել են գրեթե 13 տոկոսով։ Պատժամիջոցները նաև բարձրացրել են պարարտանյութի գները, նշել է Հալիգանը:

«Այժմ բրիտանացի ֆերմերները պետք է հինգ անգամ ավելի շատ վճարեն պարարտանյութի համար, քան մեկ տարի առաջ, և, հետևաբար, կրճատեն բերքը, քանի որ այս շրջանները հիմնականում կախված են բերքի մատակարարումից , այդ թվում՝ Ռուսաստանից և Ուկրաինայից»,- ասել է նա:

Արևմտյան երկրները պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի «ապառազմականացման» հատուկ ռազմական գործողություն սկսելուց հետո։ Միջոցառումները առաջին հերթին անդրադարձել են բանկային հատվածի և բարձր տեխնոլոգիական ապրանքների մատակարարման վրա։ Եվրոպայում ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու կոչերն ավելի են հստակ են  հնչում, և շատ  համաշխարհային բրենդներ հայտարարել են Ռուսաստանից հեռանալու մասին։

Պատժամիջոցների ճնշումն արդեն տնտեսական խնդիրների է վերածվել ԱՄՆ-ի և Եվրոպայի համար՝ առաջացնելով վառելիքի և պարենային ապրանքների գների լուրջ աճ։ Կրեմլն այդ սահմանափակումներն անվանել է տնտեսական պատերազմ, սակայն նշել է իրադարձությունների նման զարգացմանը դիմակայելու պատրաստակամությունը։ Ռուսաստանի  կենտրոնական բանկը միջոցներ է ձեռնարկում արտարժույթի շուկայում իրավիճակը կայունացնելու համար. անբարյացակամ երկրներին գազի մատակարարումների դիմաց վճարումները փոխանցվել են ռուբլով։ Բացի դրանից՝ կառավարությունը սահմանափակող միջոցառումներին հակազդելու ծրագիր է պատրաստել, որը ներառում է մոտ հարյուր նախաձեռնություն։ Դրա ֆինանսավորման չափը կկազմի մոտ մեկ տրիլիոն ռուբլի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 28.04.2025

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

17:54 28.04.2025

Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ապրիլի 28-ին աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ։ Նախարարներն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղեկցությամբ շրջել բաց հանքում, հարստացուցիչ ֆաբրիկայի կիսաինքնամանրացման աղացի և գնդաղացի տեղամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության արդիականացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ իրականացվող […] ...

Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվել

17:46 28.04.2025

Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվել

Բոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում կայացած IBA.PRO 4 միջազգային մրցաշարում Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանի մասնակցությամբ` սերբ Օմեր Ամետովիչի դեմ պրոֆեսիոնալ մենամարտում գրանցվել է ոչ-ոքի։ Հարությունյանն առավելություն է ունեցել մենամարտի ընթացքում, երկրորդ ռաունդում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին, սակայն մրցավարները ոչ-ոքի են արձանագրել։ ...

Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

17:40 28.04.2025

Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Ապրիլի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4073 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 131 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 161, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 297 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 574, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում […] ...

Թրամփը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին

17:30 28.04.2025

Թրամփը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Atlantic-ին տված հարցազրույցում ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը ներկայումս չի սպառնում ամերիկացիների կյանքին, բայց կարող է պոտենցիալ վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ «Ես փորձում եմ շատ կյանքեր փրկել: Գիտեք, Ուկրաինան և Ռուսաստանը մեր կյանքերի հետ կապ չունեն, բայց այն կարող է ավարտվել Երրորդ համաշխարհային պատերազմով», – ասել է Թրամփը: […] ...

Իրանի իշխանությունները նշել են Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը

17:22 28.04.2025

Իրանի իշխանությունները նշել են Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը

Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով, մեղավորները հայտնաբերվել են, հետաքննություն է ընթանում, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին։ «Հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննություն անցկացնելու համար, մեղավորները բերման են ենթարկվել, բացատրել են պայթյունի հետ կապված որոշ հարցեր, հետաքննությունը շարունակվում է։ Ես երեկ արդեն բացատրեցի, թե ինչպես […] ...

BACK_TO_TOP