Բացահայտվել են դիետաների վտանգները սրտի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+18.09 oC

Բացահայտվել են դիետաների վտանգները սրտի համար

23:30 23.04.2022

Գիտնականները բացահայտել են դիետաների վնասակարությունը՝ ապացուցելով, որ քաշի հանկարծակի կորուստը հանգեցնում է սրտի հիվանդության: Այս մասին հայտնում են   Eat This Not That կայքի հեղինակները: (ETNT):

Հոդվածի հեղինակներն անդրադառնում են Scientific American գիտական ​​ամսագրի նորարարական հետազոտություններին   և սննդաբան Աննա Ռիոսի առաջարկություններին։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դիետաները և քաշի կտրուկ անկումը հրահրում են սրտի հետ կապված խնդիրներ և վնասակար են առողջությանը։ Գիտնականները բացատրում են, որ սննդակարգի խիստ սահմանափակումները նպաստում են քաշի արագ ավելացմանը, և դա բացասաբար է անդրադառնում սրտանոթային համակարգի և ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա։

Ուսումնասիրությունների համաձայն՝ մարդիկ, ովքեր կարողացել են կտրուկ  նիհարել, դժվար թե երկար ժամանակ պահպանեն իրենց կազմվածքը։ Ըստ Scientific American-ի՝ մարդկանց մոտ 80 տոկոսը մեկ տարվա ընթացքում կրկին գիրանում է, ինչը վնասակար է առողջության համար։ Առաջանում է այսպես կոչված «յո-յո» էֆեկտը, որը նիհարելու և քաշը վերականգնելու կրկնվող ցիկլերի շարք է: Ամերիկյան ֆիզիոլոգիական ընկերության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս ազդեցությունը վնասակար է սրտին և մեծացնում է սրտանոթային  հիվանդությունների  ռիսկը: Դիետոլոգ Աննա Ռիոսը հաստատում է այս բացահայտումները. «Դիետան և քաշի տատանումները օրգանիզմի համար ծանր սթրես են, արտադրվում է սթրեսի հատուկ հորմոն՝ կորտիզոլը։ Այս հորմոնի բարձր մակարդակը կարող է օրգանիզմում բորբոքում առաջացնել և մեծացնել սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը»:

Այսպիսով, ոչ ճիշտ սննդակարգի հետևանքները կարող են շատ տարբեր խնդիրներ ավելացնել։Դիետոլոգը խորհուրդ է տալիս չփորձել մոդայիկ դիետաներ, որոնք խոստանում են արագ քաշի կորուստ: «Դիետաների մեծ մասը, որոնք խոստանում են արագ քաշի կորուստ, ներառում են կետո դիետան, Աթկինսի դիետան և պալեո դիետան: Այս դիետաները վատ կանդրադառնան սննդի հետ ձեր հարաբերությունների վրա և, հնարավոր է, ավելացնեն քաշը, քանի որ դրանք շատ լուրջ սթրես  են օրգանիզմի համար»,- նշում է Ռիոսը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 28.04.2025

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

17:54 28.04.2025

Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ապրիլի 28-ին աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ։ Նախարարներն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղեկցությամբ շրջել բաց հանքում, հարստացուցիչ ֆաբրիկայի կիսաինքնամանրացման աղացի և գնդաղացի տեղամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության արդիականացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ իրականացվող […] ...

Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվել

17:46 28.04.2025

Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվել

Բոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում կայացած IBA.PRO 4 միջազգային մրցաշարում Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանի մասնակցությամբ` սերբ Օմեր Ամետովիչի դեմ պրոֆեսիոնալ մենամարտում գրանցվել է ոչ-ոքի։ Հարությունյանն առավելություն է ունեցել մենամարտի ընթացքում, երկրորդ ռաունդում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին, սակայն մրցավարները ոչ-ոքի են արձանագրել։ ...

Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

17:40 28.04.2025

Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Ապրիլի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4073 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 131 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 161, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 297 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 574, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում […] ...

Թրամփը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին

17:30 28.04.2025

Թրամփը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Atlantic-ին տված հարցազրույցում ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը ներկայումս չի սպառնում ամերիկացիների կյանքին, բայց կարող է պոտենցիալ վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ «Ես փորձում եմ շատ կյանքեր փրկել: Գիտեք, Ուկրաինան և Ռուսաստանը մեր կյանքերի հետ կապ չունեն, բայց այն կարող է ավարտվել Երրորդ համաշխարհային պատերազմով», – ասել է Թրամփը: […] ...

Իրանի իշխանությունները նշել են Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը

17:22 28.04.2025

Իրանի իշխանությունները նշել են Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը

Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով, մեղավորները հայտնաբերվել են, հետաքննություն է ընթանում, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին։ «Հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննություն անցկացնելու համար, մեղավորները բերման են ենթարկվել, բացատրել են պայթյունի հետ կապված որոշ հարցեր, հետաքննությունը շարունակվում է։ Ես երեկ արդեն բացատրեցի, թե ինչպես […] ...

BACK_TO_TOP