21:04 18.04.2022
ՄԱԿ-ը հրավիրում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին հանդիպման՝ հումանիտար հարցեր քննարկելու համար։ Այս մասին երկուշաբթի ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը: Հումանիտար հարցերի քննարկման ձևաչափը, հատկապես դրանց ռազմական բաղադրիչը, գուցե զինադադարը, դրա մոնիտորինգը, անվտանգ միջանցքները, հումանիտար առաջնահերթությունները»,- ասել է նա:
Գրիֆիթսն այս շաբաթ կմեկնի Թուրքիա՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկելու Ուկրաինայի իրավիճակը:Գրիֆիթսն ասել է, որ մտադիր է կրկին այցելել Ռուսաստան՝ Թուրքիա կատարած այցից հետո քննարկելու Ուկրաինայի իրավիճակը: «Կարծում եմ, որ մենք պետք է վերադառնանք», – ասել է նա՝ մեկնաբանելով այն փաստը, որ դեռ պատասխան չի ստացել Ռուսաստանի Դաշնությունից ՄԱԿ-ի մարդասիրական նախաձեռնությունների վերաբերյալ։ «Ես ուզում եմ դա անել Թուրքիա կատարած այցից հետո»։ Գրիֆիթսը նշել է, որ չորեքշաբթի կամ հինգշաբթի Ուկրաինայի իրավիճակի հետ կապված կբարձրացվեն նաև հումանիտար հարցեր։
Գրիֆիթսը հավելել է, որ Ուկրաինայի ներկայացուցիչներն ավելի վաղ պատրաստակամություն են հայտնել ընդունել ՄԱԿ-ի մի շարք առաջարկներ։ «Ուկրաինացիները շատ բաց էին: Ղեկավարության ներկայացուցիչները համաձայնեցին մեր առաջարկների մեծ մասի հետ»,- ասել է նա: Գրիֆիթսը պարզաբանել է, որ խոսքը զինադադարների ու հումանիտար միջանցքների մասին է։
18:10 28.04.2025
Արդարադատության նախարարը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցերըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլին: Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև նախարարության իրավասությանն առնչվող հարցերը քննարկելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր: Նախարարը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, […] ...
17:54 28.04.2025
Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ապրիլի 28-ին աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ։ Նախարարներն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղեկցությամբ շրջել բաց հանքում, հարստացուցիչ ֆաբրիկայի կիսաինքնամանրացման աղացի և գնդաղացի տեղամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության արդիականացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ իրականացվող […] ...
17:46 28.04.2025
Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվելԲոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում կայացած IBA.PRO 4 միջազգային մրցաշարում Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանի մասնակցությամբ` սերբ Օմեր Ամետովիչի դեմ պրոֆեսիոնալ մենամարտում գրանցվել է ոչ-ոքի։ Հարությունյանն առավելություն է ունեցել մենամարտի ընթացքում, երկրորդ ռաունդում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին, սակայն մրցավարները ոչ-ոքի են արձանագրել։ ...
17:40 28.04.2025
Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱպրիլի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4073 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 131 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 161, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 297 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 574, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում […] ...
17:30 28.04.2025
Թրամփը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Atlantic-ին տված հարցազրույցում ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը ներկայումս չի սպառնում ամերիկացիների կյանքին, բայց կարող է պոտենցիալ վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ «Ես փորձում եմ շատ կյանքեր փրկել: Գիտեք, Ուկրաինան և Ռուսաստանը մեր կյանքերի հետ կապ չունեն, բայց այն կարող է ավարտվել Երրորդ համաշխարհային պատերազմով», – ասել է Թրամփը: […] ...