Զելենսկին ԵՄ դեսպանին է փոխանցել Եվրամիությանն անդամակցելու հարցաթերթիկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+5.09 oC

Զելենսկին ԵՄ դեսպանին է փոխանցել Եվրամիությանն անդամակցելու հարցաթերթիկը

19:54 18.04.2022

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Մատտի Մաասիկասին է փոխանցել ԵՄ անդամակցության լրացված հարցաթերթիկը՝ ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար, փոխանցում է Корреспондент պարբերականը։

Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ այսօր իր երկրի՝ Եվրամիություն մտնելու փուլերից մեկն է, և դրան ձգտում է ուկրաինացի ժողովուրդը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հարցաշարը Վոլոդիմիր Զելենսկիին էր փոխանցել ապրիլի 8-ին Կիև կատարած այցի ժամանակ։

Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԵՄ ղեկավարությանը՝ հարցաթերթի տրամադրման հարցում օպերատիվ աշխատանքի համար։

«Սա կարևոր ազդանշան է։ Մենք հավատում ենք, որ կստանանք աջակցություն և կդառնանք անդամակցելու թեկնածու։ Դրանից հետո կսկսվի հաջորդ՝ եզրափակիչ փուլը։ Մենք շատ ենք հավատում, որ այս ընթացակարգը տեղի կունենա մոտակա շաբաթների ընթացքում, և դա դրական կլինի մեր ժողովրդի պատմության համար՝ հաշվի առնելով այն գինը, որը նա վճարեց անկախության և ժողովրդավարության ճանապարհին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Մաասիկասը նշել է, որ իրեն զգում է մի թիմի անդամ, որն աշխատում է Ուկրաինայի կողմից ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ձեռք բերելու ուղղությամբ։ Նա նշել է, որ այս գործընթացն ընթանում է Ուկրաինայի համար շատ ծանր իրավիճակում, սակայն բոլորն են զգում այս պահի կարևորությունն ու նշանակությունը։

Մաասիկասի խոսքերով՝ հարցաթերթիկում Ուկրաինայի պատասխանները շատ արագ կվերլուծվեն։

Ուկրաինան ակնկալում է ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ ձեռք բերել հունիսին՝ Եվրոպական խորհրդի նիստի հանդիպման ժամանակ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը՝ Ուկրաինան լրացրել է Եվրամիությանն անդամակցելու հայտը։ Ըստ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվայի՝ դա ելակետ կդառնա Եվրամիության համար՝ Ուկրաինային միության կազմում ընդունելու մասին որոշում կայացնելիս։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 27.11.2024

SHANTNEWS

Ինչո՞ւ «Լիվերպուլը» պայմանագիր չի առաջարկել Սալահին

17:55 27.11.2024

Ինչո՞ւ «Լիվերպուլը» պայմանագիր չի առաջարկել Սալահին

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է, որ ակումբից առաջարկ չի ստացել պայմանագիրը երկարաձգելու համար, իսկ գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: TBR Football-ին հայտնի է դարձել, որ անգլիական ակումբը եգիպտոսցուն առաջարկ չի կատարել, որովհետև նրա գործակալը նախապես տեղեկացրել է առնվազն 3 տարվա պայմանագիր ստորագրելու մտադրության մասին: «Լիվերպուլը» ցանկանում է իր առաջատարի հետ պայմանագիր […] ...

Արման Եղոյանը Նորվեգիայի դեսպանին է ներկայացրել եվրոպական ինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքները

17:50 27.11.2024

Արման Եղոյանը Նորվեգիայի դեսպանին է ներկայացրել եվրոպական ինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքները

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին (նստավայրը՝ Թբիլիսի): Արման Եղոյանը կարեւորել է ոչ ռեզիդենտ դեսպանի հաճախակի այցերը Հայաստան: Նա նշել է, որ մեծ ներուժ կա զարգացնելու հայ-նորվեգական հարաբերությունները, ու թեեւ Նորվեգիան Եվրոպական միության անդամ չէ, սակայն բազմաթիվ ցուցանիշներով […] ...

Կստեղծվեն իրավական հիմքեր վարչական ակտերն անհապաղ կատարելու համար

17:46 27.11.2024

Կստեղծվեն իրավական հիմքեր վարչական ակտերն անհապաղ կատարելու համար

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեխնիկական եւ հրդեհային անվտանգության վերաբերյալ օրենսդրության խախտումները, որպես կանոն, էական եւ անմիջական վտանգ են սպառնում մարդու կյանքին եւ առողջությանը՝ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է նախատեսել, որ արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագիրը ենթակա է անհապաղ կատարման: Այս մասին ասել է […] ...

«Նոա» – «Վիկինգուր» խաղի տոմսերը վաճառվում են նաև «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում

17:42 27.11.2024

«Նոա» – «Վիկինգուր» խաղի տոմսերը վաճառվում են նաև «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում

Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» ու իսլանդական «Վիկինգուրի» միջև Կոնֆերենցիաների լիգայի չորրորդ տուրի խաղի տոմսերը վաճառվում են նաև «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում, հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-ին՝ «Հանրապետական» մարզադաշտում ու կմեկնարկի 21:45-ին: Տոմսեր հնարավոր է ձեռք բերել նաև առցանց՝ tickets.noahfc.am կայքում։ Տոմսերի գները՝ Հարավային տրիբունա – 500-1.000 դրամ Հյուսիսային տրիբունա – 500-1.000 դրամ […] ...

Արմեն Ղազարյանը նշանակվել է ՆԳ նախարարի տեղակալ

17:37 27.11.2024

Արմեն Ղազարյանը նշանակվել է ՆԳ նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Ղազարյանը նշանակվել ՆԳ նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Ղազարյանին նշանակել ներքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: ...

BACK_TO_TOP