20:17 23.04.2022
Գաստրոէնտերոլոգ, թերապևտ Այգուլ Իշմուրազինան հերքել է խոլեստերինի մասին հիմնական առասպելները: Նա նշել է, որ միշտ չէ, որ անհրաժեշտ է ազատվել խոլեստերինից, թեկուզ միայն այն պատճառով, որ այն կարող է լինել և՛ «վատ», և՛ «լավ», հայտնում է Medic Forum-ը։
«Խոլեստերինը ցածր և բարձր խտության լիպոպրոտեին է: Առաջինները մեծացնում են սրտանոթային հիվանդությունների վտանգը: Իսկ վերջիններս, ընդհակառակը, նվազեցնում են սրտի պաթոլոգիաների առաջացման վտանգը»,- ասել է մասնագետը։
Նա ընդգծել է, որ բարձր խոլեստերինը միայն ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ չէ հանդիպում։ Նրա խոսքով՝ կարևոր դեր են խաղում նաև ժառանգականությունը, սնունդը, վատ սովորությունները, քնի և հանգստի ռեժիմը, վահանաձև գեղձի վիճակը։Իշմուրազինան վստահեցնում է, որ բարձր խոլեստերինի հայտնաբերումը հեշտ գործ չէ, քանի որ այս հիվանդությունը հաճախ նկատելի ախտանիշներ չի ունենում։ Շատ դեպքերում խոլեստերինի հետ կապված խնդիրները հայտնի են դառնում ինսուլտից կամ սրտի կաթվածից հետո, բացատրել է նա:
Բժիշկն ասել է, որ մարդիկ սխալվում են՝ հրաժարվելով խոլեստերին պարունակող ցանկացած մթերքից։ Փոխարենը, նա կոչ է արել կրճատել հագեցած ճարպերով հարուստ մթերքների քանակը, ինչպիսիք են միսը, կաթը, շոկոլադը կամ հացաբուլկեղենը: Բացի այդ, «վատ» խոլեստերինը նվազեցնելու համար անհրաժեշտ է սննդակարգը համալրել բանջարեղենով ու մրգերով, հացահատիկով, հատիկաընդեղենով, ընկույզով և անյուղ մսով, եզրափակել է բժիշկը։
17:54 28.04.2025
Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ապրիլի 28-ին աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ։ Նախարարներն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղեկցությամբ շրջել բաց հանքում, հարստացուցիչ ֆաբրիկայի կիսաինքնամանրացման աղացի և գնդաղացի տեղամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության արդիականացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ իրականացվող […] ...
17:46 28.04.2025
Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվելԲոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում կայացած IBA.PRO 4 միջազգային մրցաշարում Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանի մասնակցությամբ` սերբ Օմեր Ամետովիչի դեմ պրոֆեսիոնալ մենամարտում գրանցվել է ոչ-ոքի։ Հարությունյանն առավելություն է ունեցել մենամարտի ընթացքում, երկրորդ ռաունդում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին, սակայն մրցավարները ոչ-ոքի են արձանագրել։ ...
17:40 28.04.2025
Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱպրիլի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4073 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 131 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 161, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 297 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 574, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում […] ...
17:30 28.04.2025
Թրամփը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Atlantic-ին տված հարցազրույցում ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը ներկայումս չի սպառնում ամերիկացիների կյանքին, բայց կարող է պոտենցիալ վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ «Ես փորձում եմ շատ կյանքեր փրկել: Գիտեք, Ուկրաինան և Ռուսաստանը մեր կյանքերի հետ կապ չունեն, բայց այն կարող է ավարտվել Երրորդ համաշխարհային պատերազմով», – ասել է Թրամփը: […] ...
17:22 28.04.2025
Իրանի իշխանությունները նշել են Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառըԻրանի հարավային Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով, մեղավորները հայտնաբերվել են, հետաքննություն է ընթանում, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին։ «Հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննություն անցկացնելու համար, մեղավորները բերման են ենթարկվել, բացատրել են պայթյունի հետ կապված որոշ հարցեր, հետաքննությունը շարունակվում է։ Ես երեկ արդեն բացատրեցի, թե ինչպես […] ...