13:51 20.02.2018
2017 թվականին Կադաստրի պետական կոմիտեում շարունակվել են օպտիմալացման աշխատանքներ, որոնց արդյունքում Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումը միացվել է Երևանի ստորաբաժանմանը: Միացումներ են եղել նաև Երևանի ներքին՝ թաղամասային ստորաբաժանումներում:
Օպտիմալացման արդյունքում տնտեսվել է 385 միլիոն դրամ, իսկ կոմիտեի աշխատակիցների քանակը կազմել է 783 մարդ:
2017 թվականին կոմիտեի մատուցած ծառայությունների դիմաց հավաքվել է 3,7 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է գրեթե 400 միլիոն դրամով (շուրջ 12 տոկոս)։ Պետական տուրքի գծով փաստացի ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 843 միլիոն դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշից մեծ է 12 տոկոսով։
Կոմիտեի աշխատակազմը 2017 թվականին ընդունել է ավելի քան 400 հազար դիմում՝ 19 տոկոսով ավելի, քան նախորդ տարի։ Էլեկտրոնային տարբերակով ստացվել է ավելի քան 11 հազար դիմում։ Ընդ որում՝ նոր ներդրված e-cadastre համակարգն այժմ թույլ է տալիս հետևել այդ դիմումների ընթացքին, ինչպես նաև ներբեռնել փաստաթղթերը։
11:34 07.04.2025
Ավարտվել է Դավիթ Մալյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացումըԱմբողջությամբ ավարտվել է Դավիթ Մալյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացումը: Տեղադրվել են էներգախնայող LED լուսատուներ: Գործընթացը շարունակվում է Արտաշիսյան, Սարալանջի, Չարենցի, Գուրգեն Մահարու և Շիրակի փողոցներում: Տեղադրվել է ընդհանուր առմամբ 580 LED լուսատու: ...
11:28 07.04.2025
Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ. ձեռք է բերվել շուրջ 1700 տեսախցիկԵրևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ: Սա առաջին հերթին արվում է երեխաների անվտանգության համար: Երևանի քաղաքապետարանը նախագիծն իրագործում է մանկապարտեզների գործունեությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով: Ընդհանուր առմամբ ձեռք է բերվել շուրջ 1700 տեսախցիկ: Ծրագրի առաջին փուլում 158-ն արդեն տեղադրվել է: ...
11:12 07.04.2025
Զինված ուժերի պատվո պահակային վաշտի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության տոնի առթիվԶինված ուժերի պատվո պահակային վաշտը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը համապատասխան տեսանյութ է հրապարակել։ ...
11:05 07.04.2025
Բրատիսլավայում մեկնարկում է Եվրոպայի առաջնությունըԲրատիսլավայում ապրիլի 7-ին մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը։ Պայքարը սկսում են ազատ ոճայիններ 57 կգ Մանվել Խնձրցյանը, 65 կգ Վազգեն Թևանյանը, 70 կգ Արման Անդրեասյանը, 79 կգ Հայկ Պապիկյանը և 97 կգ Գուրգեն Սիմոնյանը։ Խնձրցյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կհանդիպի Մոնգուշ (UWW)/Տիսով (Բուլղարիա) զույգի հաղթողին։ Թևանյանը 1/8-ում ուժերը կչափի Գուսեյնովի (UWW) հետ։ Անդրեասյանի մրցակիցը 1/8-ում […] ...
10:58 07.04.2025
Հանրապետության նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ ԷմիրություններՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողովին» մասնակցելու համար։ Հանրապետության նախագահը համաժողովի բացմանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակներում նախատեսվում են նաև նախագահ Խաչատուրյանի հանդիպումներն ԱՄԷ բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։ ...
10:50 07.04.2025
ՀՀ զինված ուժերի նվագախումբը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնըՀՀ զինված ուժերի նվագախումբը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնը։ Պաշտպանության նախարարությունը համապատասխան տեսանյութ է հրապարակել։ ...