18:33 16.04.2022
Հայաստանում ամենամեծ բազիլիկ եկեղեցիներից մեկի՝ Արթիկի տարածաշրջանի Հոռոմ գյուղի Սուրբ Հռիփսիմեի վերականգման աշխատանքներում արդեն 3 տարի է դադար է։ Դրանք սկսվել էին 2016 թվականին։ Եկեղեցու վերականգնումը փուլային էր լինելու։ Առաջին փուլում մեկնարկած շինաշխատանքների ժամանակ եկեղեցու տակ հայտնաբերվեց մեկ այլ՝ 5-րդ դարի եկեղեցու մնացորդներ։
Եկեղեցին հնագետների ուշադրությանն արժանացավ, երբ հայտնաբերվեց հնագիտական տերմինով ասած ստիլոբատ՝ աստիճանահարթակը։ Սա հուշել էր այն մասին, որ Սբ․Հռիփսիմե եկեղեցու տակ ավելի վաղ շրջանի ևս մեկ եկեղեցի է կառուցված եղել։ Շիրակի երկրագիտական թանգարանի գիտաշխատող Համազասպ Խաչատրյանը մասնագիտական բացատրություն է տալիս թե հնագիտական շերտը ինչ հետաքրքրություն ունի։
«Հյուսիսային պատի տակ խրամատը փորելու ժամանակ ի հայտ եկավ ավելի վաղ կառույցի աստիճանահարթակ ստիլոպատ ,որի վրա ընդհանրապես կառուցում էին պաշտամունքային կառույցները սկսած անտիկ ժամանակաշրջանից դեռևս հելլենիզմից է դա գալիս,ստիլոբատի հայտնաբերումը հյուսիսային պատի տակ արդեն խոսում է այն մասին,որ նախկինում եղել է մեկ այլ ավելի վաղ պաշտամունքային կառույց ասենք՝եկեղեցի»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Համազասպ Խաչատրյանը։
Հնագիտական խումբն անմիջապես գործել էր, որպեսզի պարզեր, թե ինչ կառույց է այն։ Վաղ շրջանի կառույցի հայտնաբերումը որոշակի ուղղումներ ու շտկումներ էր ենթադրում նաև նախագծում։ Հնագետների հետաքրքրությունն էին շարժել նաև սյուների տակ հայտնաբերված տափօղակի ձևով քարերը, որոնք ըստ մասնագետի ենթադրել են տալիս, որ կարող էին լինել նաև ուրարտական շրջանի բնակավայրերից բերված սյուների խարիսխներ, որոնք հնագետի կարծիքով բետոնյա ծածկի տակ չէր կարելի թողնել, նույն ծածկի տակ նաև արաբատառ արձանագրություն էր հայտնաբերվել։
«Արևմտյան պատը մաքրելու ժամանակ դուրս են եկել երկու արձանագրություն՝ արաբատառ, որոնցից մեկը անմիջապես հենց այդ թաղման դեմ դիմաց էր՝ ամուր գտնվող սյան վրա, հետո վիմագրագետները վերծանեցին, որ այդտեղ թաղված է ինչ-որ Շահ, քանի որ բառի մի մասն է հստակ ընթեռնելի»։
Շինարարական ու պեղումնային աշխատանքներում արդեն 3 տարի է դադար է։ Եկեղեցին բաց տանիքի տակ է, տեղումներից պատերը խոնավանում են։ Հոգևոր կառույցը օր-օրի քայքայվում է։
«Ցավով պիտի ասեմ, որ Հոռոմի հոգևոր կյանքն իր բարձրության վրա չէ, այսօր եկեղեցու ներսում քանդված վիճակ է, շարժվել գրեթե հնարավոր չէ, մյուս կողմից էլ ռիսկայնություն կա, որ միգուցե վերևից մի քար պոկվի և այլն»,- ասում է Արթիկի թեմի Հոռոմ համայնքի հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Ղազարյանը։
Տեր Վիգեն քահանան նաև խոսում է եկեղեցու ավելի հին լինելու մասին, քան թվագրվում է։ Թեև եկեղեցու պատին հայտնաբերված արձանագրություն կա՝ 1861 թվագրությամբ, սակայն պարզ չէ՝ արդյոք այն կառուցման ժամանակաշրջանն է։ Մեկ այլ պատմիչի հիշատակությամբ ենթադրվում է, որ սուրբ Հռիփսիմեն ավելի վաղ շրջանի հոգևոր կառույց է։
«Ղևոնդ Ալիշան իր «Շիրակ աշխարհ» ստեղծագործության մեջ վկայում է, որ Հոռոմ գյուղում կա հինավուրց մի եկեղեցի, ավելի վաղ, քան 1861 թվականն է արձանագրված»,-նշում է քահանան։
Հոգևոր հովիվը շինարարության դադարի պատճառ համաճարակի ու պատերազմի հանգամանքներն է շեշտում, իսկ համայնքի վարչական ղեկավարը՝ հայտնաբերված հնագիտական շերտը, որի ուսումնասիրությունը ևս սառեցված է։
«Պեղումների աշխատանքների մի մասն է ընդամենը կատարված, իսկ ընդհանուր շինարարական աշխատանքների համար, ինչպես նաև պեղումնային աշխատանքների, հարկավոր են մեծ գումարներ։ Հիմա նույնիսկ չեմ կարող ասել, թե նախագիծն ինչպես է փոխվել, ֆինանսավորման ծալավներն ինչպես են փոխվել»,-նշում է Շիրակի երկրագիտական թանգարանի գիտաշխատող Համազասպ Խաչատրյանը։
Այս ընթացքում հնագիտական խմբի առաջարկն է եղել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որ եկեղեցու ներսն ամբողջությամբ մաքրվի, իսկ պեղումների շարունակությունը պարտադիր է՝ ֆինանսական խնդիրը լուծելու պարագայում։
Շիրակի երկրագիտական թանգարանի գիտաշխատող Համազասպ Խաչատրյանը ավելի վաղ էր առաջարկել՝ հնագիտական շերտի խորը ուսումնասիրությունից հետո եկեղեցին թափանցիկ հատակով պատել, որպեսզի հնագույն արժեքը տեսանելի դառնա այցելուներին։ Առայժմ առաջարկը քննարկման չի դրվել։
01:11 08.04.2025
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերումՍույն թվականի ապրիլի 8-ին` տեղական ժամանակով ժամը 00:35-ին (Գրինվիչի ժամանակով ապրիլի 7-ին՝ ժամը 20։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 46․56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
00:59 08.04.2025
Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով հակամարտությունից խուսափելու հնարավորությունըԻսրայելը ԱՄՆ-ին դիտարկում է որպես միջնորդ, որը կարող է օգնել նրան խուսափել Սիրիայի հարցով Թուրքիայի հետ հակամարտությունից: Այս մասին հայտարարել է Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով։ «Մենք քննարկել ենք նաև իրավիճակը Սիրիայում: Մենք բարիդրացիական հարաբերություններ ունեինք Թուրքիայի հետ, որոնք վատթարացան, և մենք չենք ուզում տեսնել, որ […] ...
00:51 08.04.2025
Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 20 հազար բնակչություն ունեցող Սինաբանգ գյուղից 65 կմ հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
00:45 08.04.2025
The Hill. Թրամփի վարչակազմը պլանավորում է ռազմական շքերթ անցկացնել հունիսի 14-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է հունիսի 14-ին զորահանդես անցկացնել ամերիկյան մայրաքաղաքում, այս մասին հայտնում է The Hill թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, միջոցառումը կհամընկնի ամերիկյան ցամաքային զորքերի 250-ամյակի և Թրամփի ծննդյան օրվա հետ։ Հունիսի 14-ին Սպիտակ տան առաջնորդը կդառնա 79 տարեկան։ Washington City Paper-ի տեղեկություններով՝ սպասվում է, որ շքերթի […] ...
00:33 08.04.2025
Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակիԱմերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոն կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի» պատվավոր մրցանակին Կաննի 78-րդ կինոփառատոնում, որը կանցկացվի մայիսի 13-ից 24-ը Ֆրանսիայի հարավում։ Այս մասին հայտնել են կինոփառատոնի կազմակերպիչները։ «Ռոբերտ Դե Նիրոն կինոյի լեգենդ է դարձել իր ներքուստ կենտրոնացած ոճով, որը դրսևորվում է թե՛ նրա ժպիտի փափկությամբ, թե՛ հայացքի ամրությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։ Մրցանակը կհանձնվի մայիսի […] ...
00:23 08.04.2025
Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակըՌուսաստանը, ԱՄՆ-ը և Ուկրաինան կարող են մոտենալ պայմանավորվածություններին, սակայն Վաշինգտոնին չի բավարարում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք հանդիպում ենք Ռուսաստանի հետ, հանդիպում ենք Ուկրաինայի հետ: Եվ թվում է, թե մոտենում ենք (խմբ.համաձայնություններին): Բայց ինձ դուր չեն գալիս վերջին շաբաթվա բոլոր ռմբակոծությունները: Դա սարսափելի է»,- ասել է Թրամփը Իսրայելի վարչապետ […] ...