20:32 15.04.2022
Արջերը նորից վնասներ են հասցրել Ամասիա խոշորացված համայնքի բնակավայրերի տնտեսություններին: Ամասիայի տարբեր բնակավայրերի 10-նյակ տուժած տնտեսություններ ահազանգել են Շրջակա միջավայրի նախարարություն, մարզպետարան ու պատկան այլ կառույցների։
Ամասիայի բնակիչ Մերուժան Ավագյանը մեղվի փեթակները տան բակում առավոտյան հայտնաբերել է կոտրված վիճակում: Արդեն երրորդ անգամ գիշերով իրենց բակ մտած արջը փեթակները բացելուց ու կողաշրջելուց հետո կոտրել է մեղվաթերթրիկները և ամբողջությամբ կերել ամբողջ ձմեռ դրանց վրա կուտակված մեղրը:
«Էս փեթակի մեջի մեղուները սառել են, էս ռամկեն, որ մասը որ մեղուն մեղր էր կուտակել,կ ծիկ էր կազմել, լրիվ կերել է, մնացածը՝ կոտրել ու թողել:Նույնը էն փեթակի դեպքում է արել, ոչ մի մեղվաթերթ ամբողջական չի թողել»,- ասում է մեղվապահ Մերուժան Ավագյանը:
Արջն իր գործողությունները կատարել է անձայն, ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող տանը ձայներ չեն լսել: Փեթակները կոտրելուց ու քաղցը հագեցնելուց բացի, ոչնչացրել է բոլոր մեղվաընտանիքները:
Ձորամերձ տարածքում ապրող մեղվապահի ենթադրություններով՝ արջն իրենց բակ է հասել Ախուրյանի կիրճի տարածքից: Առավոտյան ձյան վրա նկատելի են եղել կովկասյան գորշ ցեղատեսակի արջի թաթերի հետքերը, հայտնաբերել է նաև մեղրաթերթերի մնացորդներ:
Մարտի 27-ին էլ արջը մտել էր Դավթյանների տան բակ, վնասել 10 փեթակներից 9-ը: Ավագյանների ընտանիքի նման Դավթյաններն էլ զրկվել են մեղվապահությամբ զբաղվելու հնարավորությունից:
Տնտեսություններ մտնող արջին որսացել էին տեսախցիկները, բնակիչներն են տեսել ու նկարահանել, թե ինչպես է օրը ցերեկով կարմիր գրքում գրանցված կովկասյան գորշ արջը տան բակերով շրջում ու սնունդ է ման գալիս։
«Իմացանք, որ գորշ արջ է, կարմիր գրքում է գրանցված: Մեզ ասացին, որ հանկարծ վնաս չտանք իրեն, որովհետև չի թույլատրվում, քրեական գործ կհարուցեն: Շատ վտանգավոր է, տունն այս տարածքից ընդամենը 10-15 մետր է հեռու, երեխաների համար էլ է վտանգ ներկայացնում»,- ասում է արջի արկածներից տուժած Ամասիա համայնքի բնակիչ Արտյոմ Դավթյանը:
Ոչ միայն բնակիչների արձանագրած կադրերը և միաժամանակ տարբեր տնտեսություններում արջի վնասումները մարդկանց ենթադրել են տալիս, որ արջը միայնակ չի գործում և նրա հետ շրջում են քոթոթները: Արջից կամ արջերից տուժած բնակիչներն անհանգստացած են, որ հնարավոր է սոված լինելու դեպքում հարձակվեն նաև մարդկանց ու ընտանի կենդանիների վրա, կովկասյան գորշ արջը վտանգավոր է դարձել Ամասիայի մի քանի համայնքների համար: Խնդրի շուրջ ShantNews.am-ը պարզաբանումներ է ստացել շրջակա միջավայրի նախարարությունից։
«Նախարարությունը արջին քնեցնելու համար չունի այդ միջոցները, տարբեր կառույցների հետ հիմա բանակցությունների փուլում ենք, թե ինչպես կարելի է այդ խնդիրը լուծել: Նախարարությունն ինքը լիազորված չի դա անելու: Շատ վտանգավոր է իսկապես, հուսով եմ, որ խնդիրը շուտափույթ լուծում կստանա»,- նշել է շրջակա միջավայրի նախարարության փորձագետ Տաթևիկ Ցյուրքերը:
Նույն պատասխանը մեղվապահները ստացել էին, երբ իրենք էին ահազանգել նախարարություն։ Փորձագետի փոխանցմամբ մասնագետները փորձում են պարզել, թե ինչպես և որտեղից են այս տարածքներում հայտնվել արջերը, սա ըստ նախարարության պատասխանատուի, հյուսիսային բնակավայրերի համար արտառոց երևույթ է համարվում։
01:11 08.04.2025
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերումՍույն թվականի ապրիլի 8-ին` տեղական ժամանակով ժամը 00:35-ին (Գրինվիչի ժամանակով ապրիլի 7-ին՝ ժամը 20։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 46․56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
00:59 08.04.2025
Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով հակամարտությունից խուսափելու հնարավորությունըԻսրայելը ԱՄՆ-ին դիտարկում է որպես միջնորդ, որը կարող է օգնել նրան խուսափել Սիրիայի հարցով Թուրքիայի հետ հակամարտությունից: Այս մասին հայտարարել է Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով։ «Մենք քննարկել ենք նաև իրավիճակը Սիրիայում: Մենք բարիդրացիական հարաբերություններ ունեինք Թուրքիայի հետ, որոնք վատթարացան, և մենք չենք ուզում տեսնել, որ […] ...
00:51 08.04.2025
Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 20 հազար բնակչություն ունեցող Սինաբանգ գյուղից 65 կմ հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
00:45 08.04.2025
The Hill. Թրամփի վարչակազմը պլանավորում է ռազմական շքերթ անցկացնել հունիսի 14-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է հունիսի 14-ին զորահանդես անցկացնել ամերիկյան մայրաքաղաքում, այս մասին հայտնում է The Hill թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, միջոցառումը կհամընկնի ամերիկյան ցամաքային զորքերի 250-ամյակի և Թրամփի ծննդյան օրվա հետ։ Հունիսի 14-ին Սպիտակ տան առաջնորդը կդառնա 79 տարեկան։ Washington City Paper-ի տեղեկություններով՝ սպասվում է, որ շքերթի […] ...
00:33 08.04.2025
Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակիԱմերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոն կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի» պատվավոր մրցանակին Կաննի 78-րդ կինոփառատոնում, որը կանցկացվի մայիսի 13-ից 24-ը Ֆրանսիայի հարավում։ Այս մասին հայտնել են կինոփառատոնի կազմակերպիչները։ «Ռոբերտ Դե Նիրոն կինոյի լեգենդ է դարձել իր ներքուստ կենտրոնացած ոճով, որը դրսևորվում է թե՛ նրա ժպիտի փափկությամբ, թե՛ հայացքի ամրությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։ Մրցանակը կհանձնվի մայիսի […] ...
00:23 08.04.2025
Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակըՌուսաստանը, ԱՄՆ-ը և Ուկրաինան կարող են մոտենալ պայմանավորվածություններին, սակայն Վաշինգտոնին չի բավարարում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք հանդիպում ենք Ռուսաստանի հետ, հանդիպում ենք Ուկրաինայի հետ: Եվ թվում է, թե մոտենում ենք (խմբ.համաձայնություններին): Բայց ինձ դուր չեն գալիս վերջին շաբաթվա բոլոր ռմբակոծությունները: Դա սարսափելի է»,- ասել է Թրամփը Իսրայելի վարչապետ […] ...