19:38 15.04.2022
Այսօր տեղի է ունեցել Գյումրիի ավագանու հերթական նիստը՝ օրակարգային 23 հարցերով։ Մեծ մասը վերաբերել է համայնքային ենթակայության կառույցներին դրամական միջոցների հատկացմանը, անապահով ընտանիքներին ֆինանսական օգնություն տրամադրելուն: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը Գյումրիի քաղաքապետը հայտարարեց համայնքային ենթակայության 58 կառույցների աշխատողների աշխատավարձի բարձրացման մասին։ Հունիսի 1-ից 10 տոկոսի չափով բարձր աշխատավարձ կստանա մոտ 2023 աշխատող։
«Նախատեսում ենք այս տարվա հունիսի 1-ից 10 տոկոսով բարձրացնել համայնքապետարանի և համայնքապատկան բոլոր կառույցների աշխատակիցների աշխատավարձը: 2021 թվականի վերջին մենք հաստատել ենք 2022 թվականի բյուջեն, բյուջեի համապատասխան հոդվածով պլանավորել էինք աշխատավարձի բարձրացում։ Իրապես, մեր աշխատակիցների աշխատավարձը ցածր է, և, հաշվի առնելով նաև թանկացումները, մարդկանց սոցիալական դժվարությունները, քննարկել ու նախատեսել ենք աշխատավարձի բարձրացում այս փուլում: 10 տոկոսից ավելի բարձրացնելու հնարավորություն այս պահին չունի համայնքը, սուղ են համայնքի միջոցները: Պլանավորվում ենք աշխատավարձի բարձրացումն իրականացնել փուլային տարբերակով, յուրաքանչյուր տարի բարձրացնել աշխատավարձը 10 տոկոսի չափով»,- նշել է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը:
Մյուս ֆինանսական հատկացումների քննարկումներն արդեն օրակարգային էին ու դարձյալ վերաբերում էին համայնքային ենթակայության կազմակերպություններին։ Ավագանու հաստատումներով, տարբեր խնդիրների լուծման համար տեղական բյուջեից ֆինանսական հատկացումներ կատարվեցին։ Ավագանին կողմ քվեարկեց նաև գյումրեցի զոհված զինծառայողների ընտանիքներին, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և Հունգարիայի պատերազմի մասնակիցներին դրամական աջակցություն տրամադրելու նախագծերին։ Գյումրիում այս պահին ապրում է Մեծ հայրենականի ընդամենը 2 վետերան։
01:11 08.04.2025
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերումՍույն թվականի ապրիլի 8-ին` տեղական ժամանակով ժամը 00:35-ին (Գրինվիչի ժամանակով ապրիլի 7-ին՝ ժամը 20։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 46․56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
00:59 08.04.2025
Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով հակամարտությունից խուսափելու հնարավորությունըԻսրայելը ԱՄՆ-ին դիտարկում է որպես միջնորդ, որը կարող է օգնել նրան խուսափել Սիրիայի հարցով Թուրքիայի հետ հակամարտությունից: Այս մասին հայտարարել է Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով։ «Մենք քննարկել ենք նաև իրավիճակը Սիրիայում: Մենք բարիդրացիական հարաբերություններ ունեինք Թուրքիայի հետ, որոնք վատթարացան, և մենք չենք ուզում տեսնել, որ […] ...
00:51 08.04.2025
Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 20 հազար բնակչություն ունեցող Սինաբանգ գյուղից 65 կմ հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
00:45 08.04.2025
The Hill. Թրամփի վարչակազմը պլանավորում է ռազմական շքերթ անցկացնել հունիսի 14-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է հունիսի 14-ին զորահանդես անցկացնել ամերիկյան մայրաքաղաքում, այս մասին հայտնում է The Hill թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, միջոցառումը կհամընկնի ամերիկյան ցամաքային զորքերի 250-ամյակի և Թրամփի ծննդյան օրվա հետ։ Հունիսի 14-ին Սպիտակ տան առաջնորդը կդառնա 79 տարեկան։ Washington City Paper-ի տեղեկություններով՝ սպասվում է, որ շքերթի […] ...
00:33 08.04.2025
Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակիԱմերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոն կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի» պատվավոր մրցանակին Կաննի 78-րդ կինոփառատոնում, որը կանցկացվի մայիսի 13-ից 24-ը Ֆրանսիայի հարավում։ Այս մասին հայտնել են կինոփառատոնի կազմակերպիչները։ «Ռոբերտ Դե Նիրոն կինոյի լեգենդ է դարձել իր ներքուստ կենտրոնացած ոճով, որը դրսևորվում է թե՛ նրա ժպիտի փափկությամբ, թե՛ հայացքի ամրությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։ Մրցանակը կհանձնվի մայիսի […] ...
00:23 08.04.2025
Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակըՌուսաստանը, ԱՄՆ-ը և Ուկրաինան կարող են մոտենալ պայմանավորվածություններին, սակայն Վաշինգտոնին չի բավարարում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք հանդիպում ենք Ռուսաստանի հետ, հանդիպում ենք Ուկրաինայի հետ: Եվ թվում է, թե մոտենում ենք (խմբ.համաձայնություններին): Բայց ինձ դուր չեն գալիս վերջին շաբաթվա բոլոր ռմբակոծությունները: Դա սարսափելի է»,- ասել է Թրամփը Իսրայելի վարչապետ […] ...