Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրով կվերանորոգվեն Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի պատմաճարտարապետական արժեք պատշգամբը և մարզադահլիճը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+8.09 oC

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրով կվերանորոգվեն Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի պատմաճարտարապետական արժեք պատշգամբը և մարզադահլիճը

20:58 14.04.2022

Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի պատշգամբի և մարզադպրոցի նորոգման հարցը վերջնական հաստատում է ստացել։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի միկրոծրագրի ընտրության ժողովում ներկայացված առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից ներկաների քվեարկության արդյունքում ավագ դպրոցի հայտն ընդգրկվել է ծրագիր։

Գյումրիի քաղաքապետարանը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ներկայացնելու համար առանձնացրել էր առաջնահերթ լուծում պահանջող մի քանի խնդիր։ Դրանց շարքում էին մանկապարտեզների շենքերի ջերմամեկուսացումը, սպորտդպրոցների սանհանգույցների վերանորոգումը, երաժշտական դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերումը և թիվ 1 ավագ դպրոցի փայտե պատշգամբի ու մարզադահլիճի վերանորոգումը։ Միկրոծրագրի ընտրության ժողովում, քվեարկությամբ այս ծրագրերից ընտրվեց «Կումայրի» արգելոցի մաս կազմող դպրոցը։

 

 

«Կումայրի» արգելոցի ժառանգություն շենքը եղել է ալեքպոլցի մեծահարուստ Գառգալոյանների շքեղ առանձնատունը։ Այն դպրոցական տիպային կառույց չէ, տարբեր նշանակության ծառայելուց հետո, 1960-ականներին այն դարձել է միջնակարգ, վերջին տարիներին միայն ավագ դպրոց։ Դասարանից դասարան գնալու համար աշակերտներն ու ուսուցիչներն անցնում են պատշգամբով, որը տարիների ընթացքում քայքայվել է։

Դպրոցի տնօրեն Նաիրա Թադևոսյանը նշել է, որ հետզհետե քայքայվող պատշգամբին դպրոցն իր սուղ միջոցներով չի կարող տեր կանգնել․

«Քանի որ շենքը գտնվում է քաղաքի կենտրոնում, բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում դպրոց, սկզբում զարմանում, հետո հիանում են, որ այսպիսի մի շենքում, որը դարից ավելի պատմություն ունի, նաև ժամանակակից դասապրոցես է կատարվում»,-իր ելույթում ասել է դպորցի տնօրենը։

Դպրոցի պատշգամբի և մարզադահլիճի նորոգման նախնական ընդհանուր արժեքը փոփոխություն է կրել և գնահատվել է 47 մլն 678 հազար դրամ, որից 4,7 մլն-ը քաղաքապետարանի համաֆինանսավորումն է։ Ծրագրի վերջնական հաստատումից հետո այս թիվը ևս փոփոխություն կկրի։ Միկրոծրագրի ընտրության ժողովում ձևավորվեց նաև ծրագրի իրականացման կոմիտե։ Գյումրիի քաղաքապետարանը կոմիտեի նախագահի թեկնածու է առաջադրել դպրոցի տնօրեն Նաիրա Թադևոսյանին, որից հետո քննարկվել է նախագահի տեղակալի և մյուս անդամների ընտրության հարցը։ Կոմիտեն ունենալու է հստակ լիազորություններ, լինելու է նաև ծրագրի ընթացքի վերահսկողը, հետևաբար կոմիտեի կազմում պետք է ընդգրկվեն կառավարման որոշակի փորձ ունեցողներ։

«ԾԻԿ-ը՝ ծրագրի իրականացման կոմիտեն, պետք է իրավասու լինի, լիազորված լինի ստորագրելու համայնք-հիմնադրամ համագործակցության ընթացքում բոլոր տեսակի իրավական փաստաթղթերը», – նշել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Արմինե Շահբազյանը։

Ծրագիրը վերջնական տեսք կստանա, երբ նախնական ու վերջնական փորձաքննություններ անցնի, որոնց հիմքով եզրակացություններ կպատրաստվեն։ Ծրագրի իրականացման փուլը կմեկնարկի բոլոր բաղադրիչների հստակեցումից հետո։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում

01:11 08.04.2025

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում

Սույն թվականի ապրիլի 8-ին` տեղական ժամանակով ժամը 00:35-ին (Գրինվիչի ժամանակով ապրիլի 7-ին՝ ժամը 20։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 46․56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով հակամարտությունից խուսափելու հնարավորությունը

00:59 08.04.2025

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով հակամարտությունից խուսափելու հնարավորությունը

Իսրայելը ԱՄՆ-ին դիտարկում է որպես միջնորդ, որը կարող է օգնել նրան խուսափել Սիրիայի հարցով Թուրքիայի հետ հակամարտությունից: Այս մասին հայտարարել է Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով։ «Մենք քննարկել ենք նաև իրավիճակը Սիրիայում: Մենք բարիդրացիական հարաբերություններ ունեինք Թուրքիայի հետ, որոնք վատթարացան, և մենք չենք ուզում տեսնել, որ […] ...

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

00:51 08.04.2025

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 20 հազար բնակչություն ունեցող Սինաբանգ գյուղից 65 կմ հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

The Hill. Թրամփի վարչակազմը պլանավորում է ռազմական շքերթ անցկացնել հունիսի 14-ին

00:45 08.04.2025

The Hill. Թրամփի վարչակազմը պլանավորում է ռազմական շքերթ անցկացնել հունիսի 14-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է հունիսի 14-ին զորահանդես անցկացնել ամերիկյան մայրաքաղաքում, այս մասին հայտնում է The Hill թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, միջոցառումը կհամընկնի ամերիկյան ցամաքային զորքերի 250-ամյակի և Թրամփի ծննդյան օրվա հետ։ Հունիսի 14-ին Սպիտակ տան առաջնորդը կդառնա 79 տարեկան։ Washington City Paper-ի տեղեկություններով՝ սպասվում է, որ շքերթի […] ...

Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակի

00:33 08.04.2025

Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակի

Ամերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոն կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի» պատվավոր մրցանակին Կաննի 78-րդ կինոփառատոնում, որը կանցկացվի մայիսի 13-ից 24-ը Ֆրանսիայի հարավում։ Այս մասին հայտնել են կինոփառատոնի կազմակերպիչները։ «Ռոբերտ Դե Նիրոն կինոյի լեգենդ է դարձել իր ներքուստ կենտրոնացած ոճով, որը դրսևորվում է թե՛ նրա ժպիտի փափկությամբ, թե՛ հայացքի ամրությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։ Մրցանակը կհանձնվի մայիսի […] ...

Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը

00:23 08.04.2025

Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ուկրաինան կարող են մոտենալ պայմանավորվածություններին, սակայն Վաշինգտոնին չի բավարարում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք հանդիպում ենք Ռուսաստանի հետ, հանդիպում ենք Ուկրաինայի հետ: Եվ թվում է, թե մոտենում ենք (խմբ.համաձայնություններին): Բայց ինձ դուր չեն գալիս վերջին շաբաթվա բոլոր ռմբակոծությունները: Դա սարսափելի է»,- ասել է Թրամփը Իսրայելի վարչապետ […] ...

BACK_TO_TOP