15:30 30.07.2018
Քաղաքացիներն օրենքի պահանջով կնքում են ԱՊՊԱ պայմանագիր, բայց հետագայում կանգնում են փաստի առաջ: Այս մասին ասել է փաստաբան Գայանե Պապոյանը՝ անդրադառնալով ԱՊՊԱ ոլորտի խնդիրներին:
«Մենք գիտենք, որ ՀՀ-ում տրանսպորտային միջոցների ապահովագրությունը կրում է պարտադիր բնույթ: Ստացվում է՝ քաղաքացուն հերիք չէ, որ չեն տալիս ընտրել՝ ապահովագրե՞լ տրասնպորտային միջոցը, թե՞ չապահովագրել, կրում է պարտադիր բնույթ, ուստի այս պարագայում պետք է իրենց իսկ պայմանագրի ուժով ռիսկերը սահմանափակումները հավասարեցվեն գրեթե զրոյի, նվազեցվեն: Բայց ստացվում է, որ քաղաքացիներն օրենքի պահանջներին ենթարկվելով կքնքում են ԱՊՊԱ պայմանագիր, բայց այդ նույն ԱՊՊԱ պայմանագրի հիման վրա կանգնում են փաստի առաջ՝ դատարանի առջև»,- ասել է փաստաբանը:
Վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը համոզված է՝ ավտոապահովագրող ընկերությունները օգտվում են օրենսդրական բացերից, որի հետևանքով խախտվում են վարորդների իրավունքերը:
«Մեքենան գրանցված է անձնական օգտագործման համար, 8 ամիս հետո վթար է լինում, որից հետո ծանուցում են, որ դուք օգտագործել եք այս մեքենան որպես տաքսի, ենթադրենք, 4 ամիս առաջ, հետևաբար, մեզ տվյալները խեղաթյուրված եք տվել, ի սկզբանե պետք է տաքսի ապահովագրած լինեիք: Այս դեպքում մարդկանց վախեցնում են դատարաններով, քաշքշուկներով, որպեսզի հրաժարվեն ապահովագրական փոխհատուցումներից կամ հետո հետ պահանջներ են անում: Դատական գործընթացների մոտ 20-30%-ը հենց այդ տաքսու հիմքով են անում»,- ասել է Խաչատրյանը:
19:53 11.04.2025
Կարեն Ասլանյանը եզրափակչում է․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) դուրս է եկել եզրափակիչ։ 1/2 եզրափակչում Կարենը ժամանակից շուտ՝ 1 րոպե 43 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Անդրեյ Սեմենչուկին։ Հայ ըմբիշը պայքարի մեջ էր մտել քառորդ եզրափակչից, որտեղ ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել էր Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին։ ...
19:45 11.04.2025
Կապանի թիվ 1 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է. վարչապետԿապանի թիվ 1 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 377 մլն դրամ, որի 80%-ը՝ 302 մլն դրամը, հատկացրել է Կառավարությունը։ Մանկապարտեզը նախատեսված է 170 երեխայի համար: Այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
19:40 11.04.2025
Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ․ քաշային Մանվել Խաչատրյանը պարտվեց կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար։ Հիշեցնենք, որ Խաչատրյանը պայքարի մեջ էր մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը 3 րոպե 34 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել էր թուրք Էմրե Մուտլուին։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև Կարեն Ասլանյանը (63 կգ․) և […] ...
19:35 11.04.2025
Հանդիսավոր ընդունելություն՝ ԿԸՀ-ի կազմավորման 30-ամյակինՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կազմավորման 30-ամյակին՝ 2025 թվականի ապրիլի 10-ին, հաստատել է ԿԸՀ 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը։ Անկախ Հայաստանի առաջին ԿԸՀ կազմավորելու կարգը սահմանվել է 1995 թվականի մարտի 31-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված և ապրիլի 5-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» օրենքի հիման վրա։ Ռազմավարական պլանի հաստատումից […] ...
19:28 11.04.2025
Արարատ Միրզոյանը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի պաշտոնական բացմանըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի պաշտոնական բացմանը: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: ...