Covid-ի համաճարակը հեռու է ավարտվելուց. ԱՀԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Covid-ի համաճարակը հեռու է ավարտվելուց. ԱՀԿ

23:32 11.04.2022

ԱՀԿ ղեկավարն ասում է, որ Covid-ի համաճարակը հեռու է ավարտվելուց:

Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հիշեցրել է, որ բարձր եկամուտ ունեցող երկրների քաղաքացիներն արդեն չորրորդ պատվաստումն են ստանում, մինչդեռ աշխարհի բնակիչների մեկ երրորդը դեռևս պատվաստանյութի ոչ մի չափաբաժին չի ստացել և շատ երկրներում պատվաստումների ծածկույթը ցածր է: Այս մասին երկուշաբթի  Ժնևում հայտարարեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ ելույթ ունենալով ԱՀԿ արտակարգ իրավիճակների կոմիտեի նիստում:  Նա նշել է, որ չնայած աշխարհում մահացության նվազման միտումին՝ (նախորդ շաբաթ գրանցված մահերի թիվը ամենացածրն էր ավելի քան երկու տարվա ընթացքում), «համաճարակը դեռ հեռու է ավարտվելուց»։ «Կորոնավիրուսի վարակելիությունը  մնում է շատ բարձր, և պատվաստումների ծածկույթը չափազանց ցածր է շատ երկրներում»,- ասել է Գեբրեյեսուսը:

ԱՀԿ ղեկավարն ուշադրություն է հրավիրել համաճարակի ներկա փուլում «չափազանց կարևոր» երեք գործոնների վրա. Նա առաջին տեղում նշել է  բնակչության «հոգնածությունը» սոցիալական մեկուսացումից, դպրոցների փակումից ու թոհուբոհից։ Խոսելով երկրորդ գործոնի մասին՝ նա հիշեցրել է, որ կորոնավիրուսով «առաջին պատվաստումից կամ վարակվելուց հետո իմունիտետի տևողությունը» մնում է անհայտ։ Եվ վերջապես, երրորդ գործոնն այն է, որ «մենք չենք կարող կանխատեսել, թե ինչպես կզարգանա վիրուսը»,- հայտարարել է Գեբրեյեսուսը։

Գործադիր տնօրենի «առաջնային մտահոգությունը» չպատվաստված բուժաշխատողների և ռիսկային խմբի այլ մարդկանց մեծ թիվն է աշխարհում: «Պատվաստումների հավասար հասանելիությունը ռիսկային խմբերի մեծ մասի համար մնում է ամենահզոր գործիքը, որը մենք ունենք կյանքեր փրկելու համար», – ասել է Գեբրեյեսուսը: Նա հիշեցրել է, որ բարձր եկամուտ ունեցող երկրների քաղաքացիներն արդեն չորրորդ պատվաստումն են ստանում, մինչդեռ  Աֆրիկայում բնակչության 83%-ը չի պատվաստվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարին

00:00 29.04.2025

Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարին

Մինչև 16 տարեկան տաղանդավոր վոլեյբոլիստները պատրաստվում են մայիսի 1-5-ը անցկացվելիք «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» վոլեյբոլի միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Սիրով հրավիրում ենք բոլոր վոլեյբոլի սիրահարներին Գազպրոմ Արմենիա մարզադահլիճ՝ միասին վայելելու լարված մրցամարտերն ու երիտասարդ մարզիկների տպավորիչ խաղերը: Մուտքն ազատ է»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 21-27-ը

23:57 28.04.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 21-27-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Սևանա լճի մակարդակը 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել՝ 1900.52 մ (27.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 13 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված […] ...

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

23:52 28.04.2025

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը շարունակում է իրազեկման միջոցառումների արշավը: Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ապրիլի 29-ին կդադարեցվի Արմավիրի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

23:47 28.04.2025

Ապրիլի 29-ին կդադարեցվի Արմավիրի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` ապրիլի 29-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 17։00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոցի, Հ.Ավետիսյան, Նալբանդյան, Չարենցի, Հանրապետության, Աբովյան, Սայաթ-Նովայի, Մյասնիկյան, Շահումյան, Երևանյան, Տիեզերագնացների, Լերմոնտովի, Թումանյան, Եղոյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ ...

Երևանում աշխատակիցն ընկել է նոր կառուցվող շենքի 6-րդ հարկից

23:41 28.04.2025

Երևանում աշխատակիցն ընկել է նոր կառուցվող շենքի 6-րդ հարկից

Ապրիլի 28-ին, Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնականի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ձորափի 70/2 հասցեում էլիտար կառուցվող շենքում աշխատակիցը բարձրությունից ընկել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված կիսակառույց շենքի նկուղային հարկում՝ վերելակի հորանի […] ...

BACK_TO_TOP