Հետքովիդային շրջան.ինչու՞ են շատերը հոգնածություն զգում և ի՞նչ անել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

Հետքովիդային շրջան.ինչու՞ են շատերը հոգնածություն զգում և ի՞նչ անել

14:47 10.04.2022

Կորոնավիրուսով հիվանդանալուց և առողջանանուց հետո շատերը, ըստ վիճակագրության՝ 13-33%-ը  առնվազն 16-20 շաբաթվա ընթացքում  հոգնածություն և թուլություն է զգում:  Բոնդի համալսարանի դոցենտ Նատաշա Յեյթսը պատմում է, թե ինչ է հայտնի այս խնդրի մասին և ինչպես կարող եք օգնել ինքներդ ձեզ The Conversation-ի սյունակում:

Հոգնածությունն արտահայտվում է տարբեր ձևերով՝ մկանների թուլություն,  հոգնածություն՝ անգամ եթե ոչինչ չեք արել, երբեմն նաև մտավոր հոգնածություն:  Հիմնական ցուցիչն այն է, որ հանգիստն ու քունը չեն հանգստացնում։  Հոգնածությանը ուղեկցող ամենաանհանգստացնող ախտանիշներն են՝ ջերմություն, անբացատրելի քաշի կորուստ, տարօրինակ արյունահոսություն կամ կապտուկ, ցավ, որն անհնագստացնում է, գիշերային քրտնարտադրություն:Երբեմն հոգնածություն է առաջանում, նույնիսկ եթե COVID-19-ը մեղմ է եղել։ Պատվաստված մարդկանց մոտ այս խնդիրն ավելի քիչ է հանդիպում: Դեռևս ապացուցված արդյունավետությամբ թերապիա չկա, բայց բժիշկնեը նշում են, որ իմաստ ունի հետևել հետևյալ առաջարկներին.

1.Աստիճանաբար վերադարձեք սովորական գործունեությանը:

2.Առաջնահերթություն տվեք և կենտրոնացեք այն ամենի վրա, ինչ կարող եք անել, այլ ոչ թե այն, ինչը չեք կարող:
3.Դանդաղ ավելացրեք ֆիզիկական ակտիվությունը: Սկզբում ձեզ կարող է անհրաժեշտ լինել մասնագետի օգնությունը:
4.Մի նախատեք  ինքներդ ձեզ  երկար քնելու համար: Քնի ժամանակ օրգանիզմը խնայում է էներգիան և վերականգնվում։

5.Կարևոր է հետևել ռեժիմին, բայց նաև հանգստանալ օրվա ընթացքում, եթե հոգնածություն եք զգում։
6.Կերեք  սննդարար մթերքներ: Հոտի, համի և ախորժակի կորստի պատճառով դա այնքան էլ հեշտ չէ։ Այս դեպքում արժե սնունդը դիտարկել որպես անհրաժեշտություն։

7.Այն, ինչ դուք չպետք է անեք, գումար ծախսելն է «հրաշք» դեղամիջոցների վրա, որոնք դեռևես բավարար ուսումնասիրված չեն: Մանրակրկիտ ստուգումները սովորաբար ապացուցում են, որ դրանցից գործնականում օգուտ չկա։
8.Պահեք օրագիր՝ հետևելու ձեր վիճակին և տեսնելու բարելավումը: Եթե ​​վիճակը, ընդհակառակը, վատթարանում է, պետք է դիմել բժշկի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարին

00:00 29.04.2025

Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարին

Մինչև 16 տարեկան տաղանդավոր վոլեյբոլիստները պատրաստվում են մայիսի 1-5-ը անցկացվելիք «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» վոլեյբոլի միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Սիրով հրավիրում ենք բոլոր վոլեյբոլի սիրահարներին Գազպրոմ Արմենիա մարզադահլիճ՝ միասին վայելելու լարված մրցամարտերն ու երիտասարդ մարզիկների տպավորիչ խաղերը: Մուտքն ազատ է»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 21-27-ը

23:57 28.04.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 21-27-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Սևանա լճի մակարդակը 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել՝ 1900.52 մ (27.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 13 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված […] ...

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

23:52 28.04.2025

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը շարունակում է իրազեկման միջոցառումների արշավը: Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP