Գյումրիի քաղաքային աղբավայրը ընդլայնվել է և հասել բնակելիներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+7.09 oC

Գյումրիի քաղաքային աղբավայրը ընդլայնվել է և հասել բնակելիներին

19:46 09.04.2022

Գյումրիի քաղաքային աղբավայրին ամենամոտ գտնվող Բուլվարային և Մուշ թաղամասերի բնակիչները դարձյալ ահազանգում են այրվող աղբից առաջացող ծխի և թաղամասում տարածվող գարշահոտության մասին։ 60-ականներից գործող աղբավայրը վաղուց է չի համապատասխանում նորմատիվային պահանջներին և ընդլայնվելով մոտեցել է հարակից բնակավայրերին։ Խնդիրը նորից ու մեկ տարի առաջ հայտնվել է կառավարության օրակարգում, դարձյալ քննարկվել է աղբավայրի տեղափոխման հարցը։

1960-ականներից քաղաքային աղբավայրը նախագծման ու շահագործման նորմերի շեղումներով է գործում, բայց այդ ժամանակ որևէ մեկին չի խանգարել, տարածքում կառուցապատումներ չեն եղել, բնակիչներ՝ ևս։ Հետագայում, քաղաքի ընդլայնման հետևանքով, այն մոտեցել է աղբադաշտին, իր հերթին էլ աղբավայրն է ընդլայնվել։

«Մենք կարծում ենք, որ քաղաքի տարածքում չէ, որ պետք է լինի նոր աղբավայրը, ուզում ենք, որպեսզի այն բավականաչափ  հեռավորության վրա լինի»,- նշում է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Գյումրիի գլխավոր ճարտարապետը նկատի ունի նաև այն քննարկումներն ու անհամաձայնությունները, որոնք այս ընթացքում առաջ են եկել քաղաքային աղբավայրի համար նոր տարածք հատկացնելու հարցում։ Մի քանի բնակավայրերի անուններ էին շոշափվում։ Կառնուտի թե՞ Բենիամինի տարածքում հիմնել նոր աղբավայր․ այս հարցը երկար ժամանակ մնում էր օրակարգում։

2021 թվականին ևս խնդիրը ներկայացվել է կառավարությունում։ Քննարկումների արդյունքում եղել է որոշում, ըստ որի՝ նախատեսվում է Հայաստանում հիմնել 4 խոշոր՝ մարզային նշանակության աղբավայր, որից մեկը լինելու է Շիրակի մարզի Բենիամին համայնքի շրջակայքում։

 

«Տեղանքը ընտրվել է ոչ թե մեր կողմից,  այլ հանրապետական հանձնաժողով է կազմվել՝ տարբեր մասնագետների ներառմամբ։ Միայն այդ տարածքը չէ, շատ տարածքներ են հետազոտվել՝ սկսած Կառնուտից մինչև Բենիամին։ Ինչու են կանգ առել Բենիամինի տարածքի վրա,  որովհետև հաշվի է առնվել, որ ամենահարմար տարածքն է, որ բավարարում է բոլոր սանիտարական նորմերին, պաշտպանիչ շերտերը պահպանվում են ու որևէ բնակավայրի չի կարող անհանգստություն պատճառել»,-նշում էՀենրիկ Գասպարյանը։

Որոշումն իրագործելու համար ժամկետներ չեն նշվել, թեև հայտնի են ֆինանսավորման աղբյուրները։ Իսկ քաղաքային աղբավայրի տարածքը գրեթե հինգ անգամ ընդլայնվել է, որն էլ բնապահպանական լուրջ խնդիրներ է առաջ բերել։ Այժմ միակ լուծումը ժամանակ առ ժամանակ հարթեցումն է կամ հողածածկումը, որով նվազեցնում են աղբի ինքնայրումը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում

01:11 08.04.2025

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում

Սույն թվականի ապրիլի 8-ին` տեղական ժամանակով ժամը 00:35-ին (Գրինվիչի ժամանակով ապրիլի 7-ին՝ ժամը 20։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 46․56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով հակամարտությունից խուսափելու հնարավորությունը

00:59 08.04.2025

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով հակամարտությունից խուսափելու հնարավորությունը

Իսրայելը ԱՄՆ-ին դիտարկում է որպես միջնորդ, որը կարող է օգնել նրան խուսափել Սիրիայի հարցով Թուրքիայի հետ հակամարտությունից: Այս մասին հայտարարել է Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով։ «Մենք քննարկել ենք նաև իրավիճակը Սիրիայում: Մենք բարիդրացիական հարաբերություններ ունեինք Թուրքիայի հետ, որոնք վատթարացան, և մենք չենք ուզում տեսնել, որ […] ...

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

00:51 08.04.2025

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 20 հազար բնակչություն ունեցող Սինաբանգ գյուղից 65 կմ հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

The Hill. Թրամփի վարչակազմը պլանավորում է ռազմական շքերթ անցկացնել հունիսի 14-ին

00:45 08.04.2025

The Hill. Թրամփի վարչակազմը պլանավորում է ռազմական շքերթ անցկացնել հունիսի 14-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է հունիսի 14-ին զորահանդես անցկացնել ամերիկյան մայրաքաղաքում, այս մասին հայտնում է The Hill թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, միջոցառումը կհամընկնի ամերիկյան ցամաքային զորքերի 250-ամյակի և Թրամփի ծննդյան օրվա հետ։ Հունիսի 14-ին Սպիտակ տան առաջնորդը կդառնա 79 տարեկան։ Washington City Paper-ի տեղեկություններով՝ սպասվում է, որ շքերթի […] ...

Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակի

00:33 08.04.2025

Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակի

Ամերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոն կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի» պատվավոր մրցանակին Կաննի 78-րդ կինոփառատոնում, որը կանցկացվի մայիսի 13-ից 24-ը Ֆրանսիայի հարավում։ Այս մասին հայտնել են կինոփառատոնի կազմակերպիչները։ «Ռոբերտ Դե Նիրոն կինոյի լեգենդ է դարձել իր ներքուստ կենտրոնացած ոճով, որը դրսևորվում է թե՛ նրա ժպիտի փափկությամբ, թե՛ հայացքի ամրությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։ Մրցանակը կհանձնվի մայիսի […] ...

Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը

00:23 08.04.2025

Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ուկրաինան կարող են մոտենալ պայմանավորվածություններին, սակայն Վաշինգտոնին չի բավարարում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք հանդիպում ենք Ռուսաստանի հետ, հանդիպում ենք Ուկրաինայի հետ: Եվ թվում է, թե մոտենում ենք (խմբ.համաձայնություններին): Բայց ինձ դուր չեն գալիս վերջին շաբաթվա բոլոր ռմբակոծությունները: Դա սարսափելի է»,- ասել է Թրամփը Իսրայելի վարչապետ […] ...

BACK_TO_TOP