Հայաստանի ազգային կինոկենտրոնը պետության աջակցությամբ վերակառուցվել և հիմնովին նորոգվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+19.09 oC

Հայաստանի ազգային կինոկենտրոնը պետության աջակցությամբ վերակառուցվել և հիմնովին նորոգվել է

19:03 08.04.2022

Երևանի կենտրոնում` Տերյան 3ա հասցեում, 1928-1929 թթ․կառուցված պատմական շենքում բացվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» վերակառուցված և հիմնանորոգված գրասենյակը, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

2006 թվականից վարձակալված տարբեր տարածքներում գործող Հայաստանի ազգային կինոկենտրոնը վերադարձել է մշտական գործունեության տարածք` ապահովված նոր միջավայրով և աշխատանքային պատշաճ պայմաններով: Շինարարական և նորոգման աշխատանքներն իրականացվել են պետական ֆինանսավորմամբ:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, մշակույթի ականավոր և վաստակաշատ գործիչներ, կինոյի մասնագետներ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է կենտրոնի բացման կապակցությամբ` նշելով, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի շենքի վերակառուցումն իրականացվել է երկու տարվա ընթացքում:

«Զարգացում ապահովելու համար ենթակառուցվածքների ստեղծումը կարևոր պայման է, բայց ավելի կարևոր պայման է բովանդակության ստեղծումը: Մենք լիահույս ենք, որ նման կենտրոնի ստեղծմամբ կարողանալու ենք ավելի արդյունավետ համագործակցել միջազգային գործընկերների հետ` ստեղծելով նոր կապեր և զարգացման հնարավորություններ` ի նպաստ հայկական կինոյի զարգացման»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նոր կենտրոնի բացումը համարել է ձեռքբերում` ընդգծելով, որ ամենալայն միջազգային հարաբերություններ ձևավորող արվեստի ճյուղը` կինոն, այլևս ունի այդ հարաբերություններին վայել և հարիր միջավայր:

«Վերջին երկու-երեք տարիներին մշակութային կազմակերպություններում պետության կողմից իրականացվող աննախադեպ կապիտալ ներդրումները պետական վերաբերմունքի հստակ դրսևորում են և ամբողջացնում են մշակութային քաղաքականությունը: Մինչև տարեվերջ մենք առիթներ ենք ունենալու ներկա գտնվելու նմանօրինակ այլ միջոցառումների և շնորհավորելու միմյանց` պետական հատկացումների շնորհիվ նոր, ավելի քաղաքակիրթ իրականություն թևակոխելու համար: Մեր ցանկությունն է, որ կինոժառանգության թվայնացման, կինոյի միջազգայնացման և, ամենակարևորը, կինոկրթության ուղղությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնն իր լուրջ դերակատարումն ունենա»,- նշել է Ա. Խզմալյանը:

Բացման հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը շրջել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի տարածքում, ծանոթացել պայմաններին, կատարված աշխատանքներին:

Լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնն ապահովվել է նոր միջավայրով, որը կարևոր է կինոյի ոլորտի արտադրանքի հանրահռչակման և ըստ արժանվույն ներկայացման համար:

«Մեր կինոգործիչներն առաջ են քաշում բազմաթիվ հարցեր` կապված տարբեր խնդիրների, մասնավորապես կինոժառանգության թվայնացման հետ: Մենք հավատում ենք, որ այս հրաշալի, նոր և տրամադրող միջավայրն անպայման նպաստելու է կինոարտադրության նորովի զարգացմանը: Մենք մոտենում ենք հայկական կինոյի 100-ամյակին, որը պետք է դիմավորենք արժանապատիվ` առաջին հերթին լուծելով առաջնային կարևոր խնդիրները»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, ներկայացնելով կատարված աշխատանքները, նշել է, որ նախկին «Հայֆիլմ» կինոստուդիան «Հայաստանի ազգային կինոկենտրոն» վերանվանվելուց հետո` 2006 թվականից ի վեր, իրենք գործունեություն են ծավալել վարձակալած տարածքներում:

«Այսօր վերջապես մենք վերադարձել ենք մեր տուն: Դեռևս 1920-ական թվականների վերջին այստեղ կառուցվել է փակ կինոտաղավար, որը խորհրդային տարիներին երրորդն էր իր մեծությամբ: Հետագայում, երբ տարածքում կառուցվեց բնակելի շենք, մեզ այստեղից հատկացվեց փոքր տարածք, որտեղ երկար տարիներ չկային ներդրումներ, և մենք չունեինք պայմաններ: Այժմ մենք վերջապես ունենք աշխատանքային պայմաններ»,- փաստել է Շ. Միրզախանյանը` կատարված աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով Կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը:

Նշենք, որ ՀՀ կառավարության մի շարք որոշումներով գումար է հատկացվել կինոկենտրոնի 147․6 քմ մակերեսով տարածքի նախագծահաշվարկային, վերականգնման, վերակառուցման և կահավորման աշխատանքների համար։

ՀՀ կառավարության աջակցությամբ ընդհանուր առմամբ 2019-2021 թթ. «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի գրասենյակի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար տրամադրվել է 126958.8 հազ. ՀՀ դրամ:

2022 թ․ հունվարի 1-ից արդեն Հայաստանի ազգային կինոկենտրոնն իր գործունեությունը շարունակում է նոր ու հիմնական՝ Տերյան 3ա հասցեում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 02.04.2025

SHANTNEWS

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառ

11:49 02.04.2025

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառ

Ապրիլի 1-ին, ժամը 08:50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահրավար գյուղի եկեղեցուն հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։ Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը ժամը 15:35-ին, մարել՝ 21:25-ին: Այրվել են խոտածածկույթ, թփուտներ և ծառեր: Օպերատիվ գործողությունների շնորհիվ հրշեջ-փրկարարներին […] ...

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքում

11:40 02.04.2025

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքում

Համայնքային ոստիկանության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան պատերազմի մասնակից է և Նորագավիթ թաղամասի գերեզմանատանը զինամթերք է թողել: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ՏՕԶ» տեսակի հրացան, հարթափող որսորդական 2 հրացան, գազային […] ...

ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք. պետական բյուջե չի վճարվել շուրջ 8.2 միլիարդ դրամի հարկ

11:28 02.04.2025

ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք. պետական բյուջե չի վճարվել շուրջ 8.2 միլիարդ դրամի հարկ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողականորեն պայքարել ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և ՀԴՄ կիրառման կանոնների խախտումների դեմ՝ կանխելով խոշորածավալ հարկային չարաշահումները, որոնք վնասում են ինչպես պետության, այնպես էլ՝ օրինապահ գործարար համայնքի շահերը։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության  վարչությունը, հետամուտ լինելով օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք: Այսպես, օպերատիվ […] ...

Բուլղարիայի բուհերում կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետը երկարաձգվել է

11:22 02.04.2025

Բուլղարիայի բուհերում կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետը երկարաձգվել է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025-2026 ուստարվա համար Բուլղարիայի Հանրապետության բուհերում անվճար բարձրագույն կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետները փոխվել են: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի ապրիլի 7-ը ներառյալ: Քննությունների անցկացման ժամկետ է սահմանվել ապրիլի 14-18-ն ընկած ժամանակահատվածը: Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի և մագիստրոսի կրթական […] ...

Սրբուհի Գալյանը շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

11:14 02.04.2025

Սրբուհի Գալյանը շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի և Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Նախարարն այնտեղ հետևել է քրեակատարողական հիմնարկի Ինքնագործ մշակութային միավորման անդամ՝ ազատազրկված անձանց նախաձեռնությամբ և մասնակցությամբ բեմադրված «Խնամախոս» ներկայացմանը: Բեմադրության ավարտին տեղի է ունեցել ազատազրկված, Ինքնագործ մշակութային միավորման նախագահ Մխիթար Մոս-Մուշեղյանի հեղինակած «Խնամախոս» […] ...

BACK_TO_TOP