Եվրոպան ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումն անվանել է պատժամիջոցների խախտում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

Եվրոպան ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումն անվանել է պատժամիջոցների խախտում

12:17 08.04.2022

Եվրամիությունը ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելը կդիտարկի որպես Մոսկվայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների խախտում, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Եվրահանձնաժողովը շատ խորը իրավական վերլուծություն է անցկացրել գազի դիմաց ռուբլով վճարելու Ռուսաստանի պահանջի վերաբերյալ և կարծում է, որ դա ոչ միայն ռիսկեր կստեղծի ընկերությունների համար, այլև կհանգեցնի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների շրջանցմանը», – ասել է ֆոն դեր Լյայենը։

Ռուսական գազի դիմաց եվրոպացի գնորդներից ռուբլով վճարում է պահանջել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Շատ երկրների իշխանությունները, ինչպես նաև ընկերությունների ղեկավարությունները բազմիցս նշել են, որ այս պայմանը համարում են գործող պայմանագրերի խախտում և չեն կատարի այն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերացվել է Արամի փողոցի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը

10:22 25.11.2024

Վերացվել է Արամի փողոցի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը

«Պեստո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները իրականացարել են կրկնակի ստուգայց, որի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել (ք․ Երևան, Արամի փ․)։ Հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին

10:16 25.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 412 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․82 դրամ:   ...

Իշխող կուսակցության թեկնածուն ընդունել է Ուրուգվայի նախագահական ընտրություններում իր պարտությունը

10:00 25.11.2024

Իշխող կուսակցության թեկնածուն ընդունել է Ուրուգվայի նախագահական ընտրություններում իր պարտությունը

Իշխող աջ կենտրոնամետ Ազգային կուսակցության թեկնածու Ալվարո Դելգադոն շնորհավորել է ձախ կենտրոնամետ «Լայն ճակատ» կոալիցիայի մրցակից Յամանդա Օրսիին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի կապակցությամբ։ «Ցավով, բայց առանց մեղքի զգացման կարող ենք շնորհավորել հաղթանակածին»,- ասել է նա՝ դիմելով իր կողմնակիցներին։ Նոյեմբերի 24-ին Ուրուգվայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Exit poll-ը ցույց է տվել Օրսիի համոզիչ […] ...

Նոյեմբերի 24-ին Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 250 հրթիռ

09:50 25.11.2024

Նոյեմբերի 24-ին Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 250 հրթիռ

Իսրայելական զինվորականները կիրակի օրն արձանագրել են շիա «Հեզբոլլահ» կազմակերպության զինյալների կողմից Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 250 հրթիռի արձակումը։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։ Իսրայելի բանակը կշարունակի «պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին «Հեզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից», – վստահեցրել է բանակի վարչությունը: ...

Բրազիլիայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը ընկել է լեռնային ճանապարհից․ կան զոհեր

09:41 25.11.2024

Բրազիլիայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը ընկել է լեռնային ճանապարհից․ կան զոհեր

Բրազիլիայի արևելքում գտնվող Սերրա դա Բարիգա լեռնաշղթայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել։ Այս մասին հայտնում է G1 պորտալը։ Ըստ ականատեսների՝ ավտոբուսում մեխանիկական խնդիր է առաջացել, և վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը։ Միջադեպի հետեւանքով տուժել է գրեթե 30 մարդ, 17 ուղեւոր ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Զոհերի թվում կան երեխաներ և […] ...

Իսրայելը հավանություն է տվել պաշտպանության բանակի համար հրթիռային նավակների և ամենագնացների գնմանը

09:31 25.11.2024

Իսրայելը հավանություն է տվել պաշտպանության բանակի համար հրթիռային նավակների և ամենագնացների գնմանը

Իսրայելի պետական ​​գնումների հանձնաժողովը հաստատել է Իսրայելի Պաշտպանության ուժերի (IDF) մարտական ​​կարողությունների վերազինման և հզորացման նախագծերը, որոնք ներառում են նոր հրթիռային նավակներ և ամենագնացներ: Այս մասին ասվում է հրեական պետության վարչապետի, պաշտպանության նախարարության եւ ֆինանսների նախարարության համատեղ հայտարարության մեջ։ «Այսօր նախարարական գնումների հանձնաժողովը հաստատել է մի շարք ձեռքբերումներ, այդ թվում՝ «Project Reshef», նոր հրթիռային նավակ […] ...

BACK_TO_TOP