23:35 10.04.2022
Մոլորակի բնակիչների մեծ մասը նախընտրում է վանիլի բույրը մնացած բոլոր հոտերից։ Այսպիսի եզրակացություն են արել բրիտանացի և շվեդ գիտնականները՝ միջազգային հետազոտության հիման վրա՝ պարզելու աշխարհում ամենահայտնի բուրմունքը։ Այս մասին հայտնել է The Daily Telegraph-ը։
Օքսֆորդի համալսարանի և Կարոլինսկայի ինստիտուտի ներկայացուցիչները 10 բույր են նվիրել 235 մարդկանց տարբեր երկրներից և ինը տարբեր մշակույթներից: Հարցվածների թվում, ըստ հրապարակման, եղել են Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի, Հարավարևելյան Ասիայի քաղաքների բնակիչներ, ֆերմերներ, որսորդներ և ձկնորսներ մոլորակի այս մասերի հեռավոր շրջաններից։
«Մենք ուզում էինք պարզել՝ տարբեր մշակույթների բոլոր ներկայացուցիչներն ունե՞ն հոտերի նույն ընկալումը, թե՞ կան որոշ տարբերություններ»,- ասել է հետազոտության հեղինակներից Արթին Արշամյանը։
Ավանդաբար սա համարվել է մշակութային հատկանիշ, սակայն պարզվել է, որ դա այդպես չէ` ասել է գիտնականը։
«Քանի որ մարդկանց այս խմբերն ապրում են այնպիսի տարբեր բնական միջավայրերում, ինչպիսիք են անձրևային անտառները, առափնյա գիծը, լեռնային և քաղաքային տարածքները, մենք արձանագրել ենք անուշաբույր զգացողությունների լայն տեսականի»,- ասել է Արշամյանը:
10 բույրերը միտումնավոր ընտրվել են՝ ներկայացնելու տարբեր հոտեր, այդ թվում՝ փտած ձուկ, քրտնած ոտքեր, սունկ և նարդոս: Հետազոտության մասնակիցներին, որը հրապարակվել է Current Biology ամսագրում, պարզապես խնդրել են հոտոտել յուրաքանչյուր քիմիական նյութ և գնահատել, թե որքանով են այն իրենց դուր եկել ինը այլ նյութերի համեմատ:
Վանիլը ամենանախընտրելի բույրն է եղել, որին հաջորդել են դեղձը և նարդոսը:
Տարբեր մշակույթների ներկայացուցիչներ, ըստ գիտնականի, «տարբեր հոտերը նույնն են գնահատում»՝ անկախ նրանից, թե որտեղ են ապրում և ինչպես են ապրում։ Նա նաև ենթադրում է, որ որոշակի հոտեր պատմականորեն կարող են կապված լինել գոյատևման հավանականության հետ:
«Այժմ մենք գիտենք, որ կա բույրերի համընդհանուր ընկալում մոլեկուլային կառուցվածքի շնորհիվ, և դա բացատրում է, թե ինչու ենք մենք սիրում կամ չենք սիրում որոշակի հոտ»,- հավելել է Արշամյանը:
13:15 27.11.2024
Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում13:00 27.11.2024
Ավստրիայի կանցլերը Թրամփին հրավիրել է այցելել երկիր12:05 27.11.2024
Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է10:50 27.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում09:05 27.11.2024
Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է08:05 27.11.2024
«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը20:30 26.11.2024
Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»20:23 26.11.2024
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ20:04 26.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ13:28 27.11.2024
Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցումՆոյեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Պորտուգալիայի արտաքին գործերի և համագործակցության պետքարտուղար Նունո Սամպայոյի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Պորտուգալիա հարաբերություններում առկա դինամիկան՝ կարևորելով քաղաքական երկխոսության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկու երկրների պատրաստակամությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել հայ-պորտուգալական օրակարգն ընդլայնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հեռանկարներին։ […] ...
13:22 27.11.2024
Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում․ ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Կրպոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, հիմք ընդունելով Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում հայտնաբերած խախտումների արձանագրությունը։ Մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված չի եղել այնպես, որ ապահովվի ․ տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և […] ...
13:17 27.11.2024
Ալեքսանդր Սիրունյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին: ...
13:15 27.11.2024
Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալը գոլֆի մրցաշարի է մասնակցել Բալեարյան կղզիներում։ Իսպանացի լեգենդար թենիսիստը զբաղեցրել է 8-րդ տեղը 76 մասնակիցների թվում։ «Ես սիրում եմ գոլֆ։ Դա հիանալի է, քանի որ խաղի ընթացքում դու միշտ գտնվում ես գեղեցիկ վայրերում, իսկ վնասվածք ստանալու հավանականությունը շատ ցածր է այս մարզաձևում»,- Նադալի խոսքերը մեջբերում է Sportskeeda-ն։ Փետրվարին […] ...
13:12 27.11.2024
2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանաԱյսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2025 թվականի սակագները: Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2025 թվականին սակագինը՝ 180 դրամ, մյուս բոլոր բաժանորդների համար՝ 200,42 դրամ։ Հանձնաժողովի կողմից կատարված մոնիթորինգի արդյունքում հաշվարկվել է լրացուցիչ 438387 խմ ծավալ, որը սակագնի վրա […] ...
13:08 27.11.2024
Առևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին․ ՀՀ արդարադատության նախարարությունԱռևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին, խորհուրդ է տալիս ՀՀ արդարադատության նախարարությունը։ Հաշտարարությունը վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմ է, որի առավելություններն են՝ 1. Խնդրի ավելի արագ լուծումը 2. Սթրեսի նվազեցումը 3. Ցածր ծախսերը 4. Գաղտնիությունը ...