19:59 06.04.2022
Կապս գյուղի նախկին դպրոցը վթարային էր դարձել երկրաշարժից հետո, որտեղ 30 և ավելի տարիներ դասեր էին անցկացնում գյուղի աշակերտները։ Մի քանի տարի առաջ կատարված ուսումնասիրություններով՝ շենքի վթարայնությունը գնահատվել էր 4-րդ աստիճանի, իսկ պատերին ներսից ու դրսից կատարվել էին երկաթե ամրակայումներ։ 30 տարիների ընթացքում գրեթե միշտ ընդգրկվում էր դպրոցաշինական հրատապ ծրագրերում, բայց հետո ծախսատարության պատճառով հայտնվում ծրագրերից դուրս։
Դպրոցի նախկին շենքի տարածքն այժմ շինհրապարակ է։ Աշխատանքները նոր մտել են հիմնային փուլ։ Դպրոցի նախագծով շինարարները երկաթբետոնե կառուցատարրերն են հավաքում։ Հանրապետության տարբեր բնակավայրերում կառուցվող այն դպրոցներից մեկն է, որը մոդուլային նախագծով է։
Փոքրաքանակ երեխաներով համալրված դպրոցների կառուցման պետական ծրագրով շինարարության առաջին փուլի համար հատկացվել է 339 մլն դրամ, իսկ ընդհանուր արժեքը 683 մլն 915 հազար դրամ է։
«Շիրակի մարզում մոդուլային տիպի դպրոցներ կառուցվում են 3 բնակավայրերում՝ Արեգնադեմում, Բերդաշենում և Կապսում։ Մոդուլային դպրոցն իրենից ներկայացնում է պատրաստի նախագծանախահաշվային փաստաթղթեր, բազմակի օգտագործման են, կատարվում է միայն տեղանքի տեղակապում, և այդ մոդուլային նախագծով դպրոցները կառուցվում են»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։
Կապսի մոդուլային տիպի դպրոցը նախատեսված է շուրջ 100 աշակերտի համար։ Շինարարական ընկերությունը երևանյան է, աշխատուժը՝ տեղի համայնքի բնակիչներն են։ Գյուղից մշտական արտագնա աշխատանքի մեկնող բրիգադն է, որն այս տարի չի գնացել Ռուսաստանի Դաշնություն։ 25 հոգանոց շինարարական խմբով իրենց գյուղի դպրոցն են կառուցում։
Ներկայումս Կապսի միջնակարգ դպրոցում աշակերտների թիվը 50 է։ Դասերը հիմա կազմակերպում են գյուղի մանկապարտեզում, որի մի մասնաշենքը վերանորոգվել է ու ժամանակավոր հատկացվել դպրոցին։ Նեղլիկ դասասենյակներում, երկկոմպլեկտ ձևաչափով են դասերն անցկացնում ու, հավանաբար, այստեղ կշարունակեն դասապրոցեսը մեկ տարուց ավելի։
Երկու փուլով ընթացող շինարարության ավարտի ժամկետ է սահմանված 2023 թվականի աշունը։
00:00 16.04.2025
Գործարկումից հետո առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքներըԱվելի քան 40 տարի անց՝ Երևանի մետրոպոլիտենի գործարկումից ի վեր կատարվում է շարժասանդուղքների փոխարինում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գործընթացը մի քանի կայարաններում արդեն ավարտվել է: Ընթացքի մեջ են «Սասունցի Դավիթ», առաջիկայում նաև՝ «Զորավար Անդրանիկ» կայարանում շարժասանդուղքների նորացման աշխատանքները: Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման համար: […] ...
23:59 15.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
23:57 15.04.2025
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Գավառ քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Արագածի տարածաշրջանում, Քաջարան քաղաքում, Տաթև-Լծեն-Աղվանի և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում և Զորական, Հաղթանակ գյուղերում մառախուղ է։ ...
23:54 15.04.2025
Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մարմինԱպրիլի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին-Բերդի փողոցի 10/1 հասցեի կիսակառույց շինությունում կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը և բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել են նշված հասցե, որտեղ հայտնաբերվել է կնոջ դի։ Դատաբժշկի նախնական […] ...
23:49 15.04.2025
Al Masirah. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենում հութիների թիրախներինԱՄՆ զինված ուժերը առնվազն 15 նոր հարված են հասցրել Եմենի Ալ-Հոդեյդա նահանգի տարածքում, որը գտնվում է «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է «Al Masirah» հեռուստաալիքը։ Հարձակումների թիրախը Կամարան կղզում գտնվող օբյեկտներն էին, որը գտնվում է Կարմիր ծովում՝ Ալ-Հոդեյդայի ափի մոտ։ Հարձակումների հետևանքների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։ Զոհերի և ավերածությունների մասին […] ...
23:46 15.04.2025
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2109»-ը․ կան վիրավորներԱպրիլի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 121 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 51-ամյա Հունան Գ․-ի վարած «Opel Vectra» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 53-ամյա Մարատ Հ․-ի վարած «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» […] ...