112մլն տարվա վաղեմության դինոզավրի հետքերը վնասվել են շինարարական մեքենաների աշխատանքից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

112մլն տարվա վաղեմության դինոզավրի հետքերը վնասվել են շինարարական մեքենաների աշխատանքից

14:03 10.04.2022

ԱՄՆ Յուտա նահանգում 112մլն  տարվա վաղեմության  դինոզավրի հետքերը վնասվել են շինարարական մեքենաների աշխատանքի հետևանքով:
Վնասները գնահատվել են որպես աննշան, բայց Mill Canyon  տեղամասում մի քանի հետքերի վնասված եզրագծերն այլևս  չեն կարող վերականգնվել:

Այս տարածաշրջանում՝ Յուտայի ​​Միլ Կանյոնում ամառային տապի և ցրտաշունչ ձմեռների պայմաներում դինոզավրրերը  գոյատևել են  112 միլիոն տարի առաջ:   Սակայն աշխարհի  հնագույն  դինոզավրերի հետքերը վնասվել են այս տարվա սկզբին, երբ շինարարական խումբը ժամանել է և սկսել  զբոսաշրջիկների համար նոր տախտակամած  կառուցելու համար:

Մովաբի մոտ գտնվող կիրճում ոտնահետքերի վնասի չափը մանրամասն նկարագրված է Հողային կառավարման բյուրոյի անցյալ շաբաթ հրապարակված   զեկույցում:

Ըստ բյուրոյի, լավ նորությունն այն է, որ վնասը գնահատվում է որպես աննշան և շատ ավելի վատ կլիներ, եթե տեղի բնակիչները գետնին չնկատեին ծանր տեխնիկայի անվադողերի հետքերը, ինչի հետևանքով տախտակամածի նախագիծն անմիջապես դադարեցվել է:

Սակայն մի քանի նուրբ հետքերի եզրերի վնասվածքները չեն կարող վերականգնվել: Հայտնի է, որ Mill Canyon-ում դինոզավրերի առնվազն 10 տեսակ թողել է ավելի քան 200  հետքեր:

Ըստ զեկույցի՝ վնասը պատճառվել է ինչպես ոտքով, այնպես էլ շինարարական սարքավորումների պատճառով, քանի որ կապալառուն փորող  սարքեր է օգտագործել՝ տեղանքի ամենահայտնի հատվածում գտնվող հին տախտակամածը հեռացնելու համար՝ փորձելով այն փոխարինել նոր, բարձրացված հարթակով, որտեղից հանրությունը կարող էր դիտել տարածքը:

«Դժբախտաբար, մեկ հետք բազմիցս տրորվել է, քանի որ  անվադողերի հետքերը ցույց են տալիս, որ այս տարածքով  անցել են  էքսկավատոր և այլ մեքենաներ»,- ասել են Հողային կառավարման բյուրոյի տեսուչները:

Անդառնալի վնասը, սակայն, զայրացրել է բնապահպաններին։ «Ես բացարձակապես վրդովված եմ,  քանի որ , ըստ երևույթին, ոչնչացվել է աշխարհի ամենակարևոր հնէաբանական ռեսուրսներից մեկը», – ասել է բնապահպան, Կենսաբազմազանության կենտրոնի տնօրեն  Պատրիկ Դոնելլին:

«Անցյալի այս անփոխարինելի հետքերի հանդեպ այս անզգույշ վերաբերմունքը սարսափելի է: Դա իսկապես կասկածի տակ է դնում բյուրոյի իրավասությունը՝ որպես հողի կառավարման գործակալություն»:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարին

00:00 29.04.2025

Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարին

Մինչև 16 տարեկան տաղանդավոր վոլեյբոլիստները պատրաստվում են մայիսի 1-5-ը անցկացվելիք «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» վոլեյբոլի միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Սիրով հրավիրում ենք բոլոր վոլեյբոլի սիրահարներին Գազպրոմ Արմենիա մարզադահլիճ՝ միասին վայելելու լարված մրցամարտերն ու երիտասարդ մարզիկների տպավորիչ խաղերը: Մուտքն ազատ է»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 21-27-ը

23:57 28.04.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 21-27-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Սևանա լճի մակարդակը 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել՝ 1900.52 մ (27.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 13 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված […] ...

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

23:52 28.04.2025

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը շարունակում է իրազեկման միջոցառումների արշավը: Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ապրիլի 29-ին կդադարեցվի Արմավիրի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

23:47 28.04.2025

Ապրիլի 29-ին կդադարեցվի Արմավիրի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` ապրիլի 29-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 17։00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոցի, Հ.Ավետիսյան, Նալբանդյան, Չարենցի, Հանրապետության, Աբովյան, Սայաթ-Նովայի, Մյասնիկյան, Շահումյան, Երևանյան, Տիեզերագնացների, Լերմոնտովի, Թումանյան, Եղոյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ ...

Երևանում աշխատակիցն ընկել է նոր կառուցվող շենքի 6-րդ հարկից

23:41 28.04.2025

Երևանում աշխատակիցն ընկել է նոր կառուցվող շենքի 6-րդ հարկից

Ապրիլի 28-ին, Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնականի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ձորափի 70/2 հասցեում էլիտար կառուցվող շենքում աշխատակիցը բարձրությունից ընկել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված կիսակառույց շենքի նկուղային հարկում՝ վերելակի հորանի […] ...

BACK_TO_TOP