Ֆրանսիայի նախագահական մրցավազք.ովքե՞ր են թեկնածուները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Ֆրանսիայի նախագահական մրցավազք.ովքե՞ր են թեկնածուները

10:00 10.04.2022

Կիրակի  Ֆրանսիայի նախագահական ընտրությունների նախաշեմին Euronews-ը ամեն օր  հրապարակում է  նյութեր, որոնք բացահայտում են, թե ովքեր են Ելիսեյան մրցավազքի անդամները:

Եվ այսպես.

Ֆրանսիացի ընտրողները ապրիլի 10-ին և 24-ին գնալու  են ընտրատեղամասեր՝ ընտրելու նոր նախագահ, բայց ո՞վ է պայքարում Էմանուել Մակրոնին պաշտոնից հեռացնելու համար:

Ընտրապայքարի ամենանշանավոր նորեկը ծայրահեղ աջակողմյան թեկնածու Էրիկ Զեմուրն է, ով սպառնում է քվեներ տանել  Մարին Լը Պենից։

Հարցումները ցույց են տալիս, որ  Մակրոնը հնարավոր է՝  հաղթի, սակայն  հայտնի է, որ նախագահական ընտրությունները  Ֆրանսիայում  անկանխատեսելի են: Մակրոնը՝ կատարյալ օրինակ , ով քաղաքական շարժում է սկսել 2017 թվականի ընտրություններից ընդամենը ամիսներ առաջ և  հասել է հաղթանակի:

 

Էմանուել Մակրոն – La République en Marche

Գործող նախագահը առաջատար է հարցումներում՝ չնայած քարոզարշավը սկսել  է մարտի սկզբին ։

Մակրոնը հայտարարել է, որ իր թեկնածությունն առաջադրում է նախագահի պաշտոնի պաշտոնական վերջնաժամկետից շուտ:
Նա նախատեսում է նվազեցնել գործազրկության մակարդակը, սահմանափակել գործազրկության նպաստների հասանելիությունը, ինչպես նաև բարձրացնել կենսաթոշակային տարիքը մինչև 65 տարեկան:  Նաև ասել է, որ ցանկանում է կենտրոնանալ կրթության և առողջության վրա:

Մակրոնի ծրագիրը քննադատության է ենթարկվել հիմնական աջակողմյան կուսակցության կողմից, քանի որ կրկնօրինակում է նրանց որոշ ծրագրային դրույթներ, ներառյալ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու  որոշումը:

Նրա ծրագրում ընդգրկված են վեց նոր ատոմակայանների կառուցման և ոստիկանության աշխատակիցների թվի ավելացման դրույթները:

 

Մարին Լը Պեն – Ազգային ժողով

Մակրոնի գլխավոր մրցակիցն է, ենթադրվում է, որ ընտրարշավի  ինչ որ փուլում նրան կմիանա:

53-ամյա ծայրահեղ աջ առաջնորդը հավատարիմ է մնում իր նախընտրած թեմաներին՝ ներգաղթին և անվտանգությանը:

Նրա նախանշած միջոցառումների թվում են  ամուսնության միջոցով հպատակության   և  18 տարեկանում ավտոմատ քաղաքացիության  ստացման սահմանափակումները :

Նա նաև նախատեսում է սահմանափակել ֆրանսիացիներին ընտանեկան նպաստների հասանելիությունը,իսկ օտարերկրացիների համար  սահմանել հինգ տարի սպասման ժամկետ:

Լը պենը, սակայն, հրաժարվել է Ֆրանսիան Եվրամիությունից, Շենգենյան գոտուց և եվրոգոտուց դուրս բերելու գաղափարից։

Լը Պենի հիմնական մարտահրավերը լինելու է ներգաղթի և անվտանգությանը չվերաբերվող հարցերի շուրջ իր վստահելիությունը կառուցելը: Նրա փորձի և տնտեսական գիտելիքների պակասը 2017 թվականին նրան պարտության է մատնել  Մակրոնի  հետ հեռուստաբանավեճում:

Ժան-Լյուկ Մելենշոն – La France Insoumise

70-ամյա ձախ պոպուլիստ առաջնորդը վերջին նախագահական ընտրություններում զբաղեցրել է չորրորդ տեղը՝ գրավելով առաջին փուլի ձայների գրեթե 20%-ը: Ընտրություններին նախորդող ամիսների ընթացքում նա  հարցումների  արդյունքում  ստացել ձախակողմյան բոլոր թեկնածուներից ամենաբարձր վարկանիշը:

Նրա առաջարկներից շատերը  օրինակ սոցիալական խնդիրների վերաբերյալ ֆրանսիացիները հիմնավոր են համարում:

Նա, օրինակ, հայտարարել է, որ նախատեսում է ստեղծել «սոցիալական արտակարգ օրենք», որը թույլ կտա սառեցնել առաջին անհրաժեշտության ապրանքների գինը, ներառյալ վառելիքը, գազը, էլեկտրաէներգիան և որոշ պարենային ապրանքներ:

Նա նաև խոստանում է բարձրացնել ամսական նվազագույն աշխատավարձը 1258 եվրոյից մինչև 1400 եվրո:

Մելենշոնը հակասական կերպար է։ Նրան երեք ամսվա պայմանական ազատազրկում և 8000 եվրո տուգանք էր նշանակվել 2019 թվականի դեկտեմբերին՝ պաշտոնյաներին սպառնալու համար, ովքեր խուզարկություն էին իրականացնում իր գրասենյակում՝ ֆինանսական չարաշահումների  հետաքննության շրջանակներում:

Անն Իդալգո – Սոցիալիստական ​​կուսակցություն

2020 թվականին վերընտրված Փարիզի ներկայիս  62-ամյա քաղաքապետը երկրորդ ժամկետն է արդեն պաշտոնավարում:

Նա կոչ է արել «վերակառուցել» կրթական և առողջապահական համակարգերը և ասել, որ «զբաղվածության  հարցը պետք է կրկին դառնա կենտրոնական խնդիր»

Ինչպես Մելենշոնը, նա ևս առաջարկում է բարձրացնել աշխատավարձերը և  ասել է, որ որպես նախագահ իր առաջին գործողություններից մեկը կլինի արհմիություններին  բանակցություններ հրավիրելը, «ֆրանսիացիներին վերադարձնելու այնպիսի վարձատրություն, որով նրանք կարող են արժանապատիվ ապրել»:

Նա նաև որպես բնապահպան է ներկայանում: Ֆրանսիայի մայրաքաղաքում նրա ձեռնարկած միջոցառումներից են քաղաքի որոշ մասերում մեքենաների երթևեկության սահմանափակումները և ավելի շատ հեծանվային ուղիներ առանձնացնելը: Նրա նախընտրական ծրագրում   կան 170,000 ծառ տնկելու, շենքերի էներգետիկ վերանորոգման և դպրոցական ճաշարաններում պլաստիկի դադարեցման մասին դրույթներ:

Հիշեցնենք՝ սոցիալիստների թեկնածուն 2017 թվականին հավաքել էր ձայների ընդամենը 6,2%-ը, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է կուսակցության համար։ Դրան հաջորդեցին ծանր պարտությունները օրենսդիր եւ Եվրախորհրդարանի ընտրություններում։

 

Յաննիկ Ջադոտ – Կանաչների կուսակցություն

54-ամյա Ջադոտը Եվրախորհրդարանի պատգամավոր է, ով շահել է Կանաչների կուսակցության մանդատը 2017-ին նախագահական ընտրություններում:

 

Նա  նախատեսում է վերականգնել հարստության հարկը և ավելի շատ հարկել այն ֆինանսական ակտիվները, որոնք ներդրումներ են կատարում հանածո վառելանյութերում:

Ի վերջո, նա ներկայացրել է իր հնգամյա մանդատի գործողության ընթացքում երկիրը «վերանորոգելու» և տնտեսությունը «վերակառուցելու» համար տարեկան 50 միլիարդ եվրո ներարկելու ծրագիրը:  Միջոցները կուղղվեն ենթակառուցվածքային նախագծերին, բնակարանաշինությանը, տրանսպորտին:

 

Վալերի Պեկրես – Les Républicains

Վալերի Պեկրեսին աջակողմյան «Les Republicains» կուսակցության անդամներն ընտրել են որպես Ֆրանսիայի նախագահական ընտրություններում իրենց առաջին կին թեկնածուն:

Իլ-Դե-Ֆրանս շրջանի ղեկավարը երկու անգամ ղեկավարել է կրթության և ֆինասնաների նախարարությունները :  Նա խոստացել է վերանայել միջուկային ռեակտորները փակելու ծրագրերը, սակայն ընդունելով, որ միջուկային էներգիան չի բավականացնի,  անհրաժեշտ է խթանել  վերականգնվող էներգիան:

Նա նաև կոչ  է արել բարձրացնել աշխատավարձերը և բարեփոխումներ իրականացնել գործազրկության և կենսաթոշակային համակարգերում , խոստանում է  նվազեցնել պետական ​​պարտքը:

Էրիկ Զեմմուր – Reconquest


Հակասական սյունակագիր, հեռուստատեսային փորձագետ և հեղինակ Էրիկ Զեմմուրը նույնպես  Ֆրանսիայի նախագահական ռինգ է նետվել:

63-ամյա Զեմմուրը հայտնի է իսլամի, ներգաղթի և կանանց դեմ իր սադրանքներով, որոնց պատճառով նա բազմիցս դատարանի առջև է  կանգնել:  Դատապարտվել է 2011 թվականին ռասայական խտրականություն հրահրելու և 2018 թվականին մահմեդականների նկատմամբ ատելություն հրահրելու համար։

Նա պնդում է, որ Ֆրանսիան անկում է ապրում ինչպես աշխարհաքաղաքական ուղղությամբ, այնպես էլ տնտեսապես, ինչի  մեղավորը  ներգաղթն է, ինչպես նաև հասարակության «իսլամացմումն» ու «կանացիացումը»:

Ֆաբիեն Ռուսել – Le Parti communiste


Նախկին լրագրողը  հայտնի է Վիետնամում նկարահանված ռեպորտաժներով: Ֆաբիեն Ռուսելը Ֆրանսիայի կոմունիստական ​​կուսակցության ղեկավարն է 2018 թվականից:

52-ամյա Ռուսելը ներկայումս ֆրանսիացի պատգամավոր է Բելգիայի սահմանին գտնվող երկրի ամենահյուսիսային շրջանից: Նրա  ծրագրում  հիմնական դրույթներից  են  աշխատանքային շաբաթը մինչև 32 ժամ կրճատելն  և կենսաթոշակային տարիքի իջեցումը մինչև 60 տարեկան, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի բարձրացումը  մինչև ամսական 1500 եվրո :

Բայց Ռուսելին նույնպես քննադատում են  միջուկային էներգիայի  և որսի կողմնակից լինելու  համար: Ձախակողմյանները նրան քննադատում էին  այն բանի համար, որ  Ռուսսելը համոզված է, թե  միսը, գինին և պանիրը ֆրանսիական սննդակարգի  հիմնական բաղադրիչներն են, և որ նա ցանկանում է, որպեսզի մարդկանց համար դա հասանելի լինի:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապրիլի 29-ին կդադարեցվի Արմավիրի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

23:47 28.04.2025

Ապրիլի 29-ին կդադարեցվի Արմավիրի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` ապրիլի 29-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 17։00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոցի, Հ.Ավետիսյան, Նալբանդյան, Չարենցի, Հանրապետության, Աբովյան, Սայաթ-Նովայի, Մյասնիկյան, Շահումյան, Երևանյան, Տիեզերագնացների, Լերմոնտովի, Թումանյան, Եղոյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ ...

Երևանում աշխատակիցն ընկել է նոր կառուցվող շենքի 6-րդ հարկից

23:41 28.04.2025

Երևանում աշխատակիցն ընկել է նոր կառուցվող շենքի 6-րդ հարկից

Ապրիլի 28-ին, Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնականի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ձորափի 70/2 հասցեում էլիտար կառուցվող շենքում աշխատակիցը բարձրությունից ընկել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված կիսակառույց շենքի նկուղային հարկում՝ վերելակի հորանի […] ...

Աթենքի «Ակրոպոլ» թատրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչմանը

23:34 28.04.2025

Աթենքի «Ակրոպոլ» թատրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչմանը

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչման արարողությունների շարքում Աթենքի “Ակրոպոլ” թատրոնում կայացավ կենտրոնական քաղաքական միջոցառումը և Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողությունը, որը կազմակերպվել էր Ատտիկայի մարզպետարանի և Հունաստանի Հայ դատի հանձնախմբի կողմից։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։ Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Հովհաննես Ղազարյանը, Հունաստանի կառավարության անունից արտաքին գործերի փոխնախարար Իոաննիս Լովերդոսը […] ...

Կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային մրցաշար

23:27 28.04.2025

Կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային մրցաշար

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայիսի 1-4-ը գեղասահքի բոլոր սիրահարներին հրավիրում ենք Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց՝ մասնակցելու «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային մրցաշարին: «Այս մրցաշարը կհամախմբի մեր մարզադպրոցի և աշխարհի տարբեր երկրների լավագույն մարզիկներին: Սպասում ենք ձեզ, ի դեպ, մուտքն ազատ է»,- նշվում է գրառման մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Փեզեշքիանն Ալիևին հիշեցրել է, որ Իրանը պաշտպանելու է ՀՀ-ին իր օրինական իրավունքների շրջանակում

23:20 28.04.2025

Փեզեշքիանն Ալիևին հիշեցրել է, որ Իրանը պաշտպանելու է ՀՀ-ին իր օրինական իրավունքների շրջանակում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով Բաքվում է: Կայացել են նրա բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի մասին, կարծես, նախապես հայտարարված չէր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Իրականում Մասուդ Փեզեշքիանին դեռևս ամռանն էր Իլհամ Ալիևը հրավիրել Բաքու այցելել, սակայն այդ հրավերը իրականություն դարձնելու համար գրեթե 9 ամիս պահանջվեց: Վերջին անգամ Իրանի նախագահը […] ...

Ստյոպա Մկրտչյանը Խորվաթիայի առաջնությունում չորրորդ անընդմեջ խաղն է անցկացրել առանց փոխարինվելու

23:13 28.04.2025

Ստյոպա Մկրտչյանը Խորվաթիայի առաջնությունում չորրորդ անընդմեջ խաղն է անցկացրել առանց փոխարինվելու

Խորվաթիայի առաջնության 32-րդ տուրում «Օսյեկը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է Ջենարո Գատուզոյի գլխավորած «Հայդուկին»։ Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։ 22-ամյա ֆուտբոլիստը չորրորդ հանդիպումն է անցկացրել առանց փոխարինվելու։ «Օսյեկը» 37 միավորով 7-րդն է։ ...

BACK_TO_TOP