Ախուրյանում փողոց է անվանակոչվել Ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտի անունով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 04 2025
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+13.09 oC

Ախուրյանում փողոց է անվանակոչվել Ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտի անունով

18:08 04.04.2022

Ախուրյան համայնքի ավագանու որոշմամբ՝ նորակառույց բնակելի թաղամաս տանող բարեկարգ փողոցն այսուհետև կկրի 2016-ի Ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի անունը։ Նույն փողոցում 2017-ի հուլիսին Աշոտի հիշատակին բացվել է նաև հուշաքար-կոթող։ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանն ավարտելուց հետո Աշոտ Շահբազյանը զինվորական  ծառայության է մեկնում Ջաբրայիլ, որտեղ էլ 23 տարեկան ավագ լեյտենանտն իր զինվորների հետ մասնակցում է ապրիլյան ռազմական գործողություններին։ Ավագ լեյտենանտը վիրավորվում է, բայց շարունակում կռվել մինչև վերջ։

2016 թվականի ապրիլի 2-ին Աշոտն իր զինվորների հետ զոհվում է Ջաբրայիլի թեժ մարտերի ժամանակ։ Նրա մարմինը հակառակորդը հայկական կողմին է փոխանցել զոհվելուց 9 օր անց։

Աշոտ Շահբազյանն ուսանողական տարիներից եղել է նաև ոսկրածուծի դոնոր, որի մասին ընտանիքն իմացել է նրա զոհվելուց հետո։

«Երբ ինքը զոհվավ, Ամերիկայից եկավ ոսկրածուծի դոնորների «Հայկական ռեեստր» կազմակերպության նախագահ Ֆրիդա Ջորդանը, ես չէի պատկերացնում՝ ինչ է ասելու։ Տվեց Աշոտիս թուղթը, շնորհակալություն հայտնեցին, որ ինքը նույնիսկ ողջ ժամանակ էր հերոս, որ դարձել էր ոսկրածուծի դոնոր»,- պատմում է Աշոտի մայրը՝ Լիանա Շահբազյանը, և նշում, որ այդ լուրն իրեն ցնցել է։

Աշոտի և իր զինվորների սխրանքների մասին իմացել են միակ փրկված զինվորից։ Ավագ լեյտենանտը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայություն» մեդալով և ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ «վստահություն կառուցելու» քայլերի հարցին

10:52 09.04.2025

Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ «վստահություն կառուցելու» քայլերի հարցին

Ադրբեջանը պատրաստ է քայլեր սկսել Հայաստանի հետ վստահություն կառուցելու համար։ Այս մասին Բաքվում «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես կընկերանանք Հայաստանի հետ, դա անիրատեսական է: Անգամ տնտեսական ինտեգրացիայի մասին խոսելը վաղաժամ է: Բայց մենք պատրաստ ենք սկսել փոքր քայլերով վստահություն կառուցելու ուղղությամբ»,- […] ...

Երևանում անցկացվել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի 31-րդ նիստը

10:45 09.04.2025

Երևանում անցկացվել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի 31-րդ նիստը

Պետական եկամուտների կոմիտեն առաջին անգամ հյուրընկալել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների կինոլոգիական ստորաբաժանումների ղեկավարներին։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնում ապրիլի 8-ից 10-ն անցկացվում է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի կազմում գործող կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի հերթական՝ 31-րդ նիստը։  Մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ուզբեկստանի, […] ...

Պլանային ջրանջատում Գեղարքունիքի մարզում

10:37 09.04.2025

Պլանային ջրանջատում Գեղարքունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 10-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի՝ Վ. Համբարձումյան և Իսակովի փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Քննարկվել են Հայաստանի և Կոնգոյի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

10:30 09.04.2025

Քննարկվել են Հայաստանի և Կոնգոյի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱՄԷ-ում հանդիպել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության փոխվարչապետ Գիլեն Նյեմբո Մբվիզյայի հետ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես, չմշակված ալմաստի մատակարարման ռազմավարական ոլորտում։ Այս համատեքստում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ հայկական կողմը հատկապես շահագրգռված է քննարկել կայուն և կանխատեսելի մատակարարման ուղիների ստեղծման հնարավորությունները, միջկառավարական […] ...

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել են

10:22 09.04.2025

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ կատարված միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցավոր խումբը կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 9-ին

10:15 09.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 9-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 433 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․64 դրամ: ...

BACK_TO_TOP