19:26 04.04.2022
2020 թվականից գործող ծրագրով երիտասարդ ընտանիքներին բնակարանի ձեռքբերման դեպքում պետությունը սուբսիդավորում է բնակարանի ընդհանուր արժեքի մոտ 50%-ը, իսկ ընտանիքում ծնված երեխայի համար հատկացնում է միանվագ աջակցություն: Երկու ծրագրերով, նախորդ տարվա համեմատ, դիմելիության թիվն ավելացել է, որն, ըստ էության, ծնելիության աճի ցուցանիշ է։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, խոսելով մշակվող նոր ծրագրերից, շեշտում է՝ դրանք կնպաստեն ընտանիքներում ավելի շատ երեխաներ ծնվելուն: Այս տարի շարունակվող ծրագրերից մեկն է երիտասարդ ընտանիքներին բնակարանի գնման պետական աջակցության տրամադրումը։ Տարբեր բաղադրիչներով պետությունը տրամադրում է գնված բնակարանի ընդհանուր արժեքի մի մասը:
«Ժողովրդագրական բաղադրիչ ունեցող մեր այս ծրագիրը շատ լայն ընդունելության արժանացավ։ Այն ունի երեք բաղադրիչ․ եթե քաղաքացին ցանկանում է բնակարան ձեռք բերել կամ կառուցել սեփական տունը, հիփոթեքային վարկին աջակցելու միանվագ դրամանական աջակցություն է ցուցաբերվում, կամ տարեկան այդ վարկի գումարը փոխհատուցելու համար աջակցություն է տրվում»,- նշում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Վլադիմիր Հարությունյանի ընտանիքը այդ ծրագրի շահառուներից է: Տարիներ առաջ Ռուսաստանի Դաշնությունից վերադառնալուց հետո ամուսնացել էր Ուկրաինայից հայրենիք վերադարձած Անիի հետ: 60 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը գնել են ցածր տոկոսադրույքով տրամադրված հիփոթեքային վարկով:
«Տրամադրված վարկը յոթուկես տոկոսով էր, որից 4 տոկոսը սուբսիդավորում է պետությունը։ 20 տարով ենք վերցրել։ Ամեն ամիս մենք վճարումներ ենք կատարում։ Եթե պետք է լիներ ամսական 80 հազար դրամ, պետական սուբսիդավորումից հետո այժմ վճարում ենք 40 հազար դրամը»,- նշում է ծրագրի շահառու Վլադիմիր Հարությունյանը։
Մոտ 13 միլիոն դրամ գնահատված բնակարանի արժեքի գրեթե կեսը 20 տարիների ընթացքում կսուբսիդավորի պետությունը: Ծրագրի շահառու դառնալու համար պարտադիր պահանջներ են ներկայացվում ամուսիններին, իսկ ընտանիքում երեխա ծնվելու դեպքում տրամադրվում է միանվագ աջակցություն:
«Մայր գումարից 500 հազար դրամ առաջին երեխայի ծնվելուց մեզ սուբսիդավորում տվեցին, այսինքն՝ մեզ երկու տարի ժամանակ տվեցին, որ մենք միայն տոկոսները փակենք»,- ասում է Վլադիմիր Հարությունյանի կինը՝ Անի Բարսեղյանը։
2020-ից մինչև 2021 թվականի դեկտեմբեր ամիսը ծրագրից օգտվել է 2300 ընտանիք, իսկ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում սուբսիդավորում է տրամադրվել 446 ընտանիքի: Կատարված փոփոխությամբ՝ ծնողների պետական կամ մասնավոր ոլորտում աշխատելն այժմ պարտադիր պահանջ չէ, բավարար է ընտանիքում երեխա և որևէ եկամուտ ունենալու փաստը:
Սահմանամերձ բնակավայրերում ապրող ընտանիքների համար մշակվում են սուբսիդավորման դրույքաչափերի ավելացման ու ներկայացվող պահանջների մեղմացման տարբերակներ, որոնք կկիրառվեն առաջիկայում:
Այս տարվա հունվարից ներդրված մեկ այլ ծրագրով էլ, բացի միանվագ ծննդօգնության գումարից, ընտանիքում ծնված երրորդ և ավելի երեխայի դեպքում, մինչև փոքրիկի վեց տարեկան լրանալը ամեն ամիս ընտանիքը կստանա 50 հազար դրամ։ Ներդրված ծրագրի արդյունքում երրորդ և ավելի երեխա ունենալ ցանկացող մայրիկների թվի աճ է նկատվում:
«Հավանաբար ծրագիրը գործում է, և իրոք, կանանց կոնսուլտացիաների հաճախումների ժամանակ եռածին, քառածին ու բազմածին հղիների թիվը բավականին ավելացել է»,- նշում է Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի մանկաբարձական բաժանմունքի վարիչ Ալլա Հովհաննիսյանը։
Ծրագրի շահառու ծնողները ստանում են նաև երեխայի ծննդյան միանվագ գումարն ու այլ դրամական աջակցությունները, եթե դրանք առկա են: Ծրագրում պարտադիր ընդգրկվում են բոլոր այն ընտանիքները, որտեղ կծնվեն երրորդ և ավելի երեխաներ՝ անկախ նրանց սոցիալական կարգավիճակից: Հնարավոր է՝ միայն ամսական 50 հազար դրամ գումար ստանալու փաստը ազդեցություն ունենա «Փարոս» համակարգում ընդգրկված ընտանիքների ընդհանուր միավորի վրա, բայց ոչ նպաստ ստանալու։
10:52 09.04.2025
Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ «վստահություն կառուցելու» քայլերի հարցինԱդրբեջանը պատրաստ է քայլեր սկսել Հայաստանի հետ վստահություն կառուցելու համար։ Այս մասին Բաքվում «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես կընկերանանք Հայաստանի հետ, դա անիրատեսական է: Անգամ տնտեսական ինտեգրացիայի մասին խոսելը վաղաժամ է: Բայց մենք պատրաստ ենք սկսել փոքր քայլերով վստահություն կառուցելու ուղղությամբ»,- […] ...
10:45 09.04.2025
Երևանում անցկացվել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի 31-րդ նիստըՊետական եկամուտների կոմիտեն առաջին անգամ հյուրընկալել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների կինոլոգիական ստորաբաժանումների ղեկավարներին։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնում ապրիլի 8-ից 10-ն անցկացվում է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի կազմում գործող կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի հերթական՝ 31-րդ նիստը։ Մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ուզբեկստանի, […] ...
10:37 09.04.2025
Պլանային ջրանջատում Գեղարքունիքի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 10-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի՝ Վ. Համբարձումյան և Իսակովի փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
10:30 09.04.2025
Քննարկվել են Հայաստանի և Կոնգոյի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱՄԷ-ում հանդիպել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության փոխվարչապետ Գիլեն Նյեմբո Մբվիզյայի հետ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես, չմշակված ալմաստի մատակարարման ռազմավարական ոլորտում։ Այս համատեքստում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ հայկական կողմը հատկապես շահագրգռված է քննարկել կայուն և կանխատեսելի մատակարարման ուղիների ստեղծման հնարավորությունները, միջկառավարական […] ...
10:22 09.04.2025
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել ենՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ կատարված միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցավոր խումբը կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների […] ...
10:15 09.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 9-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 433 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․64 դրամ: ...