Մարգարեթ Թետչերը հատուկ վարժեցված դելֆիններ էր պահում Լոխ Նեսսի հրեշին որոնելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Մարգարեթ Թետչերը հատուկ վարժեցված դելֆիններ էր պահում Լոխ Նեսսի հրեշին որոնելու համար

23:55 03.04.2022

Գաղտնազերծված փաստաթղթերից պարզ է դառնում՝ բրիտանական կառավարությունը համոզված էր, որ խորհրդավոր հրեշը իսկապես ապրում է Շոտլանդիայի բարձրլեռնային լճում:

Լոխ Նեսսի հրեշի հետ կապված պաշտոնական փաստաթղթերը գաղտնազերծվել են 2006թ:  Բնապահպաններն ու դրանով զբաղվող գիտնականները դա պահանջում էին կառավարությունից՝ վկայակոչելով, այսպես կոչված, տեղեկատվության ազատության օրենքը: Ու պարզվում է, որ անցյալ դարի 80-ականներին բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյաները՝ Մարգարետ Թետչերի գլխավորությամբ, բուռն հետաքրքրված էին շոտլանդական բարձրադիր լճի լեգենդար բնակչի ճակատագրով։ Մասնավորապես, «երկաթե Լեդիին» անհանգստացրել են լավ զինված «հրեշների որսորդների» մի քանի խմբեր, որոնք մտադիր էին բռնել նրան։ Կառավարությանն անհանգստացնում էր, թե ինչպե՞ս է հնարավոր կանխել նրանց «չարամիտ գործունեությունը»։

Նույն գաղտնազերծված փաստաթղթերից պարզ է դառնում, որ Մարգարեթ Թետչերը երբ նոր էր դարձել վարչապետ, աջակցում էր կառավարության ծրագրին՝ ուղարկել վարժեցված դելֆիններ Լոխ Նեսսի հրեշին որոնելու համար: Ենթադրվում էր, որ այդ դելֆինները պետք է ունենային հատուկ  տեսախցիկներ և հզոր լույսեր, որոնք ավտոմատ կերպով կմիանային, երբ ստորջրյա տարածքում որևէ խոշոր օբյեկտ հայտնվեր:

Լոխ Նեսսի հրեշի մասին բրիտանական կառավարությանը դիմելու գաղափարը ի հայտ եկավ այն բանից հետո, երբ մի շոտլանդացի թոշակառու, ով ապրում էր Լոխ Նեսի ափին, ծանծաղ ջրում մի քանի հսկայական ող գտավ: Պարզվեց, որ ողերը պատկանում են պլեզիոզավրին՝ հսկա ջրային մողեսին, որն ապրել է մոտ 150 միլիոն տարի առաջ։ Համենայն դեպս, այդպես էին կարծում Էդինբուրգի ազգային թանգարանի փորձագետները։

Թոշակառուն չէր բացառում, որ գտել էր լեգենդար հրեշի ոսկորները: Ավելի ճիշտ ոչ թե հենց նրա, որը, իբր, մինչ օրս  այստեղ է ապրում, այլ նրա անմիջական նախահոր։ Քանի որ, ըստ ականատեսների, Նեսսին ճիշտ նույն տեսքն ունի, ինչ պլեզիոզավրը՝ մի տեսակ վիթխարի պայուսակի նմանվող՝ թիակներով, թաթերով և երկար պարանոցով:

Սակայն մի քանի տարի առաջ Գարի Քեմփբելը, ով հատուկ գրանցամատյանում գրանցում է Լոխ Նեսի հայտվելը, նրան անհետ կորած հայտարարեց: Պատճառը 8 ամիս շարունակ ապացույցների  բացակայությունն էր։

Այնուամենայնիվ, շուտով մանչեսթերցի Հեյլի Ջոնսոնը հայտնեց, որ մայիսյան տոներին տեսել է հրեշին և նույնիսկ լուսանկարել է Շոտլանդիայում գտնվելու ժամանակ:

Տարբեր երկրների գիտնականները՝ Նոր Զելանդիայի Օտագոյի համալսարանի պրոֆեսոր Նիլ Գեմելի գլխավորությամբ, ավելի քան մեկ տարի ուսումնասիրել են այն լիճը, որում, իբր, ապրում է հրեշը:  Արդյունքները հայտարարվել են 2019 թվականի սեպտեմբերի սկզբին։ Արշավախմբի նպատակն էր պարզել, թե արդյոք այդ լճում ապրում է արտասովոր կենդանի:

Հետազոտողները վերլուծել են, այսպես կոչված, շրջակա միջավայրի ԴՆԹ-ն՝ գենետիկ նյութը, որը բաղկացած է լճի տարբեր բնակիչների մաշկի կտորներից, լորձից, թեփուկներից, մեզից, կղանքից:

Վերլուծության համար նմուշներ են հավաքվել լճի 300 տեղից, խորություններից։ Հայտնաբերված ԴՆԹ-ի մասնիկները նույնականացվել են: Առկա տվյալների բազաների համեմատությունը վկայել է՝ լճում չկան նախապատմական կենդանիներ և տեսանելի անցյալում չեն էլ եղել:

Պրոֆեսորի խոսքերով՝ լճի այցելուներին մոլորեցնում են հսկա օձաձկները, որոնց երկարությունը գերազանցում է 2 մետրը: Շրջակա միջավայրից ստացված ԴՆԹ-ի վերլուծությունը հաստատել է, որ այդպիսի  հսկաներ լճում բնակվում են:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP