Սառցադաշտային մեգաֆաունայի վերացումը գիտնականները պայմանավորում են ուղեղի փոքր չափսի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Սառցադաշտային մեգաֆաունայի վերացումը գիտնականները պայմանավորում են ուղեղի փոքր չափսի հետ

12:45 02.04.2022

Իսրայելցի և եվրոպացի պալեոնթոլոգները պարզել են, որ սառցե դարաշրջանի ավարտը հանգեցրել է հիմնականում այն ​​կաթնասունների անհետացմանը, որոնք փոքր ուղեղ են ունեցել՝ համեմատած իրենց մարմնի ընդհանուր զանգվածի հետ: Սա պոտենցիալ կերպով բացատրում է սառցադաշտային մեգաֆաունայի գրեթե բոլոր ներկայացուցիչների անհետացումը, գրում են գիտնականները Scientific Reports ամսագրում հրապարակված հոդվածում:

«Մենք ուսումնասիրեցինք մոտ երեք հարյուր կենդանի և հինգ տասնյակ անհետացած կաթնասունների ուղեղի չափերը։ Մեր հաշվարկները ցույց տվեցին, որ կաթնասունների առաջին խմբի ուղեղի հարաբերական չափերը մոտ 53%-ով ավելի մեծ էին, քան անհետացած կենդանիների մոտ, ինչը ցույց է տալիս կաթնասունների անատոմիայի այս հատկանիշի կարևոր դերը սառցադաշտային ֆաունայի վերացման գործում»,- գրում են հետազոտողները։

Երկրի պատմության վերջին սառցե դարաշրջանը սկսվել է մոտ 2,6 միլիոն տարի առաջ:

Սառցե դարաշրջանի ավարտն ուղեկցվել է մեծ թվով բույսերի և կենդանիների, ներառյալ մամոնտների, բրդոտ ռնգեղջյուրների  անհետացմամբ: Գիտնականները երկար ժամանակ փորձում էին հասկանալ, թե ինչու են անհետացել բուսական և կենդանական աշխարհի որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաև, թե ինչ դեր կարող էր ունենալ մարդը նրանց անհետացման գործում: Մեգաֆաունայի անհետացման պատճառները հասկանալու համար Թել Ավիվի համալսարանի (Իսրայել) պրոֆեսոր Շայ Մեիրիի գլխավորած պալեոնթոլոգների խումբը հետաքրքրվել է, թե ինչպես կարող է կաթնասունների ուղեղի հարաբերական չափն ազդել մեգաֆաունայի որոշ ներկայացուցիչների անհետացման հավանականության վրա: Գիտնականները ենթադրել են, որ մեծ ուղեղն օգնում է կենդանիներին արագ հարմարվել շրջակա միջավայրի փոփոխվող պայմաններին, այդ թվում՝ խուսափելով մարդկանց հետ շփումից:

Միջին հաշվով, բոլոր կաթնասունները, որոնք այսօր գոյություն ունեն, 53%-ով ավելի մեծ ուղեղ ունեն, քան մամոնտները, բրդոտ ռնգեղջյուրները, ատամնավոր կատուները և այլ կենդանիներ, որոնք անհետացել են 15-10 հազար տարի առաջ:

Այս օրինաչափության առկայությունը, ըստ պրոֆեսոր Մեյրիի և նրա գործընկերների, հուշում է, որ վարքագծային ճկունությունը և շրջակա միջավայրի նոր պայմաններին արագ հարմարվելու ունակությունը առանցքային դեր են խաղացել սառցե դարաշրջանի ավարտից հետո կենդանիների գոյատևման գործում: Հետագա ուսումնասիրություններն ու հաշվարկները ցույց կտան, թե ինչ տեղ է զբաղեցրել մարդը այս էվոլյուցիոն գործընթացներում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP