Ուիլ Սմիթը կամավոր հեռացել է ամերիկյան կինոակադեմիայի կազմից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Ուիլ Սմիթը կամավոր հեռացել է ամերիկյան կինոակադեմիայի կազմից

12:25 02.04.2022

Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը կամավոր հեռացել է Կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի կազմից՝ «Օսկար» մրցանակաբաշխության արարողության ժամանակ կատակերգու Քրիս Ռոքի դեմքին հարվածելուց հետո։ Այս մասին հայտնում է Variety ամսագիրը:

«Ես չեմ արդարացրել ակադեմիայի վստահությունը»,- խոստովանել է Սմիթը: «Ես հեռանում եմ Կինոարվեստի և գիտության ակադեմիայից և պատրաստ եմ ընդունել ցանկացած պատիժ, որը Կառավարիչների խորհուրդը նպատակահարմար կգտնի»։

Ավելի վաղ կինոակադեմիան կարգապահական վարույթ էր սկսել Սմիթի նկատմամբ «Օսկար»-ի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Ինչպես հայտնում է CNN-ը, ապրիլի 18-ին նախատեսված է ակադեմիայի կառավարիչների խորհրդի նիստ, որում հնարավոր է գործողություններ ձեռնարկվեն դերասանի դեմ։ Մասնավորապես, հաղորդվել է, որ նրա անդամակցությունը կինոակադեմիայում կարող է կասեցվել կամ չեղարկվել, ինչպես նաև այլ պատժամիջոցներ ևս կարող են ընդունվել։

«Օսկարի 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ իմ արարքը ցնցող էր, ցավալի և աններելի: Նրանց ցուցակը, ում ես վիրավորել եմ, երկար է և ներառում է Քրիսին, նրա ընտանիքին, իմ ընկերներից և ընտանիքից շատերին, հանդիսատեսին ու հեռուստադիտողներին ամբողջ աշխարհում»,- ասել է  Սմիթը:

«Փոփոխությունները ժամանակ են պահանջում, և ես պատրաստ եմ աշխատել, որպեսզի այլևս երբեք թույլ չտամ, որ բռնությունը գերիշխի բանականությանը», – եզրափակել է արտիստը: Հիշեցնենք՝  Ուիլ Սմիթը կատակել էր Քրիս Ռոքի կնոջ՝  Ջադա Պինկետ Սմիթի սանրվածքի հետ կապված։ Վերջինս մրցանակաբաշխությանը եկել էր սափրած գլխով, քանի որ աուտոիմուն հիվանդության պատճառով  մազաթափություն  ունի:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիտվայում խոսել են բեռնատար ինքնաթիռի կործանման վարկածների մասին

12:51 25.11.2024

Լիտվայում խոսել են բեռնատար ինքնաթիռի կործանման վարկածների մասին

Լիտվայի ոստիկանությունը հայտնել է, որ դիտարկում է DHL ինքնաթիռի կործանման տարբեր վարկածներ, այդ թվում՝ ահաբեկչություն, հայտնում է LRT պորտալը՝ վկայակոչելով ոստիկանության գլխավոր հանձնակատար Արունաս Պաուլաուսկասին։ Ըստ նրա՝ վթարը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել տեխնիկական խնդրի կամ մարդկային գործոնի պատճառով։ «Պաուլաուսկասը ասել է, որ ահաբեկչության վարկածը չի կարելի բացառել», ասվում է LRT-ի հայտարարության մեջ: Նա հավելել […] ...

Times. Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է տրանսգենդերներին հեռացնել զինված ուժերից

12:44 25.11.2024

Times. Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է տրանսգենդերներին հեռացնել զինված ուժերից

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է տրանսգենդերներին հեռացնել զինված ուժերից։ Այս մասին հայտնել է Times թերթը: «Արդեն Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու առաջին օրը՝ հունվարի 20-ին, կարող է ստորագրվել հրամանագիր, ըստ որի՝ 15 հազար մարդ ստիպված կլինի լքել բանակը՝ առողջական նկատառումներով ծառայությանը պիտանի չլինելու պատճառով»։ Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ զինված ուժերի գրեթե […] ...

Տեսագրվել է Վիլնյուսում ինքնաթիռի կործանման պահը

12:35 25.11.2024

Տեսագրվել է Վիլնյուսում ինքնաթիռի կործանման պահը

Տեսանկարահանվել է Վիլնյուսում DHL բեռնատար ինքնաթիռի կործանման պահը։ Կադրերում երեւում է, թե ինչպես է ինքնաթիռը կտրուկ իջնում, ապա պայթյուն է տեղի ունենում։ Reuters-ը հայտնել էր, որ Վիլնյուսի օդանավակայանի մոտ կործանվել է DHL բեռնատար ինքնաթիռ։ Ինքնաթիռն ընկել է, երբ պատրաստվում էր վայրէջք կատարել։ Ոստիկանության գլխավոր հանձնակատար Արունաս Պաուլաուսկասը հայտնել է, որ վթարի հետևանքով զոհվել է անձնակազմի […] ...

Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը սկսել են 4-օրյա համատեղ զորավարժություններ

12:27 25.11.2024

Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը սկսել են 4-օրյա համատեղ զորավարժություններ

Ադրբեջանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները 4-օրյա զորավարժություններ են սկսել Իրանի Արդաբիլ նահանգում։ Իրանի պաշտոնական IRNA գործակալությունը հրապարակել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի գրավոր հայտարարությունը։ Զորավարժությունների նպատակն է ամրապնդել հարաբերությունները երկու երկրների միջև, համատեղ պայքարել ապօրինի զինված կազմակերպությունների դեմ, ամրապնդել սահմանային անվտանգությունը և մեծացնել ռազմական ներուժը։ ...

Քննարկվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին առանձին ֆինանսական կառույցի կարգավիճակ տալուն վերաբերող արձանագրությունը վավերացնելու հարցը

12:20 25.11.2024

Քննարկվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին առանձին ֆինանսական կառույցի կարգավիճակ տալուն վերաբերող արձանագրությունը վավերացնելու հարցը

Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի կողմից: Ի սկզբանե հիմնադրամն իրավաբանական անձ չի հանդիսացել, եւ վերջինիս միջոցները կառավարվել են Եվրասիական զարգացման բանկի հետ առանձին պայմանագրով: Եվրասիական զարգացման բանկի հիմնական ուղղվածությունը մասնավոր սեկտորն է եւ վերջինիս նախագծերի ֆինանսավորումը, իսկ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամինը՝ տարածաշրջանային ֆինանսական […] ...

Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում

12:12 25.11.2024

Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում

Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն արդեն համակարգային այնքան մեծ նշանակություն ունեն, որ մենք ավելի շատ հնարավորություն պիտի տանք, որ նրանք մասնակցություն ունենան Հայաստանի տնտեսությունում ներդրումներ անելու գործում: Այս մասին ասել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ ԱԺ […] ...

BACK_TO_TOP