Եվրոպայի առաջնության մեդալակիր գյումրեցի հրաձիգները պատրաստվում են Աշխարհի առաջնությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 04 2025
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+13.09 oC

Եվրոպայի առաջնության մեդալակիր գյումրեցի հրաձիգները պատրաստվում են Աշխարհի առաջնությանը

20:13 01.04.2022

Երկու տարվա դադարից հետո հրաձիգները նորից միջազգային մրցահարթակ են դուրս եկել և Հայաստան վերադարձել 7 ոսկե ու 3 արծաթե մեդալներով։ Բոլոր մեդալները նվաճել են միայն վազող թիրախ մրցաձևում հանդես եկած հինգ մարզիկները։ Միջազգային առաջնությունների երկար ընդմիջումներից հետո արդյունքը գերազանց էր։ Մեդալակիրներից երեքը Գյումրիի հրաձգության մարզադպրոցի սաներն են։

 

Գյումրիի մարզադպրոցի սան Գոռ Խաչատրյանը Եվրոպայի գործող չեմպիոնն է, երիտասարդների հետ անհատական պայքարում նորից առաջինն է։ 15-ամյա մարզիկը նաև միքս մրցաձևում իր դիպուկությամբ լավագույն հրաձիգն է, նա մեծահասակների խմբում նվաճեց չեմպիոնի կոչումը։ Այդ տարիքային խմբում հանդես եկողների միջազգային մրցաշարերի մասնակցության փորձն ավելի շատ է, քան Գոռի տարիքն է։ Գոռն այս առաջնությանը երեք ոսկի է նվաճել։

«Մեծերի մեջ արդեն ոնց որ պատասխանատվությունը մեծ լինի, մեծերի հետ մի փոքր ավելի դժվար է, քան իմ տարիքայինների հետ։ Նրանց փորձն է շատ, ես ընդամենը 2 անգամ եմ մասնակցել Եվրոպայի առաջնությանը», – ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Եվրոպայի չեմպիոն Գոռ Խաչատրյանը։

Եվրոպայի առաջնությունում երկու արծաթե մեդալ է նվաճել Արուսյակ Գրիգորյանը՝ 10 մ վազող թիրախ, նորմալ վազք և մեծահասակների խառը վազք մրցաձևերում։ Իր մարզավիճակը թույլ տալիս էր ոսկին նվաճել, բայց վերջին պահին ինչ-որ բան խանգարել է։ Ամեն դեպքում միջազգային առաջնության ոսկին  Հայաստանի ներկայացուցիչը վաստակեց։

«Կիսաեզրափակիչում օտարերկրացու հետ էի մրցում և տրամադրված էի, որ պիտի հաղթեմ ու հաղթեցի, իսկ եզրափակիչում արդեն մեր հայրենակցի հետ էի և այնքան էլ տրամադրված չէի, երևի հենց դա էլ իմ բացթողումն էր»,- նշում է Եվրոպայի փոխչեմպիոն Արուսյակը Գրիգորյանը։

Մեծահասակների միքս մրցաձևում յուրաքանչյուր երկիր հանդես է գալիս երկու մասնակցով։ Հայաստանը ներկայացնող Հովհաննես Մարգարյան-Լիլիթ Մկրտչյան զույգը գրավել է երկրորդ հորիզոնականը՝ առաջ թողնելով միայն Գոռ Խաչատրյան-Գոհար Հարությունյան զույգին։ Անհատական պայքարում Հովհաննեսին խանգարել է մարզական զենքի օպտիկայի խնդիրը և լավագույն եռյակ ընդգրկվելուն գյումրեցի մարզիկին չի բավականացրել ընդամենը մեկ միավոր։

«Լավ էի պատրաստվել այս մրցմանը, ուղղակի մի փոքր զենքիս հետ կային խնդիրներ, որոնք մրցման տեղը փոխեցի, ու երևի դա էր պատճառը, որ ընդամենը միմիավորի պատճառով չկարողացա ավելի բարձր հորիզոնականներ գրավել», – ասում է Հովհաննես Մարգարյանը։

Առաջիկայում աշխարհի առաջնությունն է, բայց իր մարզական զենքով Եվրոպայի չեմպիոն Գոռ Խաչատրյանը մասնակցել չի կարողանա։ Նրա մարզական զենքը նախատեսված չէ վազող թիրախ մրցաձևի համար, ուղղակի այն ձևափոխել ու հարմարեցրել է, դրանով մարզվել ու հաղթող դարձել։ Հիմա էլ զենքը վաղեմության ժամկետի խնդիր ունի, այն օգտագործել չի թույլատրվում, համարվում է վտանգավոր։

«Յուրաքանչյուր աշխարհի և Եվրոպայի առաջնության ժամանակ ստուգում են բալոնի պիտանելիության ժամկետը, եթե ժամկետը անցած էղավ, մարզիկին չեն թողնի մասնակցել մրցումին։ Գոռի զենքի բալոնի ժամկետն արդեն սպառվել է, իսկ օգոստոսին աշխարհի առաջնությանը նրան արդեն չեն թողնի մասնակցել», – նշում է մարզիչ Էդվարդ Ղարիբյանը։

Հրաձգության կանոններով, յուրաքանչյուր մարզիկ առաջնություններին մասնակցում է անհատական զենքով, որով և մարզվում է, իսկ մարզադպրոցը սեփական զենք չունի։ Միջազգային առաջնություններում արդյունքներ գրանցած մարզիկների զենքերը ֆեդերացիան է ժամանակավոր տրամադրում։ Քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցը նաև շենք չունի, տարածքը վարձակալում են, մարզագույքն էլ միջազգային ստանդարտներին չի համապատասխանում, բայց չունեցած գույքով ու նվազագույն հնարավորություններով գյումրեցի հրաձիգները Եվրոպայում առաջինն են։ Նրանցից լավ արդյունքներ են սպասում նաև օգոստոսին Ֆրանսիայում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությունից։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պլանային ջրանջատում Գեղարքունիքի մարզում

10:37 09.04.2025

Պլանային ջրանջատում Գեղարքունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 10-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի՝ Վ. Համբարձումյան և Իսակովի փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Քննարկվել են Հայաստանի և Կոնգոյի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

10:30 09.04.2025

Քննարկվել են Հայաստանի և Կոնգոյի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱՄԷ-ում հանդիպել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության փոխվարչապետ Գիլեն Նյեմբո Մբվիզյայի հետ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես, չմշակված ալմաստի մատակարարման ռազմավարական ոլորտում։ Այս համատեքստում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ հայկական կողմը հատկապես շահագրգռված է քննարկել կայուն և կանխատեսելի մատակարարման ուղիների ստեղծման հնարավորությունները, միջկառավարական […] ...

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել են

10:22 09.04.2025

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ կատարված միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցավոր խումբը կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 9-ին

10:15 09.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 9-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 433 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․64 դրամ: ...

Պենտագոն. ԱՄՆ-ը դեռ որոշում չի կայացրել Եվրոպայում ռազմական կոնտինգենտի կրճատման վերաբերյալ

10:00 09.04.2025

Պենտագոն. ԱՄՆ-ը դեռ որոշում չի կայացրել Եվրոպայում ռազմական կոնտինգենտի կրճատման վերաբերյալ

ԱՄՆ-ը դեռ որոշում չի կայացրել եվրոպական երկրներում իր ռազմական կոնտինգենտը կրճատելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայությունը՝ ի պատասխան լեհական TVP հեռուստաալիքի խնդրանքի՝ չհերքելով նման գաղափարի առկայությունը։ «Ներկայումս ընթանում է ռազմական կառուցվածքի վերանայում, բայց դեռ որոշումներ չեն ընդունվել Եվրոպայում ամերիկյան զորախմբի վերաբերյալ: ԱՄՆ-ի հավատարմությունը ՆԱՏՕ-ին ամուր է, սակայն ԱՄՆ-ը ակնկալում է, որ եվրոպացի […] ...

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

09:51 09.04.2025

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 19:20-22:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև […] ...

BACK_TO_TOP