«Տուն՝ անիվների վրա». Ճապոնիայի նվերը Ամասիայի միայնակ ու անապահով տարեցներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

«Տուն՝ անիվների վրա». Ճապոնիայի նվերը Ամասիայի միայնակ ու անապահով տարեցներին

20:47 28.07.2018

Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը Ամասիա խոշորացված համայնքին է տրամադրել բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա, ինչի  օգնությամբ այսուհետ հնարավոր կդառնա հոգալ համայնքում բնակվող միայնակ ու սոցիալապես անապահով տարեցների կենցաղային խնդիրները: Մեքենայի ու անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանն աջակցել է նաև «Մարդը կարիքի մեջ» հասարակական միջազգային կազմակերպությունը: Դրամաշնորհային այս ծրագիրը Ճապոնիայի կառավարությունը Հայաստանում իրականացնում է առաջին անգամ, որի արժեքը մոտ 29 հազար դոլար է:

Արտաքինից սովորական, բայց ներսում արտասովոր կահավորումով մեքենան տուն է՝ անիվների վրա: Նստատեղերից բացի՝ մեքենայում կան ոչ միայն գյուղատնտեսական գործքիներ, նաև կենցաղային սարքավորումներ, լվացքատուն ու փոքրիկ վարսավիրանոց: Ավտոմատ լվացքի համար մեքենայում ստեղծված են բոլոր հարմարությունները: Տեղադրված է ջրի մեծ տարա, իսկ էլեկտրականությունն ապահովում է շարժական գեներատորը:

Կենցաղային ու գյուղատնտեսական սարքավորումներով համալրված մեքենայի հնարավորություններն առաջին անգամ փորձարկել են՝ շահառու միայնակ տարեցներից մեկի բնակարան այցելելով, որի ընթացքում Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան Շիրակի փոխմարզպետների հետ մասնակցել է նաև տնամերձ հողամասում կազմակերպված  խոտհունձին:

Նորագույն սարքավորումներով համալրված «Մերսեդես» ավտոմեքենան սպասարկողները կամավորներ են, ինչը ծրագրի իրականացման պարտադիր ու առաջնային պայմաններից է: Մեքենայի ծառայություններից առաջիկա երեք տարում կօգտվեն Ամասիայի հիսուն միայնակ ու սոցիալապես անապահով տարեցները: Հետագայում այն հասանելի կլինի նաև բազմազավակ ընտանիքներին ու հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Le Monde. Եվրոպայում վերսկսվել են Ուկրաինա զորք ուղարկելու շուրջ քննարկումները

14:13 25.11.2024

Le Monde. Եվրոպայում վերսկսվել են Ուկրաինա զորք ուղարկելու շուրջ քննարկումները

Եվրոպական երկրները վերսկսել են քննարկումները Ուկրաինա մասնավոր ռազմական ընկերություններից զորքեր կամ կործանիչներ ուղարկելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Le Monde թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ վերջին շաբաթներին Եվրոպայում վերսկսվել են քննարկումները Ուկրաինա արևմտյան զորքեր և մասնավոր պաշտպանական ընկերություններ ուղարկելու շուրջ։ Նշվում է, որ դա պայմանավորված է 2025 թվականի հունվարի 20-ին Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ […] ...

ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ

14:03 25.11.2024

ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ

Նոյեմբերի 25-ին, ժամը 08:09-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Կարբի ավտոճանապարհին՝ Կարբի գյուղի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները։ […] ...

Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանը սկսել է կատարել իր պարտականությունները

13:54 25.11.2024

Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանը սկսել է կատարել իր պարտականությունները

Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո կազմավորված Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանը, չնայած օրենսդիր մարմնի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցին, սկսել է կատարել իր պարտականությունները։ Խորհրդարանի առաջին նիստը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ այն բանից հետո, երբ խորհրդարանը սկսեց կատարել իր պարտականությունները, կառավարությունը հրաժարական է տվել։ Այսուհետ բոլոր նախարարները, ինչպես նաև վարչապետը կաշխատեն […] ...

Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փորձ՝ Եղեգնաձոր քաղաքում․ 4 անձի մեղադրանք է ներկայացվել. երկուսը կալանավորվել են

13:46 25.11.2024

Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փորձ՝ Եղեգնաձոր քաղաքում․ 4 անձի մեղադրանք է ներկայացվել. երկուսը կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են խմբի կազմում խուլիգանություն կատարելու դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ձեռնարկված վարութային գործողություններով, ինչպես նաև ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, անհատականացվել են […] ...

Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ

13:38 25.11.2024

Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ

«Սիոնիստական ​​ռեժիմը ռազմական հանցագործություն է կատարել Գազայում», ձերբակալության օրդեր տալը բավարար չէ։ Այս մասին  այսօր հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ «Նեթանյահուն և այս ռեժիմի հանցագործ առաջնորդները պետք է մահապատժի դատապարտվեն»,-ասել է նա։ ...

Բայդենի թիմը շարունակում է սրել իրավիճակը Ուկրաինայում․ Պեսկով

13:30 25.11.2024

Բայդենի թիմը շարունակում է սրել իրավիճակը Ուկրաինայում․ Պեսկով

Կրեմլը տեսնում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը խոսում է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման անհրաժեշտության մասին, մինչդեռ ներկայիս ամերիկյան վարչակազմը՝ Ջո Բայդենի գլխավորությամբ, միայն թեժացնում է հակամարտությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա այսպես է մեկնաբանել տեղեկությունը, թե Թրամփի թիմն այս տարի աշխատելու է ամերիկյան ներկայիս […] ...

BACK_TO_TOP