20:25 31.03.2022
Ամփոփվել է Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը։ Փակման համերգը նվիրվել է Էդուարդ Բաղդասարյանի և Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյաններին։ Երեկոյի ընթացքում հնչել են Էդուարդ Բաղդասարյանի Դաշնամուրի կոնցերտի 1-ին մասը, Ռապսոդիան ջութակի և նվագախմբի համար, Նոկտյուրնը ջութակի և նվագախմբի համար, հատվածներ Օհան Դուրյանի «Կոմիտասական» սյուիտներից, ինչպես նաև Նուբար Ասլանյանի «Մուսալեռցիներ» ստեղծագործությունը։ Տեղեկացնում էՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։
Նվագախմբի հետ ելույթ են ունեցել դաշնակահար Արմինե Գրիգորյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը։ Համերգը ղեկավարել է դիրիժոր Վահագն Պապյանը։
Դաշնակահար, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, խոսելով Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի մասին, նշում է, որ այն մեծ դեր է կատարում հայ կոմպոզիտորական ժառանգության հանրահռչակման, տարածման ու պահպանման գործում։
«Փառատոնն առանձնահատուկ է նրանով, որ կոմպոզիտորների հայտնի գործերին զուգահեռ ունկնդրին հնարավորություն է տրվում ծանոթանալու նաև քիչ հայտնի ստեղծագործությունների հետ։ Փառատոնի ընթացքում հաճախ ներկայացվում են նաև պրեմիերաներ։ Եվ պետք է վստահեցնեմ, որ այդ ստեղծագործությունների մեջ շատ են հետաքրքիր հրաշալի գործերը, որոնք արժանի են ավելի մեծ ուշադրության ու լայն տարածման»,- ասել է տիկին Գրիգորյանը։
Էդուարդ Բաղդասարյանի Դաշնամուրի կոնցերտը չէր հնչել տասնամյակներ շարունակ։ Դաշնակահարուհին ընդգծում է, այս ստեղծագործությամբ հեղինակը ներկայանում է բոլորովին այլ լույսի ներքո, այստեղ նա ստեղծագործել է ոչ իրեն հատուկ կերպով։ Ստեղծելով այդ կոնցերտը՝ նա դիմել է երաժշտական այլ գործիքների, և ստեղծագործությունը գրվել է բոլորովին այլ երաժշտական լեզվով։ Փառատոնի միջոցով ունկնդիրը հնարավորություն ունեցավ Էդուարդ Բաղդասարյանին բացահայտելու տարբեր ասպեկտներով և ծանոթանալու նրա բազմակողմանի ստեղծագործական ժառանգությանը։
Դիրիժոր Վահագն Պապյանը նշում է, որ իր և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը մեծ պատմություն ունի, ու ինքը հաճույքով է աշխատում այս կոլեկտիվի հետ։ Նա նաև կարևորում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, որը նպաստում է, որպեսզի հայկական երաժշտությունը հնչի հայ ունկնդրի համար, ինչը շատ կարևոր գործառույթ է։ Մաեստրոն նաև փոխանցում է, որ Հայաստանի սահմաններից դուրս նույնպես հայկական երաժշտությունը լավ ընդունելության է արժանանում։ 2021թ. սեպտեմբերին, օրինակ, կատարել են Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիան, որը շատ լավ է ընդունվել ունկնդրի կողմից։
Նշվում է նաև, որ հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։ Փառատոնի անցկացմանն աջակցում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Փառատոնի առաքելությունն է պահպանել ու տարածել հայ դասական և արդի կոմպոզիտորական դպրոցի ավանդույթները։ Այս տարի փառատոնային երեք սիմֆոնիկ համերգների ընթացքում հնչել է 9 կոմպոզիտորի 11 ստեղծագործություն։
22:53 28.04.2025
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է։ «Շինհրապարակում մոտ 500 մետրի վրա հաշվեցինք 16 միավոր շինտեխնիկա»,- նշվում է գրառման մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:43 28.04.2025
Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներըԱպրիլի 25-ին «Փարիզի միջազգային համալսարանական կենտրոնի» մաս կազմող և 1930 թվականից գործող «Հայ ուսանողների տունը», ուր բնակվում են աշխարհի տարբեր անկյուններից Փարիզի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսում ստացող հայ ուսանողներ, Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել էր «Հիշողության և ինքնության փոխանցման միջև» խորագիրը կրող հիշատակի միջոցառում, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, […] ...
22:32 28.04.2025
«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները«Բարսելոնա» – «Ինտեր» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Գլխավոր մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը, եզրերում նրան կօգնեն Նիկոլյա Դանոն ու Բենժամեն Պաժեսը։ VAR համակարգի պատասխանատուները կլինեն Ժերոմ Բրիզարը և Վիլի Դելաժոն, չորրորդ պաշտոնյան` Ֆրանսուա Լետեքսյեն։ Տյուրպենը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 հանդիպում է սպասարկել, ցույց տվել 9 […] ...
22:21 28.04.2025
Իրանի նախագահի այցը Բաքու. Ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ Ալիևի վրաԻրանի նախագահը Ադրբեջանում է: Մինչ Բաքու մեկնելը՝ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել և անդրադարձել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:13 28.04.2025
Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸՍյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...
22:07 28.04.2025
Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ ՓաշինյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի համատեղ ասուլիսը. Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ. Հարգելի Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ և […] ...