Մենք որևէ մեկի հետ գաղտնի բանակցություններ չենք վարել. Սերժ Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+14.09 oC

Մենք որևէ մեկի հետ գաղտնի բանակցություններ չենք վարել. Սերժ Սարգսյան

16:00 19.02.2018

Մյունխենում՝ անվտանգության համաժողովին ունեցած իր ելույթից հետա Սերժ Սարգսյանը պատասխանել է  նաև ներկաների հարցերին:  Դրանցից մեկը վերաբերել է  Հայաստանի համագործակցությանը միաժամանակա երկու կառույցների՝ ԵՄ և ԵԱՏՄ-ի հետ:   «2013-ին Հայաստանը չստորագրեց համաձայնագիրը ԵՄ հետ: Հիմա նոր  հարաբերություններ է փորձում կառուցել, չնայած ՌԴ ճնշումներին: Դա նո՞ր մոդել է, թե կյանքն է փոխվել»,- հարց է հնչել նախագահին:  Սերժ Սարգսյանը պատասխանել է, թե Հայաստանը մշտապես անկեղծ է եղել գործընկերների հետ: 

«Երբ սկսեցինք բանակցությունները ԵՄ հետ, մեր ռուս գործընկերնեը տեղյակ էին այդ մասին:   Իսկ երբ բանակցում էինք ԵԱՏՄ-ի հետ կապված հարցերի շուրջ, արդեն  մեր ԵՄ գործընկերներն էին տեղյակ:  Մենք այդ տարբերակը հնարավոր էինք տեսնում:   Ոչ թե մենք ենք հրաժարվել ստորագրել ասոցացման համաձայնագիրը, այլ ԵՄ-ը չի ցանկացել ստորագրել: Մենք նույնիսկ առաջարկեցինք համաձայնագրի մի մասը՝  քաղաքական մասը ստորագրել:  Չհամաձայնեցին, բայց ընդամենը շաբաթներ հետո Ուկրաինայի հետ ստորագրեցին այնպիսի համաձայնագիր, որ մենք էինք առաջարկել: Մենք շատ լավ ենք հասկանում Ուկրաինայի և Հայաստանի հնարավորությունները, դերակատարումը:  Այնպես, որ մենք չենք հրաժարվել ստորագրումից:   Իսկ դրանից ոչ շատ ժամանակ հետո ԵՄ-ը   նոր որոշում կայացրեց  և դա արդեն տարբերակված մոտեցում էր, ու մեզ հաջողվեց փաստաթուղթ ստորագրել:  Մեկ անգամ ևս ընդգծեմ, որ որևէ մեկի հետ մենք գաղտնի բանակցություններ չենք վարել, որևէ մեկի ճնշման տակ որոշում չենք ներկայացրել»,- մասնավորապես նշել է Սերժ Սրգսյանը:        

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Al Masirah. ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցնում Եմենում հութիների թիրախներին

00:59 02.04.2025

Al Masirah. ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցնում Եմենում հութիների թիրախներին

Միացյալ Նահանգների զինված ուժերը մի քանի նոր հարվածներ են հասցրել Եմենի երեք նահանգներին, որոնք գտնվում են Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը: Al Hadath հեռուստաալիքն էլ նշել է, որ հարձակման են ենթարկվել Ալ-Հոդեյդա և Սաադա նահանգները, ինչպես նաև Հաջա նահանգը։ Դեռևս տեղեկություններ չկան հարձակումների հետևանքների մասին։ ...

Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

00:52 02.04.2025

Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

Ապրիլի 1-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում էին երկու երկրի պետական ​​դրոշները, ի պատիվ բարձրաստիճան հյուրի՝ ներկա է եղել պատվո պահակախումբ: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, ԱԳ փոխնախարար Ֆարիզ […] ...

ՔՊ վարչության նիստում քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր

00:45 02.04.2025

ՔՊ վարչության նիստում քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր

Ապրիլի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր։ Ամփոփվել են Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ ...

609 միլիոն արժողությամբ 12 նոր մեքենաները կմաքրեն Երևանի փողոցները

00:34 02.04.2025

609 միլիոն արժողությամբ 12 նոր մեքենաները կմաքրեն Երևանի փողոցները

Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել նոր բազմաֆունկցիոնալ մեքենաներ, որոնք նախատեսված են փողոցների, մայթերի մաքրման, իսկ ձմռան ամիսներին՝ փողոցների և մայթերի ձյան մաքրման, աղ և ավազով մշակման աշխատանքներն իրականացնելու համար: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակում

00:16 02.04.2025

Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակում

Հռոմի կաթոլիկ եկեղեցին որոշել է սրբադասել ազգությամբ հայ հոգևորականի, ով մինչ այդ երանելիների դասին էր պատկանում: Խսոքը հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի մասին է։ Ի՞նչ է հայտնի սրբադասված հայի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վատիկանի պաշտոնական տեղեկատվական կայքն այսօր հաստատել է այն, որ մարտի 28-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը որոշում է […] ...

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23:59 01.04.2025

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ապրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունեց Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման […] ...

BACK_TO_TOP