20:44 01.04.2022
Նախորդ տարի Հանրապետության հանրակրթության ոլորտում ներդրվեց դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագիրը։ Այն ըստ էության մանկավարժների կրթական որակի գիտելիքների ստուգման գործընթաց է համարվում, իսկ խրախուսման ձևը ատեստավորմանը մասնակցած ու անցողիկ շեմն հաղթահարած ուսուցիչների համար հավելավճարներ սահմանելն է, որը հնարավորություն է տալիս մանկավարժին բարելավել աշխատավարձի չափը։
Անահիտ Իկիլիկյանը ավագ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի է։ Կամավոր ատեստավորմանը մասնակցած մանկավարժներից մեկն է, անկեղծանում է՝ առաջին մոտիվացնող գործոնը աշխատավարձի հավելավճարն է եղել։ Մանկավարժի աշխատավարձի չափը նախանձելիներից չէ, հետո էլ որպես կենսաբան ասում է՝ կամավորը նաև ինքնաստուգման բաղադրիչ ունի։ Անահիտին հաջողվել է 80 տոկոսի շեմն հաղթահարել, ինչը ենթադրում է 40 տոկոս աշխատավարձի հավելավճար, այնուամենայնիվ, կամավոր ատեստավորման բացերն էլ է մատնանշում ։
«Թեստերը, որոնք ստեղծված էին, որպեսզի ստուգեին ուսուցիչների գիտելիքները, ես շատ հավաստի չեմ ընդունում, որովհետև թեստերի մեջ ամբողջ դասագրքի նյութն է, բայց էնտեղ կային առաջադրանքներ, որոնցով ուսուցչի որակը ստուգելը ճիշտ չէ »,-ասում է կենսաբանության ուսուցչուհին։
Կամավոր ատեստավորման գործընթացը վերաբերում է հանրակրթական դպրոցների բոլոր օղակներին, այսինքն՝ և հիմնական, և՛ ավագ, իսկ ուսուցիչները նույն հարթության վրա են իրենց գիտելիքները ստուգե, մինչդեռ ծրագրային մասով դպրոցներում տարբերություն կա։
Թիվ 7 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին էլ նշում է, որ հատկացված ժամաքանակն ու հարցերի ծավալն անհամապատասխան են եղել։ Անահիտ Անտոնյանը ևս հաղթահարել է անցողիկ շեմն ու ապահովել 40 տոկոս հավելավճար իր աշխատավարձին։
«39 հարց էր՝ ամեն հարցն ուներ իր ենթահարցը։ Որ հաշվարկ անենք 300 հարցից ավել կլինի։ Ընտրված էին բարդագույն հարցերը, եթե ուսուցիչը պատրաստված չլիներմ չէր կարողանա հաղթահարել այն»,-նշում է Անահիտ Անտոնյանը ։
Կամավոր ատեստավորման մասնակցելու հայտ է պատրաստվում ներկայացնել պատմության ուսուցչուհի Անուշ Միքայելյանը։ 10 տարվա մանկավարժական ստաժ ուն։ Սա գիտելիքների պաշարն ու սահմանը վերանայելու լավ հնարավորություն է համարում։ Ըստ նրա, կամավորության սկզբունքով ատեստավորումը կարող է խթան հանդիսանալ այն ուսուցիչների համար, որոնք հատկացված ժամաքանակից դժգոհ են։
«Հնարավոր է ուսուցիչն ունենա լավ գիտելիքներ, վաստակավորի կոչում, երկար տարիների ստա, բայց չմասնակցի կամավոր ատեստավորմանը, որովհետև նրանք դա դիտարկում են մի քիչ վիրավորական ասպեկտում, իսկ ես, որպեսերիտասարդ ուսուցիչ, բավական ոգևորված եմ մասնակցելու»,- նշում է Անուշ Միքայելյանը։
Պարտադիր և կամավոր ատեստավորման պահանջներն, ըստ մարզի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետի, տարբեր են։ Պարտադիր թե կամավոր, ատեստավորումն անցկացվում է 5 տարին մեկ ժամկետով։ Մարզում պարտադիր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների թիվն է հայտնում ՝ նախորդ տարի այն եղել է 621-ը, իսկ կամավոր ատեստավորման մասնակիցների թիվ վարչության պետը չի շեշտում, բայց նշում է, թե քանիսն են գիտելիքների կամավոր ստուգումն հաղթահարել։
«Ինչ վերաբերում է կամավոր ատեստավորմանը մարզից մասնակիցների թվին ,դա մենք չենք նշում, մենք կարող ենք ատեստավորման անցողիկ շեմը հաղթահարած ուսուցիչների քանակը նշել․ 24 ուսուցիչ հաղթահարել է անցողիկը ու հիմա ստանում են 40,50, 80 տոկոս հավելավճարներ»,- նշում է Հրայր Կարապետյանը։
Կամավոր ատեստավորման անգամ ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել ՝ 98․8 տոկոս, ինչն ուսուցչի աշխատավարձի չափն ավելացնում է 50 տոկոսով՝ մոտեցնելով միջին աշխատավարձի չափին։ Հրայր Կարապետյանը բացի աշխատավարձի հավելավճարի գործոնից, կարևորեց նաև այս կրթական գործընթացի բովանդակային մասը։։
«Տեսե՛ք, այստեղ այդքան էական չէ նաև աշխատավարձը, սա շատ լավ հնարավորություն է, որպեսզի ժամանակ առ ժամանակ ուսուցիչը ստուգի ինքն իրեն, թե իր մասնագիտական կարողությունները, որքանով են ավելացել, կամ նա որքանով է հետնահանջ գրանցել»։
Մարզի կրթության ոլորտի պատասխանատուն ևս մեկ հանգամանք էլ է նշում, որ հիմնականում կամավոր ատեստավորմանը հայտ են ներկայացնում կրկնուսույցները։ Այնուհանդերձ, գործընթացը կամավոր է և դրանում մասնակցած ուսուցիչների կամ դրական չստացածների վարկանիշի վրա չի կարող ազդել ։
10:52 09.04.2025
Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ «վստահություն կառուցելու» քայլերի հարցինԱդրբեջանը պատրաստ է քայլեր սկսել Հայաստանի հետ վստահություն կառուցելու համար։ Այս մասին Բաքվում «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես կընկերանանք Հայաստանի հետ, դա անիրատեսական է: Անգամ տնտեսական ինտեգրացիայի մասին խոսելը վաղաժամ է: Բայց մենք պատրաստ ենք սկսել փոքր քայլերով վստահություն կառուցելու ուղղությամբ»,- […] ...
10:45 09.04.2025
Երևանում անցկացվել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի 31-րդ նիստըՊետական եկամուտների կոմիտեն առաջին անգամ հյուրընկալել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների կինոլոգիական ստորաբաժանումների ղեկավարներին։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնում ապրիլի 8-ից 10-ն անցկացվում է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի կազմում գործող կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի հերթական՝ 31-րդ նիստը։ Մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ուզբեկստանի, […] ...
10:37 09.04.2025
Պլանային ջրանջատում Գեղարքունիքի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 10-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի՝ Վ. Համբարձումյան և Իսակովի փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
10:30 09.04.2025
Քննարկվել են Հայաստանի և Կոնգոյի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱՄԷ-ում հանդիպել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության փոխվարչապետ Գիլեն Նյեմբո Մբվիզյայի հետ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես, չմշակված ալմաստի մատակարարման ռազմավարական ոլորտում։ Այս համատեքստում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ հայկական կողմը հատկապես շահագրգռված է քննարկել կայուն և կանխատեսելի մատակարարման ուղիների ստեղծման հնարավորությունները, միջկառավարական […] ...
10:22 09.04.2025
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել ենՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ կատարված միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցավոր խումբը կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների […] ...
10:15 09.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 9-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 433 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․64 դրամ: ...