Վրաստանի արտգործնախարարն անընդունելի է համարել Հարավային Օսիայում հանրաքվե անցկացնելու մասին խոսակցությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Վրաստանի արտգործնախարարն անընդունելի է համարել Հարավային Օսիայում հանրաքվե անցկացնելու մասին խոսակցությունները

15:07 31.03.2022

Վրաստանը չի ընդունում Հարավային Օսիայում Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին խոսակցությունները՝ այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։

«Իհարկե, ինչ-որ հանրաքվեի անցկացման մասին խոսելն անընդունելի է այն պայմաններում, երբ օկուպացված է Վրաստանի տարածքը (Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի ճանաչումը – ՏԱՍՍ): Այս օկուպացիան ոչ միայն քաղաքական, այլ նաև ունի. իրավական գնահատական»,- ասել է Զալկալիանին։

Նա պնդում է, որ հանրաքվեն իրավական ուժ չի ունենա, քանի որ Վրաստանի շատ քաղաքացիներ լքել են Հարավային Օսիան և իրենց տները վերադառնալու հնարավորություն չունեն։

Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ երկիրը մոտ ապագայում իրավական քայլեր կձեռնարկի Ռուսաստանի Դաշնության մաս դառնալու համար։ Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության ղեկավարի մամուլի քարտուղար Դինա Գասիևան, ընթացակարգերը կավարտվեն ապրիլի 10-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո։

2008 թվականին Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, իսկ Թբիլիսին, ի պատասխան, խզեց դիվանագիտական ​​հարաբերությունները և այդ տարածքներին օկուպացված շրջանների կարգավիճակ տվեց։

Հիշեցնենք նաև, որ Աբխազիայի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան հայտարարել է, որ Աբխազիայում չի քննարկվում Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ

13:51 27.11.2024

«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ

Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալը» կատարը ներկայացնող «Ալ Սադի» դեմ արտագնա խաղում միավորներ է կորցրել։ Խաղն ավարտվել է 1-1 հաշվով։ Սաուդյան ակումբից հանդիպմանը մասնակցել են գրեթե բոլոր անվանի ֆուտբոլիստները` Բոնոն, Կուլիբալին, Ռենան Լոդին, Ժոաու Կանսելուն, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն ու Ալեքսանդր Միտրովիչը։ Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմից բացակայում էր Բրազիլիայի ազգային […] ...

Վրաստանի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է նախկին ֆուտբոլիստի թեկնածությունը

13:45 27.11.2024

Վրաստանի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է նախկին ֆուտբոլիստի թեկնածությունը

Վրաստանի իշխող կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է իր թեկնածուին։ Նա նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին է։ Այս մասին հայտնում է Echo of the Caucasus-ը։ Կավելաշվիլին եղել է Վրաստանի IX եւ X գումարումների խորհրդարանի պատգամավոր։ Հոկտեմբերի 26-ին կայացած վերջին ընտրությունների ժամանակ նա խորհրդարան է մտել իշխող «Վրացական երազանք» կուսակցության ցուցակի 18-րդ համարով։ Միխեիլ Կավելաշվիլիին անվանում են […] ...

Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

13:40 27.11.2024

Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

Նոյեմբերի 26-ին ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարար Նուրա բին Մուհամմեդ Ալ Կաաբիի հետ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գոհունակությամբ արձանագրել է երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների առկայությունը՝ կարևորելով տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման համար առկա ներուժի կիրարկումը։ Երկուստեք ընդգծվել է բազմակողմ […] ...

Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել Adidas-ի հետ

13:34 27.11.2024

Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել Adidas-ի հետ

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել գերմանական հանրահայտ Adidas ընկերության հետ։ Այդ մասին 22-ամյա թենիսիստուհին հայտնել է սոցցանցերում։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ միացել եմ Adidas-ի ընտանիքին։ Արդեն վաղուց կորտում Adidas-ի մարզահագուստն եմ հագնում, քանի որ անկեղծ սիրում եմ այդ ընկերությունն ու արտադրանքը»,- գրել է Էլինան։ Հիշեցնենք, որ Էլինա Ավանեսյանն այս տարվա օգոստոսից է   ներկայացնում […] ...

Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցում

13:28 27.11.2024

Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցում

Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Պորտուգալիայի արտաքին գործերի և համագործակցության պետքարտուղար Նունո Սամպայոյի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Պորտուգալիա հարաբերություններում առկա դինամիկան՝ կարևորելով քաղաքական երկխոսության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկու երկրների պատրաստակամությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել հայ-պորտուգալական օրակարգն ընդլայնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հեռանկարներին։ […] ...

Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում․ ՍԱՏՄ

13:22 27.11.2024

Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Կրպոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, հիմք ընդունելով Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում հայտնաբերած խախտումների արձանագրությունը։ Մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված չի եղել այնպես, որ ապահովվի ․ տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և […] ...

BACK_TO_TOP