19:03 30.03.2022
Մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման համար ներկայացված հայտերով Շիրակի մարզում կսուբսիդավորվի մոտ 5100 տոննա ազոտական պարարտանյութ: Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել էր այն 14 ընկերությունների ցանկը, որոնք ծրագրի շրջանակներում հողօգտագործողներին կմատակարարեն սուբսիդավորված պարարտանյութի անհրաժեշտ խմբաքանակը:
Մարզում պահեստավորած ազոտական պարարտանյութը ներկրված է Վրաստանից։ 34.4 տոկոսանոց պարարտանյութը որակով չի զիջում: Մինչ պահեստներ հասնելն այն արդեն սահմանին փորձաքննություն է անցնում, համապատասխանության դեպքում է միայն թույլատրվում ներկրել Հայաստան:
Շիրակի մարզից բացի, մատակարար ընկերությունը նաև պարարտանյութ է պահեստավորել տարբեր մարզերում: Սպասում են համայնքներից հայտերի ստացմանը: Ըստ պահանջագրերի՝ կփորձեն ապահովել մարզի պահանջարկը, մեկ պարկ պարարտանյութն առաջարկում են 20-21 հազար դրամով:
«Առանց սուբսիդավորման էս պահին մոտ 20 հազար դրամ է մեկ պարկ պարարտանյութը, էս ամսվա գինը 12 հազար դրամ է ֆիքսված, որ գյուղացիները պետք է տվյալ հաշվեհամարին փոխանցում կատարեն, մնացածն էլ պետությունը մեզ կսուբսիդավորի՝ ըստ վաճառքի քանակի։ Էս պահին ներմուծողներ կան, որ ավելի էժան գին են առաջարկում, բայց էսօր ռեալ մենք ունենք ապրանք պահեստավորած»,- նշել է «Սապսան թրեյդ» ՍՊԸ ներկայացուցիչ Լենդրուշ Գարեգինյանը։
Գնագոյացման վրա ազդել է ոչ միայն արտադրող ընկերության առաջարկվող բարձր գինը, արտարժույթի տատանումներն ու ներկրման, այլև տեղափոխման լրացուցիչ ծախսերը։ Այս պահին նաև պարարտանյութի պակաս էլ կա, արտադրող մի քանի խոշոր եվրոպական ընկերություններ փակվել են, Ռուսաստանի գործարանում ևս արտադրության ժամանակավոր դադար է, մնում է միայն վրացական շուկան։
Ախուրյան խոշորացված համայնքում, ամենաշատ բարձրակարգ վարելահողեր ունեցող տարածաշրջանում, այս տարի 3300 տոննա ազոտական պարարտանյութի պահանջարկ կա՝ շուրջ 3000 հողօգտագործողներից: Բայց ներկրող ընկերություններից ոչ մեկի հետ պարարտանյութի ձեռք բերման հստակ պայմանավորվածություններ դեռ չունեն, սպասում են գների կայունացմանը:
«Էս պահի դրությամբ արդեն ունենք ամփոփ տեղեկատվություն՝ համայնքներից ստացված։ Ընդհանուր առմամբ, շուրջ 5100 տոննա ազոտական պարարտանյութի պահանջ կա այս պահին, 50 տոննայի չափով ֆոսֆորական և նույնքան էլ կալիումական պարարտանյութի հայտեր ենք ստացել»,- նշել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։
Մարզից ներկայացվել է ազոտական պարարտանյութի գրեթե այն քանակությունը, որը, նախնական տվյալների հիման վրա, սուբսիդավորման ենթակա էր: Իսկ երեք հեկտար սահմանաչափը խնդիրներ է առաջացրել գյուղացիական այն տնտեսությունների համար, որոնք մշակում են ավելի շատ հեկտարներով վարելահողեր:
«Եթե մարդն ուներ 10 հեկտար, երեք հեկտարի համար սուբսիդավորում տվեցին, էն մնացածն էլ, ով կարողացավ՝ ասենք հող էր վարձակալել, համասեփականատեր էր, բայց էդ հողամասի մասով ինքը պարարտանյութ չէր վերցրել, կարողացավ իրեն վարձակալած հողերի դիմաց հայտ ներկայացնել, կամ կարող է հարազատներից, հարևաններից փորձեն, ում որ պետք չի իրենց հողերի համար, վերցնեն օգտագործեն»,- ասում է Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իկիլիկյանը։
Հանրապետությունում մինչև 3 հեկտար հողատարածք ունեցողները կազմում են գյուղացիական տնտեսությունների 90 տոկոսը։ Մոտ երկու շաբաթից մարզում կսկսվեն գարնանացանի աշխատանքները:
11:04 09.04.2025
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը հանդես է եկել հայ գերիներին ազատելու և Հայաստանի անվտանգության ապահովման կոչովԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի 25 անդամներ երկկուսակցական նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցին՝ կոչ անելով ապահովել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակումը և ուժեղացնել ԱՄՆ-ի քաղաքականությունը՝ պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Նամակը […] ...
10:52 09.04.2025
Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ «վստահություն կառուցելու» քայլերի հարցինԱդրբեջանը պատրաստ է քայլեր սկսել Հայաստանի հետ վստահություն կառուցելու համար։ Այս մասին Բաքվում «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես կընկերանանք Հայաստանի հետ, դա անիրատեսական է: Անգամ տնտեսական ինտեգրացիայի մասին խոսելը վաղաժամ է: Բայց մենք պատրաստ ենք սկսել փոքր քայլերով վստահություն կառուցելու ուղղությամբ»,- […] ...
10:45 09.04.2025
Երևանում անցկացվել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի 31-րդ նիստըՊետական եկամուտների կոմիտեն առաջին անգամ հյուրընկալել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների կինոլոգիական ստորաբաժանումների ղեկավարներին։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնում ապրիլի 8-ից 10-ն անցկացվում է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի կազմում գործող կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի հերթական՝ 31-րդ նիստը։ Մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ուզբեկստանի, […] ...
10:37 09.04.2025
Պլանային ջրանջատում Գեղարքունիքի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 10-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի՝ Վ. Համբարձումյան և Իսակովի փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
10:30 09.04.2025
Քննարկվել են Հայաստանի և Կոնգոյի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱՄԷ-ում հանդիպել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության փոխվարչապետ Գիլեն Նյեմբո Մբվիզյայի հետ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես, չմշակված ալմաստի մատակարարման ռազմավարական ոլորտում։ Այս համատեքստում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ հայկական կողմը հատկապես շահագրգռված է քննարկել կայուն և կանխատեսելի մատակարարման ուղիների ստեղծման հնարավորությունները, միջկառավարական […] ...
10:22 09.04.2025
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել ենՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ կատարված միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցավոր խումբը կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների […] ...