13:01 19.02.2018
«Մենք շարունակելու ենք պայքարը՝ հանուն Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման: Դա ճիշտ և բարոյական քայլ է, որը պետք է անենք»,- ասել է Yesh Atid կուսակցության ղեկավարի մամուլի խոսնակ Յաիր Զիվանը՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում: Կուսակցության անունից նա նշել է, որ ցեղասպանության ճանաչման գործում հաստատակամ է:
Հիշեցնենք, որ Իսրայելի Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը փետրվարի 14-ին Կնեսետում ներկայացրել էր Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագիծ, որը 41 դեմ, 28 կողմ ձայներով չընդունվեց:
«Չկա պատճառ, որի համար Կնեսետը, որը ներկայացնում է Հոլոքոստի միջով անցած մի երկիր, չճանաչի Հայոց ցեղասպանությունն ու դրան նվիրված հիշատակության օր չունենա»:
Նման օրինագիծ առաջին անգամ էր դրվել Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի լիագումար նիստի քննարկմանը։ 2016թ. Կնեսետի կրթության հարցերի հանձնաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
11:15 12.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 447 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.74 դրամ: ...
10:53 12.04.2025
SNN. Իրանի պատվիրակությունը ժամանել է Օման՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններիԻրանի պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ, ժամանել է Մուսկատ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների։ Այս մասին հաղորդում է SNN հեռուստաալիքը։ Պատվիրակության կազմում են փոխարտգործնախարարներ Մաջիդ Թախտ-Ռավանչին և Քազեմ Ղարիբաբադին, գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային և մի շարք իրանցի դիվանագետներ։ ...
10:40 12.04.2025
Դեկլան Ռայսը ճանաչվել է ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ«Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը ճանաչվել է ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Անգլիացի ֆուտբոլիստը քառորդ եզրափակչի առաջին խաղում դուբլ էր ձևակերպել «Ռեալի» դեմ մրցավեճում: Դեկլան Ռայսը դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում երկու գոլ է խփել տուգանայինից: ...
10:25 12.04.2025
«Ունեմ լավ սիրտ, շատ բարի հոգի»․ Թրամփը հայտնել է բուժզննման դրական արդյունքների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է իր բուժզննման դրական արդյունքները: «Ընդհանուր առմամբ, ես զգում էի, որ շատ լավ մարզավիճակում եմ: Ունեմ լավ սիրտ, բարի հոգի, շատ բարի հոգի», – ասել է նա լրագրողներին: Նախագահը հավելել է. «Ես որոշեցի, որ ուզում եմ մի փոքր տարբերվել Բայդենից: Ես կոգնիտիվ թեստ հանձնեցի: Բոլոր հարցերին ճիշտ պատասխանեցի»: ԶԼՄ-ների տվյալներով՝ […] ...
10:17 12.04.2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերելՄիացյալ Նահանգների վարչակազմը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նախագահական ինքնաթիռում լրագրողները նրան հարցրել են շաբաթ օրը Իրանի հետ բանակցություններում ամերիկյան կողմի նպատակների մասին։ «Ես ուզում եմ, որ նրանք միջուկային զենք չունենան: Ես ուզում եմ, որ Իրանը լինի հիանալի, մեծ, երջանիկ երկիր, բայց […] ...
10:00 12.04.2025
Վիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել ՕմանումԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմանում։ Այս մասին են վկայում Flightradar հետեւող ծառայության տվյալները։ Ապրիլի 12-ին Օմանում կկայանա ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը, որտեղ նրանք նախատեսում են քննարկել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման պարամետրերը։ Վիթքոֆն ավելի վաղ Մոսկվայում էր, որտեղ բանակցություններ էին ընթանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ […] ...