19:20 29.03.2022
Այսօր Գյումրիի ավագանու հաստատմանն է ներկայացվել Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի պատշգամբի և մարզադահլիճի հատակի հիմնանորոգման համար գումար հատկացնելու նախագիծը։ Պատմաճարտարապետական արժեք պատշգամբի և մարզադպրոցի հատակի հիմնանորոգման նախագիծը դեռ երկու տարի առաջ կազմել էր Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, բայց աշխատանքների մեկնարկի համար պարտադիր է նաև համայնքի 10 տոկոս համաֆինանսավորումը։
«Խնդիրն այն է, որ 10 տոկոս համայնքը պիտի ներդրում կատարի, որ ծրագիրը շարունակություն ունենա, և շինարարության համար մրցույթ հայտարարվի։ Դրանից հետո կարծում եմ, որ ժամկետները կհստակեցվեն, և արդեն պարզ կլինի, թե երբ են սկսելու»,- ավագանու նիստի ժամանակ հայտնել է Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Թադևոսյանը։
«Հատկացնելու ենք գումարը՝ ըստ ներկայացված նախահաշվի՝ 10%-ի չափով։ Այս պահին մեզ փոխանցված նախահաշիվը կազմում է 43 մլն 500 հազար դրամ, համայնքի մասնաբաժինը կկազմի 4 մլն 350 հազար դրամ»,- զեկուցել է Գյումրիի քաղաքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը։
Այս նախագծին ավագանու անդամները միաձայն կողմ են քվեարկել։ Պատկերն այլ էր հաջորդ նախագծի քննարկման ժամանակ։ Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետը ներկայացրել է ապրիլի 17-ին քաղաքում Սուրբ Զատկի տոնակատարություն անցկացնելու մասին նախագիծը, որի համար պահանջվում է 2 մլն 300 հազար դրամ։
Քննարկման ու թեժ բանավեճերի առիթ է դարձել միջոցառման մշակութային մասին վերաբերող նախահաշիվը։ Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները պարզաբանում են պահանջել, թե ինչու է նախահաշիվը կազմվել առանց հանձնաժողովի ուսումնասիրության։
«Որևէ բան հստակ և վերջնական չէ, եթե կարող եք չափելի պարամետրերով տեխնիկական նույնատիպ բնութագրիչներին համապատասխան այլընտրանքային ծառայություն առաջարկել, որը կլինի ավելի մատչելի, որևէ մեկը դեմ չէ»,- պատասխանել է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։
Զատկի տոնին նվիրված միջոցառում անցկացնելու համար գումար հատկացնելու նախագծին թեև ՔՊ խմբակցության բոլոր 10 անդամները դեմ են քվեարկել, բայց նախագիծն ընդունվել է 18 կողմ ձայնով։
11:04 09.04.2025
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը հանդես է եկել հայ գերիներին ազատելու և Հայաստանի անվտանգության ապահովման կոչովԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի 25 անդամներ երկկուսակցական նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցին՝ կոչ անելով ապահովել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակումը և ուժեղացնել ԱՄՆ-ի քաղաքականությունը՝ պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Նամակը […] ...
10:52 09.04.2025
Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ «վստահություն կառուցելու» քայլերի հարցինԱդրբեջանը պատրաստ է քայլեր սկսել Հայաստանի հետ վստահություն կառուցելու համար։ Այս մասին Բաքվում «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես կընկերանանք Հայաստանի հետ, դա անիրատեսական է: Անգամ տնտեսական ինտեգրացիայի մասին խոսելը վաղաժամ է: Բայց մենք պատրաստ ենք սկսել փոքր քայլերով վստահություն կառուցելու ուղղությամբ»,- […] ...
10:45 09.04.2025
Երևանում անցկացվել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի 31-րդ նիստըՊետական եկամուտների կոմիտեն առաջին անգամ հյուրընկալել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների կինոլոգիական ստորաբաժանումների ղեկավարներին։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնում ապրիլի 8-ից 10-ն անցկացվում է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի կազմում գործող կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի հերթական՝ 31-րդ նիստը։ Մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ուզբեկստանի, […] ...
10:37 09.04.2025
Պլանային ջրանջատում Գեղարքունիքի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 10-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի՝ Վ. Համբարձումյան և Իսակովի փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
10:30 09.04.2025
Քննարկվել են Հայաստանի և Կոնգոյի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱՄԷ-ում հանդիպել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության փոխվարչապետ Գիլեն Նյեմբո Մբվիզյայի հետ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես, չմշակված ալմաստի մատակարարման ռազմավարական ոլորտում։ Այս համատեքստում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ հայկական կողմը հատկապես շահագրգռված է քննարկել կայուն և կանխատեսելի մատակարարման ուղիների ստեղծման հնարավորությունները, միջկառավարական […] ...
10:22 09.04.2025
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել ենՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ կատարված միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցավոր խումբը կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների […] ...