Գյումրիի «Անի» թաղամասի փողոցների հիմնանորոգման փորձագիտական ուսումնասիրությունների համար քաղաքի բյուջեից հատկացվել է 40 մլն դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 04 2025
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+16.09 oC

Գյումրիի «Անի» թաղամասի փողոցների հիմնանորոգման փորձագիտական ուսումնասիրությունների համար քաղաքի բյուջեից հատկացվել է 40 մլն դրամ

18:46 29.03.2022

Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական աշխատանքների առաջին տրանշը Գյումրիում 2018-ին էր, երկրորդը՝ 2020-ին։ Երկրորդ փուլում նախատեսվում էր հիմնանորոգել ընդհանուր 13 կմ՝ 23 փողոց, բայց ի հայտ եկած խնդիրների ու նախագծային փոփոխությունների պատճառով մի քանի փողոցներում աշխատանքները նախորդ տարի մնացին անավարտ։

Երկրորդ փուլն ավարտին է հասցվելու, զուգահեռ նաև երրորդն է մեկնարկելու։ Իսկ երրորդ տրանշի շինարարության համար նախատեսված է 6 միլիոն եվրո գումար։ Գումարն անփոփոխ է, փոխվել է այն ծախսելու նպատակային ուղղությունը։ Այսօր հարցը քննարկվել է Գյումրիի ավագանու արտահերթ նիստում։

«Նախատեսված է եղել սկզբնապես Գյումրիի թվով 127 հիմնական փողոցների արտաքին լուսավորության համար գումարը հատկացնել, սակայն  «Անի» և «Ավստրիական» թաղամասերի խիստ վատթարագույն  վիճակը  տեսնելով, դիմել ենք բանկին, որպեսզի թույլ տա, որ երրորդ տրանշի միջոցները կարողանանք հատկացնել երկու թաղամասերի փողոցների  հիմնանորոգմանը, ինչպես նաև արտաքին լուսավորությանը»,- ավագանու նիստի ժամանակ հայտնել է Գյումրիի քաղաքապետարանի ՎԶԵԲ-ի փողոցաշինական ծրագրերի փորձագետ Արթուր Վարդանյանը։

Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը գումարն հատկացնելու, «Անի» թաղամասի փողոցները ծրագրում ներառելու համար պահանջ է ներկայացրել քաղաքապետարանին։ Վերջինս պետք է փողոցների վիճակի մասին փորձագիտական եզրակացություն ներկայացնի։ Փաստաթղթային այս փաթեթը կազմելու համար կպահանջվի 40 միլիոն դրամ։

«Այժմ գործընթացը բանակցությունների փուլում է, և բանկը  պահանջում է,  որպեսզի  մենք ներկայացնենք  միջազգային փորձագետների  կողմից իրականացված իրագործելիության  ուսումնասիրություն, որի արդյունքում  կունենանք տեխնիկական և տնտեսական գնահատական։ Այժմ դրված է հարցը, որպեսզի կարողանանք մեր միջոցներից  հատկացնենք 40 մլն դրամի չափ գումար, որ իրագործենք  տվյալ հիմնավորումը և անցնենք առաջ»,- նշել է ծրագրի փորձագետը։

Ավագանին միաձայն կողմ է քվեարկել քաղաքային բյուջեից 40 մլն դրամ գումար հատկացնելու նախագծին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը հանդես է եկել հայ գերիներին ազատելու և Հայաստանի անվտանգության ապահովման կոչով

11:04 09.04.2025

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը հանդես է եկել հայ գերիներին ազատելու և Հայաստանի անվտանգության ապահովման կոչով

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի 25 անդամներ երկկուսակցական նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցին՝ կոչ անելով ապահովել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակումը և ուժեղացնել ԱՄՆ-ի քաղաքականությունը՝ պաշտպանելու  Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Նամակը […] ...

Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ «վստահություն կառուցելու» քայլերի հարցին

10:52 09.04.2025

Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ «վստահություն կառուցելու» քայլերի հարցին

Ադրբեջանը պատրաստ է քայլեր սկսել Հայաստանի հետ վստահություն կառուցելու համար։ Այս մասին Բաքվում «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես կընկերանանք Հայաստանի հետ, դա անիրատեսական է: Անգամ տնտեսական ինտեգրացիայի մասին խոսելը վաղաժամ է: Բայց մենք պատրաստ ենք սկսել փոքր քայլերով վստահություն կառուցելու ուղղությամբ»,- […] ...

Երևանում անցկացվել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի 31-րդ նիստը

10:45 09.04.2025

Երևանում անցկացվել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի 31-րդ նիստը

Պետական եկամուտների կոմիտեն առաջին անգամ հյուրընկալել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների կինոլոգիական ստորաբաժանումների ղեկավարներին։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնում ապրիլի 8-ից 10-ն անցկացվում է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի կազմում գործող կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի հերթական՝ 31-րդ նիստը։  Մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ուզբեկստանի, […] ...

Պլանային ջրանջատում Գեղարքունիքի մարզում

10:37 09.04.2025

Պլանային ջրանջատում Գեղարքունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 10-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի՝ Վ. Համբարձումյան և Իսակովի փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Քննարկվել են Հայաստանի և Կոնգոյի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

10:30 09.04.2025

Քննարկվել են Հայաստանի և Կոնգոյի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱՄԷ-ում հանդիպել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության փոխվարչապետ Գիլեն Նյեմբո Մբվիզյայի հետ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես, չմշակված ալմաստի մատակարարման ռազմավարական ոլորտում։ Այս համատեքստում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ հայկական կողմը հատկապես շահագրգռված է քննարկել կայուն և կանխատեսելի մատակարարման ուղիների ստեղծման հնարավորությունները, միջկառավարական […] ...

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել են

10:22 09.04.2025

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ կատարված միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցավոր խումբը կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների […] ...

BACK_TO_TOP