Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը խոսել է խախտումների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը խոսել է խախտումների մասին

12:28 28.07.2018

«Մեզ համար, որպես ելակետ, հանդիսանալու է ՀՔԾ հաղորդագրությունը՝ 03.07.2018 թվականին», – այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը:

Սահակյանը հիշեցրել է, որ Քոչարյանը հրավիրվել է որպես վկա, բայց նրան ՀՔԾ-ում ասել են, որ  մեղադրանք են առաջադրում:

«Իմ կյանքում եղել է նման բան, հետո կարճվել է գործը՝ հանցակազմի բացակայության պատաճառով, ես վստահ եմ, որ այս դեպքում էլ նույն բանն էլ լինելու: Նախ սենյակում գտնվում էին քննիչներ, որոնք մեկից ավելին էին, նրանցից մեկը վերցրեց Ռոբերտ Քոչարյանի փոքրիկ՝ ընդամենը 17, 18 տողանոց ցուցմունքը և դուրս եկավ սենյակից, մի քանի րոպեից բերեց որոշում՝ խափանման միջոցը կալանավորումը ընտրելու մասին: Մտածում էի, որ կձերբակալեն, բայց ասացին էս տրցակը գործի, էս որոշումը, դուրս եկանք», – ասել է Սահակյանը:

Ըստ Փաստաբանի՝ իրենք գնացել են իրենց գործերով՝ մինչ այդ զրույց ունենալով, թե երբ կլինի կալանավորման նիստը: Չեն ակնկալել, որ կլինի հենց նույն օրը: Բայց հետո փաստաբանը ծանուցագիր է ստացել, բայց Ռոբերտ Քոչարյանին ծանուցագիր չի փոխանցվել:

«Հունաստանից հոգնած եկել է, հաբ է խմել ու քնել, դրա համար էլ ծանուցագիրը նրան չի փոխանցվել», – ասել է փաստաբանը:

Ըստ Սահակյանի՝ խախտվել է նաև այն օրենքը, ըստ որի՝ մարդը պետք է պատշաճ ժամանակ ունենա պատրաստվելու: Դատարանն իրենց ժամանակ չի տվել և չի էլ պատճառաբանել, թե ինչու է մերժում: Փաստաբանը ասել է, որ ինքը չի պատասխանելու հեռախոսային զանգերին, հռետորաբանությունից հեռու մարդ է, նախընտրում է հարցերը գրավոր ստանալ և պատասխանել գրավոր:  Սահակյանն ասել է նաև, որ ամբողջ գիշեր չի քանի, քանի որ սթրեսային վիճակում է եղել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP