18:23 28.03.2022
Մարալիկի առողջության կենտրոնի ստացիոնար բաժանմունքը երկու տարի առաջ է փակվել, միջին և ծանր ախտորոշում ունեցող հիվանդները ուղեգրվում եմ Արթիկի, Գյումրիի կամ Երևանի հիվանդանոցներ: Նախկինում Անիի տարածաշրջանի ծնունդներն էլ էին այստեղ գրանցվում։ Մանկաբարձական բաժանմունքը ևս փակվելուց հետո նորածնային շրջանում բուժսպասարկում չեն իրականացնում։
«Մեկ ծնունդի համար պետությունը տալիս էր 140 հազար դրամ, հասկանում եք՝ դա ինչ գումար էր մեր կենտրոնի համար։ Ես մտածում էի՝ շտապօգնությունով կբերենք մեր ծննդկաններին, ամեն ինչ կանենք, գրկած կբերեինք, որ չգնան ուրիշ տեղ, որ մենք մեր նշաձողը հաղթահարենք՝ 150 ծնունդ։ Բայց դա չպատահեց, ինձ չտվեցին էդ հնարավորությունը»,- նշում է Մարալիկի առողջության կենտրոնի տնօրեն Անուշ Հակոբյանը։
Առողջապահության նախարարությունը Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական բաժանմունքի գործունեությունը դադարեցրեց 2020 թվականին՝ հետևյալ հիմնավորումներով, թե ծննդօգնության բաժանմունքը սարքավորումային հագեցվածությամբ չի համապատասխանում սահմանված նվազագույն նորմերին՝ լինելով առաջին մակարդակի բուժհաստատություն, չունեն նեղ մասնագետներ, իսկ տարեկան ծնունդների թիվը չի հասնում 150-ի: Բայց լուծարված կամ փակված բաժանմունքներով երկու տարում առողջության կենտրոնը կարողացել է փակել աշխատավարձերի պարտքերն ամբողջությամբ:
«Կառավարության որոշման համաձայն՝ ծննդատունը փակվել է, 13 աշխատակիցներից 7-ը գնացել են վաստակած հանգստի, նրանք եղել են թոշակառուներ։ Մնացած բոլորին ես տեղավորել եմ պոլիկլինիկ հատվածում աշխատանքի և տվել եմ բոլորի վերջնահաշիվները»,- նշում է տնօրենը։
Մարալիկ քաղաքի ու հինգ գյուղերի սպասարկող առողջության կենտրոնը ֆինանսական դեֆիցիտը հաղթահարել է, նեղ մասնագետ բժիշկների կարիք էլ այս պահին չունեն, մասամբ ստացվել է ապահովել նաև ախտորոշիչ սարքավորումներով, բայց բուժծառայությունների լիարժեք կազմակերպման համար այլ սարքեր են անհրաժեշտ։
«Մենք ունենք պահանջարկ ամենաառաջինը ռենտգեն սարքի, ինչի՞ համար, որովհետև էս համաճարակի ժամանակ հիմնականում տուժում էին թոքերը, ու մենք ունեինք միայն ֆլյուրոգրաֆիա, որը դրսում է, հին մեքենայի մեջ։ Նախկինում եղել է շարժական, սպասարկել է 17 բնակավայր»,- նշել է Մարալիկի առողջության կենտրոնի տնօրենը։
Ռենտգեն սարք ունենալու դեպքում հավակնում են ունենալ 10 մահճակալով ստացիոնար բաժանմունք: Իսկ դրա հնարավորության հարցը նախարարությունում կորոշվի, այդ թվում և շարժական ռենտգենով ապահովելու խնդիրը։
Հիվանդանոցում այս պահին շուրջօրյա գործողը միայն շտապօգնության ծառայությունն է, սպասարկում է Անիի տարածաշրջանի 17 գյուղ, միայն թե քարուքանդ ճանապարհների պատճառով բուժօգնության կազմակերպումը տարածաշրջանի հեռավոր գյուղեր ամենաբարդ գործն է։Օրական ունենում են միջինը 10-15 կանչ, աշխատում են 4 բրիգադներով։
00:00 16.04.2025
Գործարկումից հետո առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքներըԱվելի քան 40 տարի անց՝ Երևանի մետրոպոլիտենի գործարկումից ի վեր կատարվում է շարժասանդուղքների փոխարինում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գործընթացը մի քանի կայարաններում արդեն ավարտվել է: Ընթացքի մեջ են «Սասունցի Դավիթ», առաջիկայում նաև՝ «Զորավար Անդրանիկ» կայարանում շարժասանդուղքների նորացման աշխատանքները: Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման համար: […] ...
23:59 15.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
23:57 15.04.2025
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Գավառ քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Արագածի տարածաշրջանում, Քաջարան քաղաքում, Տաթև-Լծեն-Աղվանի և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում և Զորական, Հաղթանակ գյուղերում մառախուղ է։ ...
23:54 15.04.2025
Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մարմինԱպրիլի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին-Բերդի փողոցի 10/1 հասցեի կիսակառույց շինությունում կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը և բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել են նշված հասցե, որտեղ հայտնաբերվել է կնոջ դի։ Դատաբժշկի նախնական […] ...
23:49 15.04.2025
Al Masirah. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենում հութիների թիրախներինԱՄՆ զինված ուժերը առնվազն 15 նոր հարված են հասցրել Եմենի Ալ-Հոդեյդա նահանգի տարածքում, որը գտնվում է «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է «Al Masirah» հեռուստաալիքը։ Հարձակումների թիրախը Կամարան կղզում գտնվող օբյեկտներն էին, որը գտնվում է Կարմիր ծովում՝ Ալ-Հոդեյդայի ափի մոտ։ Հարձակումների հետևանքների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։ Զոհերի և ավերածությունների մասին […] ...
23:46 15.04.2025
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2109»-ը․ կան վիրավորներԱպրիլի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 121 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 51-ամյա Հունան Գ․-ի վարած «Opel Vectra» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 53-ամյա Մարատ Հ․-ի վարած «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» […] ...