Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների 33-րդ օրվա վերջին մանրամասները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների 33-րդ օրվա վերջին մանրամասները

12:58 28.03.2022

Ուկրաինայում Մոսկվայի ծավալած ռազմական գործողությունների 33 օրերի ընթացքում ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Ուկրաինայի արևելյան և հարավային մի շարք շրջանների նկատմամբ։

Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչությունն առկա իրավիճակն արտացոլող քարտեզ է հրապարակել. կարմիրով նշված են ռուսական ուժերի կողմից վերահսկվող տարածքները, դեղին գծանշումներով՝ այն տարածքները, որոնց շուրջ մարտեր են ընթանում, իսկ սլաքներով նշված են ռուսական ուժերի առաջխաղացման հնարավոր ուղղությունները։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության վերջին տեղեկությունների համաձայն՝ անցած 24 ժամվա ընթացքում ռուսական ուժերի դիրքերում նշանակալի փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Ըստ գերատեսչության՝ Ռուսաստանն ամենազգալի առաջխաղացումն ունեցել է Ուկրաինայի հարավում՝ Մարիուպոլ քաղաքի շրջակայքում, որտեղ թեժ մարտերը շարունակվում են։

Մարտեր են ընթանում նաև Կիևի շուրջ։ Այս մասին տեղեկություններ է հաղորդել Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը։

«Ուկրաինայի ուժերը և Կիևի պաշտպանական ուժերը հետ են մղում թշնամում, որը փորձում է ճեղքել ուկրաինական պաշտպանությունը հյուսիսարևմտյան և արևելյան հատվածներից և վերահսկողություն հաստատել կարևոր ճանապարհների և բնակավայրերի վրա։ Հարավում ուկրաինական ուժերը կենտրոնացած են Կրիվոյ Ռոգ, Զապորոժյե և Նիկոլաև քաղաքների պաշտպանության կազմակերպման վրա», – հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչը։

Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է տարածել՝ հայտնելով, որ օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները երթ են իրականացրել Կիևի շրջանում՝ հաղթահարելով ջրային պատնեշը և հայտնաբերել ու ոչնչացրել են թշնամու անօդաչու թռչող սարքեր։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև վերջին տեղեկություններն է հաղորդել ռազմական գործողությունների վերաբերյալ։

«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ստորաբաժանումները հարձակման ընթացքում հինգ կիլոմետր առաջ են գնացել՝ գրավելով Իվանովկա, Նովոսադովոյե բնակավայրերը և հասել Նովոլյուբլինո-Տերնի սահմանագիծ։ Մարտի 27-ի ընթացքում օպերատիվ-մարտավարական ավիացիան և հրթիռային ուժերը խոցել են Ուկրաինայի 36 ռազմական օբյեկտ», – հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Ռուսական պետական լրատվամիջոցները, վկայակոչելով Լուգանսկի և Դոնեցկի իշխանություններին, հաղորդում են, որ Ուկրաինայի զինված ուժերը հրետանային զենքերից և ականանետներից կրակ են արձակել Լուգանսկի բնակավայրերի ուղղությամբ, նաև Գրադ կայանքից հրթիռներ են արձակել Դոնեցկի բնակավայրերի ուղղությամբ։

Այս ընթացքում շարունակվում են բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Երկու երկրների պատվիրակությունների հանդիպումները վերջին օրերին տեղի էին ունենում տեսակապի միջոցով։ Սակայն Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ մարտի 28-30-ը պատվիրակությունները կհանդիպեն Ստամբուլում։

Ռուսական անկախ լրատվամիջոցների տված հարցազրույցի ժամանակ բանակցություններին անդրադառնալիս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է գնալ չեզոքության, չմիանալ որևէ դաշինքի և այդ հարցի շուրջ հանրաքվե անցկացնել։

«Ինչ վերաբերում է անվտանգության երաշխիքներին և չեզոքությանը, մեր պետության ոչ միջուկային կարգավիճակին, ապա մենք պատրաստ ենք դրան։ Դա առաջին սկզբունքային կետն էր Ռուսաստանի Դաշնության համար։ Անվտանգության երաշխիքների փաստաթուղթը պետք է ստորագրվի, վավերացվի երաշխավոր երկրների խորհրդարանների կողմից», – ասել է Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ հարկավոր է փոխհամաձայնության գալ․ ռուսական զորքերը պետք է վերադառնան այն դիրքեր, որտեղից ամեն ինչ սկսվել է, որից հետո կողմերը փորձեն լուծել Դոնբասի բարդ հարցը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 27.11.2024

SHANTNEWS

Հայտնի են «Նոա» – «Վիկինգուր» խաղի մրցավարները

19:58 27.11.2024

Հայտնի են «Նոա» – «Վիկինգուր» խաղի մրցավարները

Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» ու իսլանդական «Վիկինգուրի» միջև Կոնֆերենցիաների լիգայի չորրորդ տուրի հանդիպումը կսպասարկեն Կիպրոսը ներկայացնող մրցավարները։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Մենելաոս Անտոնիուն, որին եզրերում կօգնեն Օմիրոս Ցիորցիսը և Պավլոս Գեորգիուն։ Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ «Նոա» – «Վիկինգուր» հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-ին՝ «Հանրապետական» մարզադաշտում: ...

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է

19:54 27.11.2024

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ճանապարհահատվածի մշակման աշխատանքներով պայմանավորված՝ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Սպիտակի ոլորանները՝ բեռնատարների համար: Վարդենյաց լեռնանցքը բաց է բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում։ Արթիկի տարածաշրջանի […] ...

Քննարկվել են «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի ու կից օրենքների նախագծերի փաթեթին վերաբերող հարցեր

19:50 27.11.2024

Քննարկվել են «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի ու կից օրենքների նախագծերի փաթեթին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը նոյեմբերի 27-ին հանդիպել են «Equal Rights Trust» անկախ միջազգային կազմակերպության ներկայացուցիչ-փորձագետների հետ: Քննարկվել են «Իրավահավասարության ապահովման եւ խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի ու կից օրենքների նախագծերի փաթեթին վերաբերող հարցեր: Փորձագիտական առաքելության նպատակն է աշխատել օրենսդրական նախաձեռնության մշակման գործընթացում ընդգրկված անձանց հետ: Կողմերը […] ...

ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից ՀՀ զինված ուժերի նահանջելու մասին տարածվող լուրերը

19:46 27.11.2024

ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից ՀՀ զինված ուժերի նահանջելու մասին տարածվող լուրերը

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է սոցիալական հարթակում տարածվող տեղեկությունն այն մասին, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հեռանում են Ջերմուկի մոտակայքում գտնվող դիրքերից։ «Հորդորում ենք նմանօրինակ կեղծ և սուտ լուրեր չտարածել»,- ասել է Թորոսյանը։ ...

Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով

19:41 27.11.2024

Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում 2025 թվականին 6 երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով: Մրցույթի շրջանակում հաղթող կարող են ճանաչվել 1-ից ավելի մասնակիցներ։ Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 157 932 000 (հարյուր հիսունյոթ միլիոն ինը հարյուր երեսուներկու հազար) ՀՀ դրամ, որից յուրաքանչյուր երիտասարդական կենտրոնի ստեղծման համար կարող է […] ...

BACK_TO_TOP