Շիրակի մարզի 24 միայնակ մայրեր ՏՏ ոլորտում կապահովվեն կայուն աշխատանքով․ մեկնարկել է կանանց զբաղվածության խթանման ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 04 2025
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+16.09 oC

 Շիրակի մարզի 24 միայնակ մայրեր ՏՏ ոլորտում կապահովվեն կայուն աշխատանքով․ մեկնարկել է կանանց զբաղվածության խթանման ծրագիրը

19:58 26.03.2022

Այսօր Գյումրիում տրվել է «Կանանց տնտեսական զորեղացումը՝ բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում» ծրագրի պաշտոնական մեկնարկը, որին ներկա են գտնվել  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության ժամանակավոր հավատարմատարն ու ծրագրի շահառուները։ Միայնակ մայրերի  զբաղվածության խթանման ծրագիրն իրականացվում է առաջին անգամ, իսկ պիլոտային ծրագրի համար ընտրվել է Շիրակի մարզը։

Հայաստանի բնակչության 52 տոկոսը կանայք են, նրանց զգալի մասը կայուն զբաղվածություն չունի։ Թիրախային խմբում են միայնակ մայրերը, որոնք երեխաներին խնամելուց բացի, կրում են նաև ընտանիքի սոցիալական բեռը։ Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուսումնասիրությունների, Շիրակի մարզում խնդիրն առավել արտահայտված է՝ պայմանավորված գործազրկության բարձր ցուցանիշով։ Հենց այս հանգամանքներն հաշվի առնելով՝ կանանց զբաղվածության խթանման ծրագիրը ներդրվել է Շիրակի մարզում։

«Որոշեցինք ընտրել Շիրակի մարզը՝ հաշվի առնելով մի շարք սոցիալական խնդիրներ: Առհասարակ մենք ամենատարբեր ծրագրեր ենք իրականացնում և փորձում ենք թիրախային այդ ծրագրերը իրականացնել հենց այն մարզերում, այն տարածքներում, որտեղ որ իրականում մենք տեսնում ենք խնդիր և փորձում ենք այդ խնդիրներին փուլային լուծում տալ»,- ShantNews.am -ի հետ զրույցում նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի տարբեր համայնքներից թիրախային խմբերում ընդգրկված շահառու միայնակ կանայք կստանան նոր մասնագիտացում։ Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության շնորհիվ  մայրերին կփոխանցվեն ծրագրավորման  հմտություններ։

Տարածքային սոցիալական միասնական կենտրոններում ստացված դիմումների հիման վրա արդեն ընտրվել են ծրագրի շահառուները։ 100-ից ավելի հայտատուներից վեցամսյա դասընթացներից հետո կընտրվեն 24-ը, իսկ ընտրության հարցում  պատասխանատուներն առաջնորդվելու են մի քանի սկզբունքներով։

«Ծրագիրը երեք կարևոր բաղադրիչ ունի: Առաջինը միածնող մայրերին տեխնոլոգիական հմտություններով ապահովելն է, այն իր մեջ ներառում է վեբ ծրագրավորում, սոցիալական մեդիա, մարքեթինգ և բիզնեսի զարգացում: Մենք ընտրել ենք այնպիսի ուղղություններ, որպեսզի չշեղվենք ծրագրի նպատակներից, այն է՝ հետագայում օգնենք, որ միայնակ մայրերը տեղավորվեն աշխատանքի»,-նշել է Գյումրիի ՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա եղոյանը:

Ծրագրում ընդգրկված բոլոր միայնակ մայրերին կտրվեն նաև համակարգիչներ, ինչը հնարավորություն կստեղծի հետագայում հեռավար աշխատել։ Ծրագրի ֆինանսավորող կողմը ԱՄԷ դեպանատունն է, որի օժանդակությամբ   ծրագրավորման դասընթացները կկազմակերպվեն անվճար։

«Շիրակի մարզում մեծ թվով կանայք հետաքրքրություն են ցուցաբերել  տեղեկատվական տեխնոլոգիաներում իրենց հմտությունները  զարգացնելու ուղղությամբ։ Այս ծրագրի ֆինանսավորումը «Զայեդ»  բարեգործական և հումանիտար  հիմադրամի  աջակցությամբ է իրականացվում և այս փուլի համար նախատեսված է հատկացնել 20 հազար դոլար, հետագայում կքննարկվի շահառուներին ֆինանսավորելու հարցը ևս»,ShantNews.am -ի հետ զրույցում նշել է  ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ ալ Սալամին։

Միայնակ մայրերի զբաղվածության խթանման ծրագրի պաշտոնական մեկնարկին ներկա էին նաև IT ոլորտի ընկերությունների պատասխանատուները, որոնց հետ համագործակցության արդյունքում ծրագրիի շահառու 24 միայնակ մայրերը տվյալ ընկերություններում կանցնեն աշխատանքի։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը հանդես է եկել հայ գերիներին ազատելու և Հայաստանի անվտանգության ապահովման կոչով

11:04 09.04.2025

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը հանդես է եկել հայ գերիներին ազատելու և Հայաստանի անվտանգության ապահովման կոչով

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի 25 անդամներ երկկուսակցական նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցին՝ կոչ անելով ապահովել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակումը և ուժեղացնել ԱՄՆ-ի քաղաքականությունը՝ պաշտպանելու  Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Նամակը […] ...

Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ «վստահություն կառուցելու» քայլերի հարցին

10:52 09.04.2025

Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ «վստահություն կառուցելու» քայլերի հարցին

Ադրբեջանը պատրաստ է քայլեր սկսել Հայաստանի հետ վստահություն կառուցելու համար։ Այս մասին Բաքվում «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես կընկերանանք Հայաստանի հետ, դա անիրատեսական է: Անգամ տնտեսական ինտեգրացիայի մասին խոսելը վաղաժամ է: Բայց մենք պատրաստ ենք սկսել փոքր քայլերով վստահություն կառուցելու ուղղությամբ»,- […] ...

Երևանում անցկացվել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի 31-րդ նիստը

10:45 09.04.2025

Երևանում անցկացվել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի 31-րդ նիստը

Պետական եկամուտների կոմիտեն առաջին անգամ հյուրընկալել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների կինոլոգիական ստորաբաժանումների ղեկավարներին։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնում ապրիլի 8-ից 10-ն անցկացվում է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի կազմում գործող կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի հերթական՝ 31-րդ նիստը։  Մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ուզբեկստանի, […] ...

Պլանային ջրանջատում Գեղարքունիքի մարզում

10:37 09.04.2025

Պլանային ջրանջատում Գեղարքունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 10-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի՝ Վ. Համբարձումյան և Իսակովի փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Քննարկվել են Հայաստանի և Կոնգոյի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

10:30 09.04.2025

Քննարկվել են Հայաստանի և Կոնգոյի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱՄԷ-ում հանդիպել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության փոխվարչապետ Գիլեն Նյեմբո Մբվիզյայի հետ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես, չմշակված ալմաստի մատակարարման ռազմավարական ոլորտում։ Այս համատեքստում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ հայկական կողմը հատկապես շահագրգռված է քննարկել կայուն և կանխատեսելի մատակարարման ուղիների ստեղծման հնարավորությունները, միջկառավարական […] ...

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել են

10:22 09.04.2025

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ կատարված միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցավոր խումբը կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների […] ...

BACK_TO_TOP