Թղթային անկետաները կփոխարինվեն էլեկտրոնայիններով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Թղթային անկետաները կփոխարինվեն էլեկտրոնայիններով

11:56 19.02.2018

Մինչ 2018թ.-ի ավարտը նախատեսվում է ավարտել առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրման մեկնարկը:  Առաջիկա ծրագրերի մասին այսօր խոսել է Առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրման համձնաժողովի ղեկավար Վարդևան Գևորգյանը: Կառավարության որոշմամբ մեկնարկել է Էլեկտրոնային համակարգի ձեռքբերման գործընթացը: Ձեռք են բերվել էլեկտրոնային համակարգը և համապատասխան սարքավորումները:

«Ներդրման գործընթացը սկսել է 2017թ.-ից: Այն իրենից ներկայացնում է մեկ միասնական տեղեկատվական հարթակ, որի օգտատերերն են բուժհաստատությունները, ՀՀ քաղաքացիները և բժշկական պետական այլ կառույցներ: Նպատակն է էլեկտրոնայնացնել բժշկական հաստատություններում առկա բժշկական տվյալները, որպեսզի այլևս կարիք չլինի անկետաները տեղից տեղ տանելու:  Վերջնական ներդրման արդյունքում թվային համակարգ կունենանք, որը կներառի ՀՀ բոլոր քաղաքացիների անկետաները և հասանելի կլինի բուժող բժիշկին, իսկ բժիշկն էլ տիրապետելով հիվանդի բժկական պատմագրին, կկարողանա առավել արդյունավետ ծառայություն մատուցել», – մանրամասնեց Վարդևան Գևորգյանը:

Առաջին անգամ armed.am համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ կլինի նույնականացման քարտի տվյալները: Առանց դրա մուտք գործելու հնարավորություն առայժմ չկա, սակայն նախատեսվում է նաև համակարգի մոբայլ տարբերակի մշակումը: Այժմ կայքում ներառված են 480՝ պետպատվեր իրականացնող բուժհաստատությունները՝ դրանց հասցեներն ու բժշկական անձնակազմը: Իրականացվել են դասընթացներ այդ բուժհաստատությունների օպերատորների համար: Էլեկտրոնային համակարգը 2017թ.-ի հոկտեմբերից ընդգրկել է նաև սոցփաթեթի շրջանակներում իրականացվող սպասարկումները: Արդեն իսկ շուրջ 100 000 շահառուների համար ապահովագրական սպասարկումը իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով:

«Կայքում հասանելի է պետպատվեր իրականացնող 480 բուժհաստատությունների քարտեզը: Այս տարի նախաստեսված է ներդրում իրականացնել ամբողջ ՀՀ տարածքում՝ ներառելով լիցենզավորված բուժհաստատությունները և դեղատները: Նախապատրաստական դասընթացներ կիրականցվեն նաև բուժանձնակազմի համար», – նշեց Վարդևան Գևորգյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

23:25 22.11.2024

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում վերջին շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված է համարում, այլ` կապված համակարգերի ու աշխատանքային գործունեության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանի 6 պաշտոնանկություններին: «Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես թե այնպես, հրապարակայնորեն քննարկվում են: Բայց նաև պարտադիր չէ, որ […] ...

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

23:18 22.11.2024

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

Իսպանիայի իշխանությունները «չարաշահումների» համար տուգանել են եվրոպական մի քանի բյուջետային փոխադրողների՝ ընդհանուր առմամբ 179 միլիոն եվրոյով՝ ներառյալ ձեռքի ուղեբեռի և նստատեղերի ամրագրման համար լրացուցիչ վճարներ գանձելու համար: Իսպանիայի սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունը ուժի մեջ է թողել դեռ մայիսին կայացված որոշումը՝ մերժելով ընկերությունների կողմից ներկայացված բողոքները։ Նախարարության զեկույցում նշվում է, որ ավիափոխադրողները խախտում են սպառողների իրավունքները՝ […] ...

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

23:10 22.11.2024

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը և բոնուսները վճարելու գործով ՊՍԺ-ի բողոքը, հայտնում է AS-ը: Ավելի վաղ փարիզյան  ակումբը հրաժարվել էր կատարել երկրի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանի կայացրած վճիռը և գործը քննելու համար դիմել էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Այժմ միակ ելքն Օլիմպիական կոմիտե կամ աշխատանքային վեճերի դատարան դիմելն է, այլապես […] ...

BACK_TO_TOP