Խնդրում եմ դադարեցրե՛ք բողոքի գործողությունները, մի՛տրվեք էմոցիաներին. Արա Մինասյանը դիմել է գործընկերներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Խնդրում եմ դադարեցրե՛ք բողոքի գործողությունները, մի՛տրվեք էմոցիաներին. Արա Մինասյանը դիմել է գործընկերներին

00:33 28.07.2018

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արա Մինասյանը դիմել է բուժկենտրոնի աշխատակիցներին՝ կոչ անելով հրաժարվել վաղը հանրահավաք անելու ծրագրից: Հիշեցնենք` այսօր մի քանի ժամ լարված իրավիճակ էր հիվանդանոցի տարածքում, բուժանձնակազմը փակել էր ճանապարհն ու  բողոքի ակցիա իրականացել՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից պահանջելով չեղարկել Մինասյանին աշխատանքից ազատման հրամանը:

Արա Մինասյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի գործընկերներ,

Ձեզ դիմում եմ խնդրանքով. խնդրում եմ դադարեցրե՛ք բողոքի գործողությունները, մի՛ տրվեք էմոցիաներին, վերադարձեք աշխատանքի և ապահովեք բուժկենտրոնի բնականոն աշխատանքը: Մեզ հազարավոր հիվանդներ են սպասում, որոնք չպետք է տուժեն մեր շուրջ ստեղծված իրավիճակից:

Սիրելի ընկերներ,

Ուզում եմ տեղեկացնել, որ  պատրաստվում եմ կապ հաստատել վարչապետի աշխատակազմի հետ՝  խնդրելով, որպեսզի հնարավորության դեպքում վարչապետը ժամանակ գտնի ինձ ընդունելու:

Ես ցանկանում եմ հանդիպել վարչապետին և ներկայացնել իրերի դասավորությունը, ներկայացնել, այսպես կոչված, չարաշահումների վերաբերյալ մեր դիրքորոշումը: Ես խնդրելու եմ վարչապետ Փաշինյանին հնարավորություն տալ երկու ամսով հետաձգել ինձ աշխատանքից ազատելու նախարարի որոշումը, որպեսզի կարողանամ հիվանդանոցի գործող ղեկավարի կարգավիճակում պարզաբանել ինձ ու բուժանձնակազմին վերագրվող մեղադրանքները: Խնդրի պարզաբանում-հանգուցալուծումից հետո երկու ամսից ես ինքս վայր կդնեմ տնօրենի լիազորությունները:

Եթե հանդիպելու հնարավորություն, այնուամենայնիվ, չստեղծվի, ես դա էլ կընկալեմ: Կմնա միայն դատական կարգով իմ կոլեկտիվի բարի համբավն ու պատիվը վերականգնելու միակ տարբերակը:

Անկեղծորեն շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին տարիների նվիրումի ու տքնաջան աշխատանքի համար: Մենք երկար ու բարդ ճանապարհ ենք անցել միասին: Եվ այդ  ճանապարհը  թանկ է ինձ համար:

Անկախ դեպքերի հետագա ընթացքից, միշտ ձեր կողքին եմ  լինելու և ուժերիս ներածին չափով  անելու եմ ամեն բան  արդարության հաստատման համար:

Հուսով եմ՝ խնդրանքս չեք մերժի և վաղվանից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ը կաշխատի առանց ընդմիջումների»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP