Գիտնականները ուղեղում հայտնաբերել են «սիրո կենտրոնը» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

Գիտնականները ուղեղում հայտնաբերել են «սիրո կենտրոնը»

23:30 09.04.2022

Ինչ էլ ասեն սրտի կամ հոգու մասին, պետք է հասկանալ՝ սերը ծնվում է ուղեղում ու այնտեղ  էլ ապրում է: Բայց կոնկրետ որտեղ: Ռյուհեյ Ուեդան և Նոբուհիտո Աբեն Կիոտոյի համալսարանից մատնանշել են ուղեղի մի փոքր հատված, որը, նրանց կարծիքով, «սիրո կենտրոնն է»: Կուպիդոնի նետերը, պարզ ասած, ուղղվում են հենց  այդտեղ:

Ճապոնացի գիտնականների կողմից հայտնաբերված տարածքը փոքր է, որը գտնվում է գլխուղեղի կորիզում (nucleus accumbens): Այստեղ խմբավորված նեյրոնները ներգրավված են մի քանի հոգեկան պրոցեսների մեջ, որոնց արդյունքում մարդիկ հաճույք են ստանում, կախվածություն են ստանում ինչ-որ բանից, հիանում, տխրում, վախենում, զայրանում ու ուրախանում։ «Սիրո կենտրոնը», սկզբում ձևավորում, ապա պահպանում է ռոմանտիկ զգացմունքները։ Նա որոշում է`«սիրել, թե չսիրել»՝ հիմնվելով հիպոկամպից, նախաճակատային  կեղևից և նշաձև կորիզից ստացվող տեղեկատվության վրա:

Ճապոնացիները գլխի մեջ թաքնված «սիրո մեխանիզմի սարքն» ու աշխատանքի սկզբունքը պարզել են ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի շնորհիվ։ Այն ցույց է տվել, թե ուղեղի որ հատվածներն են ակտիվանում։


Ճապոնացիների կողմից նշված «սիրո կենտրոնի» գտնվելու վայրը.

Փորձերին մասնակցել են նորմալ սեռական կողմնորոշման 46 տղամարդ՝ 20-29 տարեկան, ովքեր հայտարարել են, որ ռոմանտիկ հարաբերությունների մեջ են։

Փորձարկման մսսնակցները լուծել են  տրամաբանական հանելուկներ: Ճիշտ պատասխանների համար ստացել են մի տեսակ «պարգև»: Ոմանց ցույց են տվել իրենց ուրախ զուգընկերների դեմքերը. Մյուսներին ցուցադրել են անծանոթ կանանց լուսանկարներ՝ սեքսուալ առումով գրավիչ և նաև կենսուրախ արտաքինով:

Ուղեղի համապատասխան կենտրոնն արագ արձագանքել է: Բայց  ընդգծված ակտիվություն առաջացել է այդ կենտրոնում  միայն  սիրելի մարդուն տեսնելիս: Եվ հաճախ ավելի վաղ՝ նրանց տեսնելու ակնկալիքով: Սիրահարված կամավորները հազիվ էին արձագանքում անծանոթ կանանց նկարներին, ինչի արդյունքում  էլ գիտնականները որոշել են, որ  հետևում են «սիրո կենտրոնի» աշխատանքին,  հայտնում է Psychological Science գիտական ​​ամսագիրը։

«Մեր ուսումնասիրության  տվյալները կօգնեն բացահայտել նյարդային մեխանիզմները, որոնց միջոցով մարդիկ պահպանում են ռոմանտիկ հարաբերությունները», – ասել է Ռյուհեյ Ուեդան PsyPost-ին:

Գիտնականի խոսքով՝ միջուկը և մոտակա հատվածները, որոնք պատասխանատու են հաճույքի և սիրո համար, ընդգծում են սիրելիի կամ սիրելիի կերպարը, ինչ-որ կերպ կոդավորում են այն և ամրացնում ուղեղում՝ թույլ չտալով, որ այն շեղվի օտարների կողմից:

Ճապոնացիները, սակայն, փորձեր չեն արել կանանց հետ՝ նրանք չեն ստուգել, ​​թե ինչպես է կանանց ուղեղն արձագանքում սիրելի տղամարդկանց։ Նրանք չեն նշել, թե որտեղ է գտնվում կանանց «սիրո կենտրոնը», եթե ընդհանրապես այն կա։ Դա դեռ ստուգել է  պետք:  Գիտնականները նախատեսում են շարունակել հետազոտությունները, այդ թվում՝ պարզելու, թե արդյո՞ք «սիրո կենտրոնի» աշխատանքը փոխվում է ժամանակի ընթացքում, և դրանով որոշել, թե որքան երկար են տևում ռոմանտիկ զգացմունքները: Գոնե միջին հաշվով։

Մի բան  գիտնականնեը հաստատ գիտեն՝ սերը կենդանի է այնքան ժամանակ, քանի դեռ այն նեյրոնային կապերը, որոնց շնորհիվ սերը բռնկվել է, չեն խզվել:

Վարկածներից մեկի համաձայն՝ սերն առաջանում է այն բանի արդյունքում, որ ուղեղը արտադրում է հատուկ քիմիական միացություններ, որոնք ակտիվացնում են զգացմունքների համար պատասխանատու բաժինները։ Անատոմիական և ֆիզիոլոգիական պատճառներով նման ռեակցիաները չեն կարող երկար տևել՝  ամեենաշատը 3 տարի, ինչպես նշում են որոշ հետազոտողներ։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ ասում են՝ «սերն ապրում է  3 տարի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարին

00:00 29.04.2025

Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարին

Մինչև 16 տարեկան տաղանդավոր վոլեյբոլիստները պատրաստվում են մայիսի 1-5-ը անցկացվելիք «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» վոլեյբոլի միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Սիրով հրավիրում ենք բոլոր վոլեյբոլի սիրահարներին Գազպրոմ Արմենիա մարզադահլիճ՝ միասին վայելելու լարված մրցամարտերն ու երիտասարդ մարզիկների տպավորիչ խաղերը: Մուտքն ազատ է»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 21-27-ը

23:57 28.04.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 21-27-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Սևանա լճի մակարդակը 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել՝ 1900.52 մ (27.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 13 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված […] ...

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

23:52 28.04.2025

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը շարունակում է իրազեկման միջոցառումների արշավը: Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP