Փրկարարները ձյան արգելափակումից մեքենա են դուրս բերել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+10.58 oC

Փրկարարները ձյան արգելափակումից մեքենա են դուրս բերել

09:22 19.02.2018

Փետրվարի 19-ին, ժամը 07:09-ին ԱԻն-ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում՝ «Վերադարձ» ռեստորանի մոտ, բեռնատարն արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Սևան-Մարտունի ավտոճանապարհի մոտ 30-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «ZIL-130» մակնիշի 34 DM 456 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Պ.) բեռնատարը:

 

Փետրվարի 19-ին, ժամը 04:27-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 45-րդ կմ-ին «ՎԱԶ-2115» մակնիշի 35 DP 921 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

 

Փետրվարի 19-ին, ժամը 03:07-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Մեծ Սեպասար ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Աշոցք-Մեծ Սեպասար հատվածի 3-րդ կմ-ին արգելափակվել են 3 ավտոմեքենա:

«ՎԱԶ-21014» մակնիշի 34 SQ 317 և «Nisan» մակնիշի 35 DT 821 պետհամարանիշով ավտոմեքենաների վարորդները տեղի ուժերով տեղափոխվել են մոտակա գյուղ: Փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի 840 SO 61 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդ, 1984 թ. ծնված Է. Մ.-ին տեղափոխել են Մեծ Սեպասար գյուղ:

 

Փետրվարի 19-ին, ժամը 01:09-ին ԱԻն-ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Ապարան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Golf 5» մակնիշի 19 ZZ 333 (վարորդ՝ Ս. Ճ.) և «GAZ 53» մակնիշի 34 ZZ 604 պետհամարանիշերով (վարորդ՝ Ս. Շ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

 

Փետրվարի 19-ին, ժամը 00:23-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Նաիրի ԲԿ-ի ետնամասում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Mercedes E320» մակնիշի 35 FV 305 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Պ. Հ.) դուրս են բերել արգելափակումից:

 

Փետրվարի 19-ին, ժամը 00:11-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհին՝ Լիճք գյուղի մոտակայքում, «GAZ 26» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել ձյան շերտում, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշավարկ:

Փրկարարներն Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի հատվածի 57-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «GAZ 26» մակնիշի 34 AA 826 պետհամարանիշով ավտոմեքենան:

 

Փետրվարի 19-ին, ժամը 00:02-ին ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Կրասար ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ արգելափակված «GAZ-3110» մակնիշի 26 LU 412 պետհամարանիշով ավտոմեքենայի 2 ուղևորները (1986 թ. ծնված Ա. Ս. և 1993 թ. ծնված Ն. Ն.) վատառողջ են:

Վերջիններիս փրկարարները տեղափոխել են Աշոցք գյուղի «Սուրբ Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: Այնուհետև փրկարարները վերադարձել են կանչի վայր:

Նրանք արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա (9 ուղևոր):

Վերադարձի ճանապարհին փրկարարները Կրասար-Աշոցք ավտոճանապարհի 2-րդ կմ-ին նկատել են ձյան շերտում արգելափակված «Mitsubishi Pajero» մակնիշի 24 SO 922 պետհամարանիշով ավտոմենքենա (վարորդ Գ. Թ.). վարորդին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորիզոն 22.00

00:11 03.04.2025

Հորիզոն 22.00

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

23:59 02.04.2025

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

Հարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

23:54 02.04.2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

23:49 02.04.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

23:46 02.04.2025

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

Սիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական ​​կենտրոնը։ ...

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

23:41 02.04.2025

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...

BACK_TO_TOP