14:08 25.03.2022
2022 թ. մարտի 24-ին ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Որոշման նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկի փոփոխությունն ու լրացումն է, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքի դրույթներով: Նախագծի ընդունումը կարևորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցվելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներին վերաբերող հայտեր ներկայացնելու դեպքում նշյալ կոնվենցիայի 12-րդ հոդվածի պահանջները բավարարելու անհրաժեշտությամբ:
Որոշման նախագծով՝ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 45 տարրերից, համալրվում է ևս 6-ով: Դրանք են՝ «Ասեղնագործություն», «Վայրի բույսերի և պտուղների հավաքչության ավանդույթը ՀՀ Տավուշի մարզի համայնքներում», «Սար գնալ. հեռագնա անասնապահության մշակույթի ավանդույթը ՀՀ Տավուշի մարզում», «Շիրակի մարզի չեչիլ և հյուսած պանիրների պատրաստման ավանդույթը», «Քյավառի փախլավայի պատրաստման և կիրառման ավանդույթը», «Ճախաթթվի (ճըխըթթո) պատրաստում» արժեքները: Միևնույն որոշմամբ լրամշակվել են նախկինում գրանցված Տյառնընդառաջ և Վարդավառ տոների մասին տեղեկությունները:
Նշյալ ցանկում ընդգրկված արժեքները քննարկվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի՝ 2021 թ. նոյեմբերի 18-ին կայացած նիստում:
Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ներառված են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունն ու ազգային ինքնությունը առանձնահատուկ կերպով արտահայտող ավանդական մշակույթի տարրերը: Այդ արժեքների պահպանությունը, հանրահռչակումը մեծապես նպաստում են ազգային մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու և միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության աստիճանը բարձրացնելու գործընթացին:
22:53 28.04.2025
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է։ «Շինհրապարակում մոտ 500 մետրի վրա հաշվեցինք 16 միավոր շինտեխնիկա»,- նշվում է գրառման մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:43 28.04.2025
Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներըԱպրիլի 25-ին «Փարիզի միջազգային համալսարանական կենտրոնի» մաս կազմող և 1930 թվականից գործող «Հայ ուսանողների տունը», ուր բնակվում են աշխարհի տարբեր անկյուններից Փարիզի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսում ստացող հայ ուսանողներ, Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել էր «Հիշողության և ինքնության փոխանցման միջև» խորագիրը կրող հիշատակի միջոցառում, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, […] ...
22:32 28.04.2025
«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները«Բարսելոնա» – «Ինտեր» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Գլխավոր մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը, եզրերում նրան կօգնեն Նիկոլյա Դանոն ու Բենժամեն Պաժեսը։ VAR համակարգի պատասխանատուները կլինեն Ժերոմ Բրիզարը և Վիլի Դելաժոն, չորրորդ պաշտոնյան` Ֆրանսուա Լետեքսյեն։ Տյուրպենը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 հանդիպում է սպասարկել, ցույց տվել 9 […] ...
22:13 28.04.2025
Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸՍյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...
22:07 28.04.2025
Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ ՓաշինյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի համատեղ ասուլիսը. Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ. Հարգելի Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ և […] ...