Մինչև հունիս ՆԱՏՕ-ն Եվրոպայում ուժեր համալրելու ծրագիր կմշակի  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+10.09 oC

Մինչև հունիս ՆԱՏՕ-ն Եվրոպայում ուժեր համալրելու ծրագիր կմշակի 

19:45 24.03.2022

Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) պլաններ է նախապատրաստում հունիսին կայանալիք գագաթնաժողովի համար՝ Եվրոպայում իր ուժերն ու ակտիվները համալրելու, ինչպես նաև Ուկրաինային ռազմական օգնությունն ավելացնելու և Կիևին լրացուցիչ սպառազինությունների համակարգեր փոխանցելու համար՝ ներառյալ հակաօդային պաշտպանության համակարգերը: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրավոր հայտարարության մեջ, որը հինգշաբթի օրը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելուց հետո։

«Մենք կշարունակենք աջակցել նրան և նրա կառավարությանը զգալի և աճող ռազմական աջակցությամբ»,- ասել է Ամերիկայի առաջնորդը՝ նկատի ունենալով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։ Բայդենի տեղեկությունների համաձայն՝ Հյուսիսատլանտյան դաշինքը պարտավորվել է  «լրացուցիչ  ռազմական տեխնիկա, այդ թվում՝ հակաօդային պաշտպանական համակարգեր ուղարկել Ուկրաինա»:

Բացի դրանից՝ դաշինքը մտադիր է Մադրիդում հունիսին կայանալիք գագաթնաժողովին «լրացուցիչ ուժերի և միջոցների պլաններ մշակել ՆԱՏՕ-ի պաշտպանությունն ուժեղացնելու համար», ընդգծում է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը։ «Մենք կընդունենք նորացված ռազմավարական հայեցակարգ՝ ապահովելու համար, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է դիմակայել ցանկացած մարտահրավերի»,- ասել է Բայդենը։

Նրա խոսքերով՝ Բելգիայի մայրաքաղաքում ընթացիկ հանդիպմանը քննարկվել է «ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության ամրապնդումը հատկապես արևելյան թևում»։ «Այսօր չորս նոր մարտական ​​խմբերի ստեղծումը՝ Բուլղարիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Սլովակիայում, ուժեղ ազդանշան է, որ մենք միասին կպաշտպանենք ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP