Շիրակի երկրագիտական թանգարանի նոր շենքի վերակառուցման նախագծային աշխատանքներն ավարտվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 04 2025
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+13.09 oC

Շիրակի երկրագիտական թանգարանի նոր շենքի վերակառուցման նախագծային աշխատանքներն ավարտվել են

18:42 24.03.2022

Շիրակի երկրագիտական թանգարանի նոր շենքի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթուղթը պատրաստ է: Նախագծային աշխատանքների համար, որոնք տևել են մոտ երկու տարի, ծախսվել է 15 միլիոն դրամ, իսկ շենքի ամբողջական վերակառուցումն, ըստ նախագծի, գնահատվել է 912 մլն դրամ։

Թանգարանին հատկացված եռահարկ շենքի 3000 քմ մակերեսից բացի, ցուցասրահներ են լինելու նաև նկուղային հարկում: Ցուցադրության են հանվելու 30 տարուց ավելի արկղերում պահվող թանգարանի եզակի ու արժեքավոր նմուշների ոչ ամբողջական ժառանգությունը։

Թանգարանն իր մեջ ներառելու է նաև մեծ պատկերասրահ, որտեղ անվանի նկարիչների կտավներն ու եզակի հավաքածուները մշտական ցուցադրության են դրվելու: Ըստ նախագծի՝ նպատակային օգտագործման կհանձնվի նաև բակի տարածքը և 36 քմ մակերեսով կցակառույց շինությունը, որը կվերածվի լաբորատորիայի:

Նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքը շուրջ 9 տարի է՝ դատարկ է: Մեկ տարուց ավելի էլ տևել են թանգարանի համար նախագիծ կազմելու աշխատանքները։ Նախագծմանը մասնակցել է նաև վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, որի նախագծով էլ 1987 թվականին կառուցվել էր շենքը, բայց ոչ որպես բուժհաստատություն, այլ  լինելու էր շրջանային սովետի վարչական շենք:

«Շենքի արտաքին տեսքի փոփոխություններ չեն լինելու, ինչպես որ կա, այդպես էլ մնալու է, հնարավոր է՝ միայն պատուհանները փոխվեն, էքստերիերը փոփոխության ենթակա չէ։ Հիմնականում ներքին հատվածներն են ձևափոխվելու և հարմարեցվելու են թանգարանի պահանջներին»,- նշում է Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը։

 

 

Նախագծային փաթեթը փոխանցվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Շինության հարմարեցումը թանգարանային տարածքի այս տարվա կապիտալ նորոգումների  ծրագրում ևս չկա։ Մեկնարկի հավանական ու նոր ժամկետ նշվում է 2023 թվականը։

«2023-25 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի շրջանակներում Շիրակի մարզպետարանի կողմից Շիրակի երկրագիտական թանգարանի արդիականացման  գործընթացի հետ կապված՝ 912 միլիոն դրամի շրջանակներում հայտը ուղարկվել է ԿԳՄՍ նախարարություն։ Ֆինանսական միջոցների առկայության դեպքում  արդեն այդ հարցը կքննարկվի ու հնարավոր է՝ ընդգրկվի հաջորդ տարվա կապիտալ ծախսերի ծրագիր»,- ասում է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։

Մինչև նորոգումներ սկսելը, Շիրակի երկրագիտական թանգարանը սեփականության իրավունքով պարտավորություն ունի զբաղվել շենքի պահպանության հարցով: Ու արդեն 4 տարի է, ընդամենը շենքի դռներն են փակ պահվում, բանալիներն էլ թանգարանի տնօրինությանն են ի պահ տրվել՝ առանց մշտական պահակության։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պլանային ջրանջատում Գեղարքունիքի մարզում

10:37 09.04.2025

Պլանային ջրանջատում Գեղարքունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 10-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի՝ Վ. Համբարձումյան և Իսակովի փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Քննարկվել են Հայաստանի և Կոնգոյի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

10:30 09.04.2025

Քննարկվել են Հայաստանի և Կոնգոյի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱՄԷ-ում հանդիպել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության փոխվարչապետ Գիլեն Նյեմբո Մբվիզյայի հետ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես, չմշակված ալմաստի մատակարարման ռազմավարական ոլորտում։ Այս համատեքստում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ հայկական կողմը հատկապես շահագրգռված է քննարկել կայուն և կանխատեսելի մատակարարման ուղիների ստեղծման հնարավորությունները, միջկառավարական […] ...

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել են

10:22 09.04.2025

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ կատարված միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցավոր խումբը կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 9-ին

10:15 09.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 9-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 433 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․64 դրամ: ...

Պենտագոն. ԱՄՆ-ը դեռ որոշում չի կայացրել Եվրոպայում ռազմական կոնտինգենտի կրճատման վերաբերյալ

10:00 09.04.2025

Պենտագոն. ԱՄՆ-ը դեռ որոշում չի կայացրել Եվրոպայում ռազմական կոնտինգենտի կրճատման վերաբերյալ

ԱՄՆ-ը դեռ որոշում չի կայացրել եվրոպական երկրներում իր ռազմական կոնտինգենտը կրճատելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայությունը՝ ի պատասխան լեհական TVP հեռուստաալիքի խնդրանքի՝ չհերքելով նման գաղափարի առկայությունը։ «Ներկայումս ընթանում է ռազմական կառուցվածքի վերանայում, բայց դեռ որոշումներ չեն ընդունվել Եվրոպայում ամերիկյան զորախմբի վերաբերյալ: ԱՄՆ-ի հավատարմությունը ՆԱՏՕ-ին ամուր է, սակայն ԱՄՆ-ը ակնկալում է, որ եվրոպացի […] ...

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

09:51 09.04.2025

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 19:20-22:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև […] ...

BACK_TO_TOP