17:19 18.02.2018
Նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցի ավարտին այսօր Մյունխենում աշխատանքային նախաճաշ է ունեցել Բավարիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Էբերհարթ Զասսեի, «Մյունխեն» բանկի սեփականատեր և նախագահ Վիլֆրիդ Գերլինգի, «Սիմենս» ընկերության գործադիր տնօրեն Վիլիբալդ Մայքսների և «Զասսե» ընկերության համասեփականատեր Քրիստինա Զասսեի հետ:
Հանդիպման մասնակիցները քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունների ներկայիս վիճակն ու զարգացման հնարավորությունները:
Ընդգծելով, որ Գերմանիան Հայաստանի համար բարեկամ և կարևոր գործընկեր է, նաև թիվ մեկ առևտրային գործընկեր ԵՄ երկրների շարքում, Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է խոսել հայ-գերմանական շարունակաբար զարգացող միջպետական հարաբերությունների և բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին, ինչը, նրա համոզմամբ, հնարավորություն է տալիս ստեղծված նախադրյալները փոխակերպել տնտեսական համատեղ ծրագրերի ու հաջողության նոր պատմությունների:
Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում այսօր հաջողությամբ գործում են գերմանական կապիտալի մասնակցությամբ շուրջ ութ տասնյակ ձեռնարկություններ, որոնք գործունեություն են ծավալում տնտեսության տարբեր ոլորտներում` հանքաարդյունաբերություն, թեթև արդյունաբերություն, էլեկտրոնիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, շինարարություն և այլն, համոզվածություն հայտնելով, որ այդ ոլորտները ընդլայնելու դեռևս զգալի ներուժ կա:
Նախագահը տպավորիչ է համարել Բավարիա երկրամասի տնտեսական հաջողությունները, որում մեծ դերակատարում ունի Բավարիայի առևտրաարդյունաբերական պալատը և հույս հայտնել, որ կհաջողվի համատեղ զարգացնել տնտեսական հարաբերություններ Բավարիա երկրամասի հետ՝ հաշվի առնելով Հայաստանի ներդրումային և առևտրային գրավչությունը` պայմանավորված նաև Հայաստանի բազմավեկտոր արտաքին տնտեսական քաղաքականության ընձեռած հնարավորություններով ու առավելություններով:
Հանդիպմանը մասնակցող Բավարիայի երկրամասի առաջատար ընկերությունների ղեկավարները նշել են, որ Հայաստանի հետ տնտեսական համագործակցություն զարգացնելու մեծ հեռանկար են տեսնում և առաջիկայում նախատեսում են Բավարիայի առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակության ճանաչողական այց Հայաստան` ուսումնասիրելու փոխշահավետ և համագործակցության համար հեռանկարային ոլորտները:
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:57 29.04.2025
Հաջողության պատմություն՝ Նոր ԿյանքիցԱշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 29.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահինԱպրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...
23:53 29.04.2025
Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբՊարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...
23:49 29.04.2025
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դինԱպրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...