ՀՕԿ գլխավոր քարտուղարը ելույթ է ունեցել Օդերևութաբանության համաշխարհային օրվա առիթով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

ՀՕԿ գլխավոր քարտուղարը ելույթ է ունեցել Օդերևութաբանության համաշխարհային օրվա առիթով

17:58 23.03.2022

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) գլխավոր քարտուղար Պետերի Թաալասի ելույթ-հայտարարությունը 2022 թվականի Օդերևութաբանության համաշխարհային օրվա առիթով.

«Վաղ նախազգուշացում և վաղ գործողություններ
Հիդրոօդերևութաբանական և կլիմայական տեղեկատվություն աղետների ռիսկի նվազեցման համար
Ուրախ եմ ողջունել ձեզ Ժնևում Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության քարտուղարությունից։
ՀՕԿ-ի առաջնահերթ խնդիրն է մարդկային կյանքերի պաշտպանությունն ու բնակչության կենսապահովումը` եղանակի, կլիմայի և ջրային ոլորտներում առաջացող ծայրահեղ երևույթների պայմաններում։
Ուստի, խրախուսելի է այն միտքը, որ 2022 թվականի օդերևութաբանության համաշխարհային օրը նվիրված է «Վաղ նախազգուշացում և վաղ գործողություններ» թեմային։

Այդպիսով կարևորվում է ազգային օդերևութաբանական և հիդրոլոգիական ծառայությունների մեծագույն ձեռքբերումները կատարելագործված վաղ նախազգուշացման համակարգերում: Սույնով նաև ընդգծվում է աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված համայնքներում իրականացված հիմնարար աշխատանքները, որոնք միտված են վաղ նախազգուշացման արդյունքում վաղ գործողությունների իրականացման ապահովմանը։
Այդուհանդերձ, դեռևս մտահոգություններ կան, հատկապես վաղ նախազգուշացման տեղեկատվության՝ առավել խոցելի խմբերին հասանելի դարձնելու առումով։

Կլիմայի փոփոխությունն՝ ի դեմս եղանակային ծայրահեղ երևույթների, արդեն իսկ չափազանց տեսանելի է աշխարհի բոլոր մասերում։ Մենք ականատես ենք լինում ավելի ինտենսիվ շոգերի, երաշտների և անտառային հրդեհների։ Մթնոլորտում նկատվում է ջրային գոլորշու ցուցանիշի ավելացում, ինչը հանգեցնում է ծայրահեղ տեղումների և մահաբեր ջրհեղեղների: Օվկիանոսների տաքացումը հանգեցնում է ավելի հզոր փոթորիկների առաջացմանը, իսկ ծովի մակարդակի բարձրացումը մեծացնում է դրանց ազդեցությունը։

Կանխատեսվում է, որ այս բացասական միտումը դեռևս կպահպանվի։ Ջերմոցային գազերի կոնցենտրացիաները ռեկորդային մակարդակի են հասել, որը վկայում է, որ կլիմայի փոփոխության գործընթացը դեռևս կշարունակվի տասնամյակներով, իսկ սառցադաշտերի հալքը և ծովի մակարդակի բարձրացումը՝ հարյուրամյակներով։
Ի հավելումն կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման կարևորագույն նպատակի՝ կլիմայի փոփոխության հարմարվողականությունը նույնպես մեր առաջնահերթություններից մեկն է։ Վաղ նախազգուշացման համակարգերը հարմարվողականության զարգացման հզոր միջոցներից են։

Անցյալ տարի ՀՕԿ-ը հրապարակեց վերջին 50 տարվա աղետների վիճակագրության վերաբերյալ զեկույց: Ըստ զեկույցի տվյալների՝ եղանակի, կլիմայի և ջրային վտանգավոր երևույթների հետ կապված՝ գրանցվել է ավելի քան 11 000 աղետ, ինչն օրական կտրվածքով գրեթե համազոր է մեկ աղետի։ Գրանցվել է 2 միլիոն մահվան դեպք, որն էլ օրական կտրվածքով հավասարվում է 115-ի:
Վերջին 50 տարում աղետների թիվը հինգ անգամ ավելացել է, իսկ տնտեսական ծախսերն աճել են։
Այդուհանդերձ, կան նաև լավ նորություններ, որոնք կապված են աղետներից մարդկային կորուստների թվի կտրուկ նվազման հետ։ Կյանքեր փրկելու հարցում մենք գործում ենք շատ ավելի արդյունավետ, քան երբևէ։

Գերհամակարգիչները, արբանյակները և գիտության առաջընթացը նշանակալիորեն բարելավել են կանխատեսումների ճշգրտության աստիճանը։ Բջջային հեռախոսների ծանուցումները և եղանակային հավելվածները կարող են հասնել նույնիսկ հեռավոր վայրեր:
ՀՕԿ-ը խթանում է կլիմայի փոփոխության հետևանքների վրա հիմնված կանխատեսումները, որը ենթադրում է եղանակի և դրա ազդեցության կանխատեսումները։ Դա անհրաժեշտ է՝ իրենց գործունեությամբ եղանակից կախում ունեցող տարբեր օգտատերերի և հաճախորդների խմբերի պատրաստվածությունը և վաղաժամ գործողությունների նախաձեռնողականությունը բարձրացնելու համար:
Բայց, անշուշտ, անելիքները դեռ շատ են։ Բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման համակարգերն առկա են 193 ՀՕԿ անդամ երկրներից միայն մի մասի մոտ։ Մեծ անհրաժեշտություն կա նաև բարձրացնելու անդամների մեծ մասի՝ եղանակային փոփոխությունների ազդեցության վրա հիմնված կանխատեսման հմտությունները։

Աֆրիկայում, Լատինական Ամերիկայի, Խաղաղ օվկիանոսի և Կարիբյան կղզիների որոշ մասերում եղանակային և հիդրոլոգիական դիտացանցերի հետ կապված լուրջ խնդիրներ կան: Սա խաթարում է կանխատեսումների աշխատանքը տեղական և գլոբալ մակարդակով։
Ուստի, նշված խնդիրների լուծման և դիտարկումների բազային համակարգում ներդրումներ կատարելու խթանման նպատակով ՀՕԿ-ն ստեղծել է ֆինանսավորման մեխանիզմ, որը հայտնի է որպես Պարբերական դիտարկումների ֆինանսական գործիք (SOFF)։
ՀՕԿ-ն իրականացնող գործընկեր է Կլիմայական ռիսկերի և վաղ նախազգուշացման համակարգերի նախաձեռնության (CREWS) մեջ, որը նպաստում է խոցելի երկրներում և համայնքներում կայունության զարգացմանը։
ՀՕԿ-ը ղեկավարում է ջրի և կլիմայի նոր կոալիցիա, որտեղ շեշտը դրվում է ջրի հետ կապված վտանգներից և դրա սակավությունից առաջացած խնդիրների վրա։ Մենք ունենք բարձր արդյունավետությամբ ծրագրեր և արևադարձային ցիկլոնների, ափամերձ հեղեղումների, ջրհեղեղների և երաշտի վերաբերյալ նախագծեր:

Ժնևում ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի հետ համատեղ ուժերով կձևավորվի կլիմայի փոփոխության և աղետների գերազանցության կենտրոն։
ՀՕԿ-ը մշակում է աջակցության մեխանիզմ՝ ՄԱԿ-ի մարդասիրական գործակալություններին հուսալի և արժանահավատ տեղեկատվություն տրամադրելու համար՝ եղանակային աղետից առաջ և հետո մարդասիրական օգնության օպտիմալացման նպատակով: Մենք համագործակցում ենք այնպիսի ֆինանսավորող հաստատությունների հետ, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, Եվրոպական միությունը, ՄԱԶԾ-ն, Կանաչ կլիմայի հիմնադրամը՝ վաղ նախազգուշացման ծառայություններին ավելի շատ ֆինանսավորում տրամադրելու և ներդրումների կայունությունն ապահովելու նպատակով։

ՀՕԿ-ն, իհարկե անխախտելիորեն հետևելու է կլիմայի գործողությունների, կայուն զարգացման և աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ մինչև 2030 թվականը նախատեսված միջազգային օրակարգին։
ՀՕԿ-ի տեսլականն է մինչև 2030 թվականը բոլոր ազգերի, հատկապես ամենախոցելիների՝ ծայրահեղ եղանակային երևույթների, կլիմայի, ջրի և բնապահպանական այլ իրադարձությունների սոցիալ-տնտեսական հետևանքների նկատմամբ դիմակայունության բարձրացումը ։
Վաղ նախազգուշացումների սկզբունքը արդյունավետորեն գործում է։ Դրանք պետք հասանելի լինեն բոլորին և պետք է հանգեցնեն վաղ գործողությունների։
Շնորհավորում եմ բոլորիդ Օդերևութաբանության համաշխարհային օրվա կապակցությամբ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

13:40 27.11.2024

Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

Նոյեմբերի 26-ին ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարար Նուրա բին Մուհամմեդ Ալ Կաաբիի հետ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գոհունակությամբ արձանագրել է երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների առկայությունը՝ կարևորելով տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման համար առկա ներուժի կիրարկումը։ Երկուստեք ընդգծվել է բազմակողմ […] ...

Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել Adidas-ի հետ

13:34 27.11.2024

Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել Adidas-ի հետ

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել գերմանական հանրահայտ Adidas ընկերության հետ։ Այդ մասին 22-ամյա թենիսիստուհին հայտնել է սոցցանցերում։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ միացել եմ Adidas-ի ընտանիքին։ Արդեն վաղուց կորտում Adidas-ի մարզահագուստն եմ հագնում, քանի որ անկեղծ սիրում եմ այդ ընկերությունն ու արտադրանքը»,- գրել է Էլինան։ Հիշեցնենք, որ Էլինա Ավանեսյանն այս տարվա օգոստոսից է   ներկայացնում […] ...

Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցում

13:28 27.11.2024

Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցում

Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Պորտուգալիայի արտաքին գործերի և համագործակցության պետքարտուղար Նունո Սամպայոյի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Պորտուգալիա հարաբերություններում առկա դինամիկան՝ կարևորելով քաղաքական երկխոսության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկու երկրների պատրաստակամությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել հայ-պորտուգալական օրակարգն ընդլայնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հեռանկարներին։ […] ...

Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում․ ՍԱՏՄ

13:22 27.11.2024

Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Կրպոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, հիմք ընդունելով Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում հայտնաբերած խախտումների արձանագրությունը։ Մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված չի եղել այնպես, որ ապահովվի ․ տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և […] ...

Ալեքսանդր Սիրունյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու

13:17 27.11.2024

Ալեքսանդր Սիրունյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին: ...

Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում

13:15 27.11.2024

Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալը գոլֆի մրցաշարի է մասնակցել Բալեարյան կղզիներում։ Իսպանացի լեգենդար թենիսիստը զբաղեցրել է 8-րդ տեղը 76 մասնակիցների թվում։ «Ես սիրում եմ գոլֆ։ Դա հիանալի է, քանի որ խաղի ընթացքում դու միշտ գտնվում ես գեղեցիկ վայրերում, իսկ վնասվածք ստանալու հավանականությունը շատ ցածր է այս մարզաձևում»,- Նադալի խոսքերը մեջբերում է Sportskeeda-ն։ Փետրվարին […] ...

BACK_TO_TOP