Եգիպտոսի կառավարությունն անցել է խնայողության խիստ ռեժիմի՝ մինչև ուկրաինական ճգնաժամն ավարտվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+10.09 oC

Եգիպտոսի կառավարությունն անցել է խնայողության խիստ ռեժիմի՝ մինչև ուկրաինական ճգնաժամն ավարտվի

19:37 23.03.2022

Եգիպտոսի կառավարությունը մինչև ռուս-ուկրաինական ճգնաժամի ավարտը բյուջեի խնայողության խիստ ռեժիմ է սահմանել։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է կառավարության մամուլի քարտուղար Նադեր Սաադը։

Կառավարությունը երեքշաբթի օրը կայացած նիստում հաստատել է 2022-2023 ֆինանսական տարվա (սկսվում է հուլիսի 1-ին) երկրի բյուջեի նախագիծը։ Նրա խոսքերով՝ բյուջեի նախագիծը, որը կներկայացվի խորհրդարան, ենթակա է վերափոխման։ «Դա բնութագրվում է առավելագույն ֆինանսական կարգապահության կիրառմամբ և նվազագույն ծախսերով՝ բացառությամբ սոցիալական ոլորտի»,- ասել է նա «Ալ Հայաթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Սաադն ասել է, որ բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում կրթության, առողջապահության և պետական ​​ծրագրերի հետ չկապված ծախսային հոդվածները ենթակա են կրճատման։ Պաշտոնյան խնայողության ռեժիմի ներդրումը բացատրել է «ուկրաինական ճգնաժամով»։

Նախօրեին Եգիպտոսի ֆինանսների նախարար Մուհամմեդ Մաեյթն ասել էր, որ, ի կատարումն նախագահի հրահանգների, պատրաստվել է 130 միլիարդ եգիպտական ​​ֆունտի (ավելի քան 7 միլիարդ դոլար) ֆինանսական և սոցիալական պաշտպանության միջոցառումների փաթեթ՝ գլոբալ տնտեսական խնդիրների հետևանքները հաղթահարելու համար։ Այդ միջոցները կուղղվեն ապրիլի 1-ից կենսաթոշակները 13%-ով , նվազագույն բազային դրույքաչափ ստացող տարբեր կատեգորիաների քաղծառայողների աշխատավարձերը 8-15%-ով բարձրացնելուն, քաղծառայողներին ամսական  հավելավճարներ վճարելուն, բնակչության ֆինանսական աջակցության մի շարք այլ միջոցառումների։

Վերջին երեք շաբաթվա ընթացքում երկրում գրանցվել է հիմնական պարենային ապրանքների գնաճ, ինչը մանրածախ առևտրականները հիմնականում բացատրում են ռուս-ուկրաինական ճգնաժամի պատճառով համաշխարհային շուկայում էներգակիրների գների աճով։ Նախօրեին երկիրը հայտարարել էր եգիպտացիների սննդակարգի հիմքում ընկած չսուբսիդավորվող հացի ֆիքսված գների սահմանման մասին՝ նրանց անվերահսկելի աճից խուսափելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարին

00:00 29.04.2025

Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարին

Մինչև 16 տարեկան տաղանդավոր վոլեյբոլիստները պատրաստվում են մայիսի 1-5-ը անցկացվելիք «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» վոլեյբոլի միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Սիրով հրավիրում ենք բոլոր վոլեյբոլի սիրահարներին Գազպրոմ Արմենիա մարզադահլիճ՝ միասին վայելելու լարված մրցամարտերն ու երիտասարդ մարզիկների տպավորիչ խաղերը: Մուտքն ազատ է»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP