19:47 22.03.2022
Ավելի քան 3,5 միլիոն փախստական լքել է Ուկրաինան փետրվարի 24-ից ի վեր, նրանցից 500,000-ը կարող են հոգեբանական խնդիրներ ունենալ հակամարտության պատճառով, երեքշաբթի օրը ճեպազրույցում ասել է Լեհաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Պալոմա Կուչին։
«Վերջին տվյալներով՝ 6,5 միլիոն մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Ուկրաինայի տարածքում։ Այս շաբաթ՝ մարտի 20-ի դրությամբ, Ուկրաինայից առնվազն 3,5 միլիոն փախստական հատել է հարևան երկրների սահմանները։ Լեհաստանն արդեն ընդունել է ավելի քան 2 միլիոն մարդու։ Սա բոլոր փախստականների մոտ 61%-ն է: Փախստականների մոտ երկու երրորդը ցանկանում է մնալ Լեհաստանում, ավելի մոտ տանը»,- ասել է նա:
Կուչին նշել է, որ ներկայումս Ուկրաինայում բժշկական օգնության հասանելիությունը շատ սահմանափակ է, փախստականները մի քանի օր անցկացնում են առանց նորմալ սննդի և ջրի՝ սպասելով սահմանը հատելու հնարավորության, երեխաները հոգնած և տագնապած են, տարեցները՝ առանց դեղորայքի, ինչը հանգեցնում է շաքարային դիաբետի, արյան բարձր ճնշման և այլ առողջական խնդիրների սրման, հղի կանայք զրկված են նախածննդյան խնամքից։
«Վտանգված առողջական վիճակով մարդիկ շտապ տարհանման և մասնագետների ուղղորդման կարիք ունեն՝ շարունակական բուժումն ապահովելու համար: Օրինակ՝ հոգեկան խանգարումներ ունեցող հիվանդները, քաղցկեղով հիվանդ երեխաները և մեծահասակները, որոնք դիալիզի կարիք ունեն»,- ասել է նա:
«Ըստ ԱՀԿ-ի նախնական հաշվարկների՝ հակամարտության պատճառով կես միլիոն փախստական կարող է հոգեկան խանգարումներ ունենալ, իսկ մոտ 30 հազարը՝ հոգեկան ծանր խանգարումներ»,- ասել է Կուչին:
ԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ կազմակերպությունը ներկայումս դիտարկում է իրավիճակի զարգացման տարբեր սցենարներին արձագանքելու հնարավորություն, այդ թվում՝ փախստականների կտրուկ ավելացման՝ Ուկրաինայում իրավիճակի վատթարացման դեպքում։
15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է09:21 25.11.2024
Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին09:00 25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:55 25.11.2024
Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել08:34 25.11.2024
Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել15:14 25.11.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերըՄաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ոչ օրինական ճանապարհով փորձ է արվել ներմուծել ոսկենման զարդեր և 16 350 ԱՄՆ դոլլար, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային վերարկուներ, բացահայտվել է 1030 տուփ մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտների տեղափոխման դեպք, մաքսային ծառայողները կանխել են չհայտարարագրված դեղորայքի ներմուծման փորձը, ՀՀ […] ...
15:10 25.11.2024
Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղըՍինգապուրի Սենտոսա կղզում այսօր մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 13-ը, հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պաշտոնական կայքը։ Թագի համար պայքարելու են աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենը և 18-ամյա հնդիկ Դոմարջու Գուկեշը։ Մրցակիցներն անցկացնելու են դասական շախմատի 14 պարտիա։ Այն շախմատիստը, որը կվաստակի 7,5 միավոր, կհռչակվի աշխարհի չեմպիոն։ […] ...
15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ըՍևանա լճի մակարդակը նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.43մ (24.11.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 26սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 24-ը ներառյալ՝ 182.852մլն.մ³: 2024 թվականին […] ...
14:55 25.11.2024
Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդերԵրևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Նոյեմբերի 18-ից 24-ը մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 532 հազար 859 ուղևոր: Կատարողականը 100․1% է։ Գիծ է դուրս բերվել 2962 շարժակազմ, որից՝ 504-ը՝ երեք վագոնանի, 1430-ը՝ երկու վագոնանի, 1028-ը՝ մեկ վագոնանի։ Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։ ...
14:48 25.11.2024
Եգիպտոսի ափերի մոտ զբոսանավ է խորտակվելԿարմիր ծովում՝ Մարսա ալ-Ալամի ափերի մոտ, զբոսանավը, որում եղել է 45 մարդ, վթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Al-Youm as-Sabia տեղեկատվական պորտալը։ Զբոսանավում եղել է անձնակազմի 14 անդամ և 31 զբոսաշրջիկ։ Փրկարարներին հաջողվել է գտնել ու նրանցից մի քանիսին ափ դուրս բերել, սակայն փրկվածների հստակ թիվը դեռ չի հաղորդվում։ Զբոսաշրջիկների քաղաքացիության մասին տեղեկություն չի […] ...